ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից, պետք է հետեւություններ արվեն. Արման Աբովյան 02/04/2020 22:30 | Քաղաքական
«Այն, որ մեզ հաթաթա են տալիս, դա լավ չէ։ Բազմաթիվ անգամ մենք զգուշացրել ենք, որ յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանում, յուրաքանչյուր պարագայում պետք է լինի այնքանով մտածված եւ այնքանով օրենքին համապատասխան, որ ոչ միայն եվրոպացիների, այլեւ առհասարակ, որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններին:
Աբովյանն ասաց՝ վատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից եւ հույս հայտնեց, որ համապատասխան հետեւություններ կարվեն։
Հարցին, իսկ ո՞վ պետք է հետեւություններ անի, իշխանությո՞ւնը, որը հայտարարում է, որ եվրոպական կառույցների ուղերձների հասցեատերը ՍԴ-ն է, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ կոնկրետ անունների։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ կողմերը, որոնք ներքաշված են այս ընթացքի մեջ, նկատի ունեմ հստակ կողմերը՝ իշխանությունը եւ ՍԴ-ն, կարդում են ոչ թե անմիջապես փաստաթղթերը, այլ դրանց միջից մեջբերումներ։ Պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք, որ այս փաստաթղթերի հայտնվելը հենց հետեւանք է այն բոլոր «բոլոլայի», որն այսօր տեղի է ունենում Հայաստանում»։
Արման Աբովյանը շեշտեց՝ եթե Հայաստանն ուզում է շարժվել օրինականության ճանապարհով, ապա այդ ճանապարհը պետք է լինի միայն օրենքի սահմաններում։
Հիշեցնենք, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել էր, որ կիսում է ԵԽԽՎ զեկուցողների մտահոգությունները: «Ես կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերին ընդունված այն կարծիքը, որ ՍԴ –ի հետ կապված վաղաժամ կենսաթոշակային սխեման պետք է իսկապես կամավոր լինի՝ բացառելով շահագրգիռ դատավորների վրա որևէ քաղաքական կամ անձնական ճնշման գործադրումը եւ չպետք է որեւէ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա։ Վերջին հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում այդ չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-շեշտվում է հայտարարության մեջ»,-նշված էր հայտարարության մեջ:
Իսկ հունվարի 31-ին հայտարարությամբ հանդես էին եկել ԵԽԽՎ հայաստանյան հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրչելջին և Կիմմո Կիլիջունեն հայտարարել էին. «Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ