Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք

Նոր վերաբաշխումներ կարագի շուկայու՞մ. ՏՄՊՊՀ–ն թաքցնում է յուրայինների մասին տեղեկատվությունը 02/05/2020   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։ Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ, ի դեպ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է։

2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կամ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը են կեղծ, կամ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ նշված է, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ի հայտ են եկել նոր 8 կարագ ներկրողներ, որոնք ներմուծել են 127,74 տոննա կարագ, որը կազմում է ներքին շուկայի 3,9 տոկոսը (127,74/3297,9*100)։ Ի դեպ, ուսումնասիրության մեջ նշված է միայն կարագի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղում գտնվող «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին) առանց նշելու նրա կոնկրետ մասնաբաժինը և դրա դինամիկան շուկայում։ Աշխատանքային կարգով փորձեցինք պարզել, որո՞նք են 2019 թվականի ընթացքում կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունները, և որքա՞ն է նրանց մասնաբաժինը շուկայում։ Անտրամաբանական պատասխան ստացանք, որ դա առևտրային գաղտնիք է, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի վառելիքի և շաքարավազի շուկաների ուսումնասիրությունների դեպքում հրապարակված է նմանատիպ տեղեկատվությունը։ Այս երկակի մոտեցումը անհասկանալի է, և կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն փորձում է ուղղակիորեն թաքցնել կարագի շուկայում գործող և նոր ի հայտ եկող ընկերությունների մասին տեղեկատվությունը, քանի որ կան ողջամիտ կասկածներ, որ այդ նոր ընկերությունները (ինչպես դիզելային վառելիքի շուկայի՝ «Գազօիլ» ընկերության դեպքում) ուղղակի կապեր ունեն գործող իշխանությունների հետ։ Ինչի արդյունքում հնարավոր է պարզենք՝ իրականում կարագի շուկայում համակենտրոնացման մակարդակը ոչ թե նվազել է 10 տոկոսով (79-ից հասնելով 69-ի), այլ խոշոր ներկրողների հետ պայմանավորվածության արդյունքում տեղի է ունեցել կարագի շուկայի արհեստական վերաբաշխում յուրայիների միջև։

Ուսումնասիրության շրջանակում ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված խնդիրները երկրորդական նշանակություն ունեն կարագի շուկայի մրցակային միջավայրի բարելավման տեսանկյունից։ Կարագի շուկայի հիմնական խնդիրը՝ մեծածախ-մանրածախ շղթայում՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի) գործունեությունն է և նրա շուկայական իշխանությունը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվող ընկերությունները զբաղվում են կարագի ներմուծմամբ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցով դրանց մանրածախ վաճառքով։ Մեծածախ և մանրածախ առևտրի շղթայի վերահսկման բացասական հետևանքների և լուծումների մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը անդրադարձել է իր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհներ ի դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծության (https://bit.ly/32u5fNv ) մեջ, որը հրապարակվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ նախորդ իշխանության օրոք։ Այդ խնդիրը կա նաև ներկայումս, որին խուսափել է անդրադառնալ ՏՄՊՊՀ-ն։

Մենք փորձեցին մեր հպանցիկ ուսումնասիրությունը անել կարագի մեծածախ և մանրածախ շուկայում։ Այսպես՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի «X» խանութին 1 կգ նորզելանդական կարագը մեծածախ վաճառել է 3437 ՀՀ դրամ (85920/25), երբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում այդ նույն կարագը վաճառվում է 3540 ՀՀ դրամով, այսինքն՝ իր մեծածախ գնից ավել 103 ՀՀ դրամ (3540-3437) կամ 3 տոկոս ((3540/3437*100)-100) վերադիրով: Սուպերմարկետների այս գնային քաղաքականության պայմաններում ոչ մի խանութ չի կարող մրցակցության մեջ դիմակայել։ Նույնիսկ շրջանառության հարկի դաշտում գործող փոքր և միջին բիզնեսը իր շրջանառության նվազագույնը 1,5 տոկոսը հարկ է տալիս, իսկ ԱԱՀ վճարող խանութը՝ մի քանի անգամ ավել։ Այդ նույն «X» խանութը նորզելանդական կարագը փաստացի վաճառում է 3900 ՀՀ դրամ, այսինքն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի գնից ավել 360 ՀՀ դրամով (3900-3540) կամ 10,2 տոկոս ((3900/3540*100)-100)։ Կարագը հանդիսանում է ամենօրյա և առաջին անհրաժեշտության ապրանք, խոշոր սուպերմարկետային ցանցերը, ցածր գին սահմանելով կարագի համար, խթանում են նաև մյուս իրենց ապրանքների առևտուրը, քանի որ սպառողը կարագը ձեռքբերելիս միաժամանակ կգնի նաև մյուս ապրանքները։ Եվ պատահական չէ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրի 79,8 տոկոսն է կազմում, որի առյուծի բաժինն են ընկնում 50 և ավել աշխատակիցներ ունեցող խանութները՝ սուպերմարկետները։

Կարագի շուկայում առկա է նաև մեկ այլ կարևոր խնդիր, ինչի մասին նշում է նաև ՏՄՊՊՀ-ն։ Խանութներում կարագը և սփրեդը հաճախ դրվում է իրար կողք, ինչը կարող է մոլորեցնել սպառողին։ Անշուշտ, անբարեխիղճ մրցակցության դեմ պետք է պայքարի նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ մուտքուելք է անում ՏՄՊՊՀ, այն դեպքում, երբ առկա չէր ՏՄՊՊՀ-ի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։

Ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանությունները չհասկացան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները (հայտնի կամազները) չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով են կուտակվել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:03 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ձախողել է 2019 թվականի գյուղատնտեսական ծրագրերը. տնտեսագետ
17:30 01/02/2020  |  ՎերլուծություններՎառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա
18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ

Արխիվ

[]