ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը արդեն գիշերը պետք է ուղղած լիներ իր սխալը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու եւ բաց թողնելու մասին 02/05/2020 14:16 | ԼՐԱՀՈՍ
«Համոզված եմ,որ ոստիկանությունը արդեն գիշերը պետք է ուղղած լիներ իր սխալը։ Նախ ես ուզում եմ հասկանալ՝ ինչի էին տարել եւ ինչի էին բաց թողել, խնդիրը շատ ակնառու էր, բա ինչի՞ համար են ոստիկանության օպերատիվ ծառայությունները՝ այդ ամենը ճշտելու համար։ Եթե պետք է բերման ենթարկեն եւ արդյունքում ոչ մի բան, ոչ մի բան չստանալու արդյունքում ստանանք՝ ոտքերը ոստիկանների վրա մաքրելու հայտարարություն, կներեք, էդ դեպքում ոստիկանությունը դասեր քաղե՞ց։ Մենք պետք է քննարկենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ոստիկանություն բերման ենթարկելու փաստին։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստից հետո փոքր քննարկում է ունեցել ոստիկանության պետի տեղակալ հետ , իսկ հանձնաժողովի անդամներից մեկը երեկ հեռախոսային քննարկում է ունեցել ոստիկանության պետի հետ ։
Անդրանիկ Քոչարյանը քննադատեց ոստիկանությանը նշելով, որ ոստիկանությունը իր լիազորությունները չի իրականացրել է , հակառակ դեպքում Ռուբեն Հայրապետյանը թույլ չէր տա այն արտահայտությունը, որը թույլ է տվել։
Հիշեցնենք, Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու ընկերները բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, սակայն նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ չի վախենում ասֆալտին պառկելուց ։ «Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող։ Առհասարակ մեր տեսակն է ուրիշ և եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու եմ ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»,-ասել էր Ռուբեն Հայրապետյանը։
«Ես չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ որեւէ մեկը իրեն թույլ տար այդպիսի արտահայտություններ , չի եղել, 90-ականներից մինչեւ հիմա։ Ոստիկանությունը պետք է գիտակցի, որ առաջին հերթին ինքը ուժային կառույց է եւ ոստիկանության եւ որեւէ կառույցի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի»,-այս առնչությամբ հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ ոստիկանությանը լրացուցիչ գործիքակազմ է տրված՝ որպեսզի վստահությամբ լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերի եւ իրացնի օրենքով սահմանված իր գործառույթները։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, երեկ տեսանք, որ ոստիկանությունը կաշկանդված էր եւ հարված ստացավ, որը միայն ոստիկանության դեմ չէր ուղղված. «Դա նաեւ ընտրությունների արդյունքում լեգիտիմ ձեւավորված իշխանությանը թիրախային հարված էր եւ դա կարծում եմ լավ մտածված էր»։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նախկինում 20 տարիների ընթացքում բերել են էնպիսի վիճակի, որ ոստիկանությունը հեղինակությունների առաջ կաշկանդված է եղել ու հավելեց, թե հեղափոխության օրերին երեւում էր՝ ում հրահանգն էին կատարում Էջմիածնում կամ Էրեբունիում եւ այդ իներցիան , ըստ նրա , շարունակվում է։
«Ոստիկանությունը պետք է օր առաջ դուրս գա այդ վիճակից՝ հասկանալով, որ նա պետական համակարգի հենասյուներից մեկը»։
Ըստ Քոչարյանի, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը հաջորդած ծափերը վկայում են, որ դա մտածված քայլ էր եւ նույն ՀՀԿ-ակաները գիտակցում են, թե այդ ծափերով ինչն են խրախուսում»։
«Եթե կա թեմա, պետք է իրավական գործընթացներով լուծումներ ստանա, իրենք վերին արտի ցորենը չեն։ Ես կարծում եմ՝ մենք անցյալում տեսել ենք, թե ինչ հետեւանք ունեցավ ոտքեր մաքրելը Վահե Ավետյանի համար։ Էնտեղ ոտքերը մաքրում էին ոչ թե ասֆալտին պառկելու, այլ պարզապես խնջույքից հետո զինվորական բժշկի հետ կոնֆլիկտ ունենալու արդյունքում։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանում ոտքեր մաքրողների ցանկությունները երբեք իրականություն չդառնան, դրա արդյունքում է, որ ՀՀ-ում տեղի ունեցավ քաղաքական փոփոխություն, որը մերժեց այդ մշակույթը եւ ոստիկանությունը այստեղ ունի հսկայական անելիք»,-հայտարարեց իշխող խմբակցության պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ 90-ականներին տեսել է ոստիկանությանը խեղճացած վիճակում։ Հիմա, ըստ նա, ոստիկանությունը չի կարող խեղճացած լինել, բայց պետք է ֆիքսել, որ դեռ կան մարդիկ, որոնք չեն մոռացել, թե իրենք բացի իրենց անմիջական ղեկավարից հրահանգ ստանալը նաեւ ում հրահանգներին են ենթարկվել։ Նա նշեց, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի փոփոխությունները միտված են նրան, որ ոստիկանությունը իրեն ավելի վստահ զգա եւ դուրս բերվի ազդեցությունների դաշտից։ «Հանցավոր մշակույթը իրավապահ համակարգից պետք է դուրս բերվի, ինչպես նաեւ բանակից եւ ընդհանրապես պետությունից»,-ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ