Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը 02/05/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Արարատի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, դրանց պատճառները, կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

2019թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Վերջինս պայմանավորված է առավելապես հանցագործությունների հաշվառման արդյունավետության բարձրացմամբ, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 71,5 տոկոս` նախորդ տարվա 74,6 տոկոսի դիմաց:   

Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած այս հանցատեսակի կանխարգելման նպատակով մարզի դատախազության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքին, իրավիճակը շարունակում է ահազանգող մնալ իրավապահ բոլոր մարմինների համար: Նա կարևորել է ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համգործակցության շարունակումը ինչպես բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, ռիսկային բնակատեղիներում ոստիկանության պարեկային ծառայությունն ուժեղացնելու ուղղություններով: Արթուր Դավթյանը նշել է, որ ավտոճանապարհների բանուկ հատվածներում, բնակավայրերի կոնկրետ թիրախային հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների օգնությամբ նախորդ տարվա ընթացքում հնարավոր է դարձել հայտնաբերել բնակարանային գողություններով զբաղվող հանցավոր խմբեր, այլ բնույթի հանցագործություններ կատարած անձանց, ինչը վկայում է նաև մասնավոր ընկերությունների հետ գործակցությամբ տեսանկարահանող սարքավորումների տեղակայման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին:

Արարատի մարզում 50 դեպքով կամ 13,6 տոկոսով աճել են նաև միջին ծանրության հանցագործությունները (418/368): Բացահայտումը կազմել է 60,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65,7 տոկոսի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների և խարդախությունների դեպքերի թվի աճով:

Փոխարենը մեկով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 72,2 տոկոս` նախորդ տարվա 62,5 տոկոսի դիմաց:

2019թ. արձանագրվել է սպանության 5 դեպք, նախորդ տարվա 3 դեպքի դիմաց: Սպանության նշված 5 դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս`  նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց: 2018թ. համեմատ 1 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը (4/3): Նշված 3 դեպքերն էլ բացահայտվել են, այն դեպքում, երբ 2018թ. բացահայտումը կազմել էր 50 տոկոս:

Էական նվազում է արձանագրվել կողոպուտի դեպքերով: Մասնավորապես, 2018թ. 13 դեպքի դիմաց  նախորդ տարի արձանագրվել է նման 4 դեպք: Ընդ որում՝ բոլորն էլ բացահայտվել են, ինչը  26.7 տոկյոսային կետով ավելի է 2018թ. համեմատ:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերն ավելացել են  19,8 տոկոսով, իսկ մահվան ելքով պատահարները՝ 2 դեպքով (20/18)։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, մասնավորապես իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու գործիքակազմը, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը, հաճախակի կրկնվող պատահարների հատվածները կահավորել ճանապարհային երթևեկության նշաններով, այդ գոտիներում ուժեղացնել ճանապարհային ոստիկանության ծառայությունը:

Մարզի դատախազությունը նախորդ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքների և պատճառների վերացմանը: Հիմնականում՝ ՀՀ Արարատի մարզպետին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին և մի շարք համայնքների ղեկավարներին ներկայացվել է 15 միջնորդագիր և 9-ը հաղորդում: Դրանց քննարկման արդյունքում իրականացվել են իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ:

Շոշափելի արդյունքներ են արձանագրվել մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիոն դեպքերի առթիվ քննվել է 83 քրեական գործ՝ 26.5 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: Հատկանշական է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 8 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 4 քրեական գործով 4 անձ դատապարտվել է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ 2019թ. Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 189 քրեական գործ 238 անձի նկատմամբ, նախորդ տարվա 162 քրեական գործի, 207 անձի համեմատությամբ: Այսինքն 2019թ 16.6 տոկոսով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ 13 տոկոսով՝ դատի տրված անձանց թիվը:

2019թ. ընթացքում Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 406 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 224 մլն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 71.5մլն ՀՀ դրամ՝ ավելի քան տաս անգամ գերազանցելով 2018թ արդյունքը, որից վերականգնվել է 63մլն ՀՀ դրամը, կամ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6,5 անգամ ավելի։ Համայնքներին պատճառված վնասը կազմել է 87.191.340 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 16.468.175 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի, պետական շահերի պաշտպանության, պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դինամիկան գնահատել է բավարար՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել արձանագրված տեմպերը:

Արթուր Դավթյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանն էապես պետք է նպաստի ինքնին հանցածին երևույթ հանդիսացող քրեական ենթամշակույթի և դրանք կրող խմբավորումների դեմ պայքարը, որը ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի այդ նպատակով ընդունված համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինները պետք է նախապատրաստվեն այդ չարիքի դեմ ողջ ծավալով իրավաչափ պայքարին, ինչի արդյունքները հասարակությունը պետք է զգա հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իր հերթին աջակցություն ցուցաբերելով այդ պայքարին:

Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ, որոնք վերաբերել են նաև քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:    

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՌ.Քոչարյանին կալանավորելու դատական ակտում ենթադրյալ կեղծիքի մասին փաստաբանների հայտարարությունը կմնա առանց իրավական հետեւանքների
17:12 24/01/2020  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
19:02 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
13:43 21/01/2020  |  Քրեական խրոնիկոնԽախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս
17:30 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին
15:13 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
18:23 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազության պարզաբանումը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ
14:02 08/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել
19:07 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները
11:28 14/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը

Արխիվ

[]