ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական անարխիային ընթացք է տրվում. Իշխանական պատգամավորները շրջանառության մեջ են դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 02/05/2020 15:42 | Մեկնաբանություն
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ահազանգում է, որ Հայաստանում իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում։ Նա տեղեկացրել է, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ։
«Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ ...
Իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում ։
Փաստորեն, ենթադրություններս ճշգրիտ էին։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը։
Այո, սխալ չեք կարդում, Սահմանադրության փոփոխությունները կատարում են օրենքի նախագծով. սա իրավական տեխնիկայի հերթական «գլուխգործոցն» է։
Նախորդիվ ներկայացված սահմանադրական օրենքների նախագծերում ևս այնքան բազմազան էին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների խախտումները, որ անիմաստ համարեցի անգամ դրանց անդրադառնալը, բայց ամեն հաջորդ անգամ իրավիճակն ավելի է «կատարելագործվում»։
Բովանդակությանն անդրադառնալը թերևս կրկին կարելի է ավելորդ համարել։ Ինչպես նախորդիվ ներկայացրել էի՝ նկատի ունենալով իշխող ուժի գործողությունների իրավական «տրամաբանությունը», փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածում, հետևյալ բովանդակությամբ՝ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է։»։
Այսինքն՝ նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող և ուժի մեջ մտած գլխի համար, ինչը, նախ՝ անգամ հասարակ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, ապա իրավական տեխնիկայի, իրավամեկնաբանման կանոնների համատեքստում փոփոխության ենթակա չէ, և 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն արդեն իսկ սպառել էր իրեն նախկինում Սահմանադրության կոնկրետ դրույթների իրականացումն ապահովելուց հետո, բայց բնական է, որ ցանկացած նախազգուշացում ապարդյուն է, և իրավական պետության սկզբունքներն այլևս արդիական չեն մեր պետության համար։
Շատ կցանկանայի տեղեկանալ, թե ով է այս իրավական «գլուծգործոցները» մշակողը։ Նման հմտություններով մասնագետի՝ անգամ ԱԺ աշխպատակազմի իրավական փորձաքննության բաժնում առաջին կարգի մասնագետ աշխատելը պետք է հարցականի տակ դրվեր»,- Ֆեյսբուքում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ