Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Պաշտպան. «Խախտվել են Գագիկ Խաչատրյանի հիմնարար իրավունքները» 02/05/2020   12:02  |  ԼՐԱՀՈՍ

Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ ես առողջական խնդիրների թեման չհանրայնացնեմ, սակայն այսօր ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանին այցից հետո մասնագետներն արձանագրել են բժշկական օգնության անհրաժեշտություն, որից հետո հունվարի 15-ին` իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել է հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Բնականաբար պետության առաջին պարտավորությունը պիտի լիներ բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հենց նույն օրը, երբ իմացան, որ Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի, տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,-  ասել է Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ նշված դեպքից հետո իրենք դիմել են բոլոր իրավասու մարմիններին (քրեակատարողական ծառայություն, արդարատադության նախարարության համապատասխան գերատեսչություն, գլխավոր դատախազություն)` պահանջելով, որ ապօրինությունը դադարեցվի, և Գագիկ Խաչատրյանը իրացնի իր իրավունքը՝  տեղափոխվելով բժշկական կենտրոն սեփական միջոցների հաշվին։ Փաստաբանը նշել է, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն առավել ծայրահեղ քայլերի դիմել, սակայն հուսով են, որ համապատասխան մարմինները ամեն դեպքում կպահեն ողջամտությունը։

«Հիմա տարբեր անձանց շրջանակում քննարկումներ է լինելու՝ «ում բռնում են հիվանդանում է և այլն» ձևակերպումներով։ Բայց եկեք ֆիքսենք մի քանի կարևոր հանգամանքներ. նախ Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից սկսած 3 անգամ վիրահատության է տարել Գերմանիայում։ 2018թ.-ին վիրահատությունից հետո հետվիրահատական բուժումը կիսատ թողնելով ժամանել է Հայաստան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Երկրորդը՝ տարիքը հաշվի առնենք. 64 տարեկան է ու վերջին 6 ամսում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում զրկված է եղել որևէ բուժում ստանալու հնարավորությունից, միայն ցավազրկող է ստացել։ Հիմա հարց է առաջանում. պետական մարմինները ի՞նչ շահ ունեն անձի իրավունքները այսպես կոպիտ ոտնահարելու։ Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար առողջության պահպանման պարտավորություն ունի։ Մասնագետները տվել են եզրակացություն, որ եթե Խաչատրյանի բուժումը չիրականացվի, ծայրահեղ ծանր հետևանքներ կարող են առաջանալ… Անդառնալի հետևանքը նշում եմ, այլևս չեմ ցանկանում մասնավորեցնել», - ասել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Խաչատյանի հարազատներն ու ընկերներն արտերկրից, անհանգստացած լինելով առողջականով, կապ են հաստատել և պատրաստակամություն հայտնել ենթադրյալ վնասի ամբողջական փոխհատուցում կազմակերպելու, մինչև որ քննությունը ավարտվի ու պարզվեն հանգամանքները։ Նա նշել է, որ եթե ցանկություն լինի կոնկրետ աղբյուրներն էլ կերևան, թե ովքեր են այդ անձինք և արդյոք ունեն նման հնարավորություններ, թե ոչ։

Նա նաև հիշեցրել է, որ փոխհատուցման ապահովման առաջարկն ու գրավի միջնորդությունը ներկայացնում են հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահվել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե արդյոք նշված ենթադրյալ հանցանքը կատարվել է, և Գագիկ Խաչատրյանը դրա հետ կապ ունի, թե ոչ։ Ավելին, հիմնական մեղադրանքը այն է, որ պատճառվել է վնաս ոչ թե անձնական օգուտ ստանալու նպատակով, այլ պաշտոնական գործունեության ընթացքում ոչ նպատակային կամ ճիշտ ծախսերի կատարման հետևանքով, որը հանգեցրել է պետական միջոցների վատնման։ Նման մեղադրանքով, տեսականորեն, կարելի է ներգրավվել ցանկացած նախկին պաշտոնյաի։

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել», - եզրափակել է Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի՝ փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:01 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը
15:12 23/10/2019  |  Դատական ռեպորտաժներԱվարտվեց Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունը
11:01 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
17:33 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բկ-ում հետազոտվել է և գնացել
12:35 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. ԱԱԾ
11:07 03/09/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ
23:09 30/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանը կալանավորվեց
18:30 29/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
20:08 28/08/2019  |  ՔաղաքականԻնչո՞ւ են հիմա Գագիկ Խաչատրյանին «ասֆալտին պառկեցնում»
14:54 28/08/2019  |  ԼՐԱՀՈՍԹԻՀԿ-ն արձագանքել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը

Արխիվ

[]