Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին 02/05/2020   21:52  |  Հարցազրույց

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված  է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։

-Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։

Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։

Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։

Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է,  գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։

Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։

Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով,  չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։ 

Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։

- Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել  իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։

- Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի  հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։

Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

- Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային  հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։

-Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։

- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։

-Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ  այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։

Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։  Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 05/02/2020  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով. Հովհաննես Քոչարյան
20:45 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունը քրեական հանցագործության է գնում, նախագիծը իշխանությունը զավթելու, մասնավորապես, ՍԴ-ի լիազորություններին տիրանալու միջոց է. Միհրան Պողոսյան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
22:30 04/02/2020  |  ՔաղաքականՎատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից, պետք է հետեւություններ արվեն. Արման Աբովյան
23:10 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս առանց տողատակերի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
10:54 03/02/2020  |  ՄեկնաբանությունՆոր սահմանադրական դատարանի ստեղծում ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Մակինյան
15:41 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
11:11 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել
18:46 21/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը
11:49 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Արխիվ

[]