ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչո՞ւ եք այդպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, պարոն Կոստանյան...». Անդրանիկ Քոչարյանը՝ Գեւորգ Կոստանյանին 02/05/2020 14:47 | ԼՐԱՀՈՍ
«Թող շուտ վերադառնա հայրենիք եւ ձեւակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի առաջարկին՝ «Մարտի 1»-ի գործով կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Կոստանյանը, հիշեցնենք, օրերս հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են եւ դրանք պետք է պարզաբանվեն։
«Ծիծաղելի է չէ՞, նախկին դատախազը, որը կարմիր դիպլոմով է ավարտել, չգիտի ՀՀ օրենքները։ Անհեթեթություններին պատասխանել այլեւս չի կարելի ։
Գեւորգ Կոստանյանը շատ հարցերի պետք է պատասխանի եւ ես դա ասում եմ ՝ որպես «Մարտի 1»-ի փաստահավաք խմբի նախկին առանցքային անդամներից մեկը»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Գեւորգ Կոստանյանը մեղադրյալ է , պետք է շարժվի այդ կարգավիճակից ելնելով։
Անդրադառնալով Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը, թե ցանկացած մարդ, ով Անդրանիկ Քոչարյանի ելույթը լսում է, «ինտելեկտուալ ու հոգեբանական հյուծում է ստանում», Անդրանիկ Քոչարյանը հակադարձել է .«Ես լուրջ անհանգստացած եմ իր հոգեկան առողջության համար»
Իսկ հարցին, թե ինչո՞ւ է Գեւորգ Կոստանյանը վերոնշյալ առաջարկությամբ հանդես եկել, Անդրանիկ Քոչարյանը առաջարկել է՝ զանգել եւ իրենցից հարցնել ։ «Համարը կունենաք՝ զանգեք հարցրեք ՝ ինչո՞ւ եք այդպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, պարոն Կոստանյան , դա արդյո՞ք արդյունք է իշխանությունը կորցնելու, վերադարձեք եւ ձեր հարցերի պատասխանը կգտնեք նախաքննական մարմնում»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։
Գեւորգ Կոստանյանը Հայաստանում չէ, նա դասավանդում է ՌԴ բուհերից մեկում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ