Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Հայաստանյան ժամանակ 02/04/2020   12:39  |  Վերլուծություններ

Ինչ-որ տեղ լավ էր, որ գրչի պատմությունը եղավ։ Սա երկար ժամանակով քաղաքական խոսքից հանեց նախաբանի անհրաժեշտությունը։ Հիմա արդեն պետք չէ նկարագրել իրավիճակի լրջությունը, տեղ-տեղ՝ ողբերգայնությունը։ Հիմա ամեն ինչ պարզ է։

Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո  հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։ Այս բաժանումը նոր՝ վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ։ Եթե դու հասկանում ես, որ սա աբսուրդ վիճակ է՝ ահռելի ռիսկերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, ովքեր նույնպես դա հասկանում են՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ են, թե դուրս, և ո՛ր միավորում են։ Սա տալիս է լավ կիրառական հնարավորություն՝ երկրի քաղաքական և հասարակական դաշտի առողջ և արագ վերադասավորման համար։ Հիմքում լինելու է երկու գերխնդիր՝ պետության լինել-չլինելու ռիսկերը, և հասարակության՝ իրավիճակի ճիշտ ընկալումը։

Տարբեր արագություններով աշխատող ժամացույցներ. մենք այսօր  վտանգում ենք մեր վաղը

 

Ժամանակն ամենակարևոր գործոնն է, որը թույլ է տալիս ճիշտ հասկանալ ռիսկերի վտանգավորության չափն ու քայլերի հետևանքները։

Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը։ Մենք դառնում ենք անպատրաստ՝ վաղվա հեռանկարին, վաղվա զարգացումներին։ Սա՛ է այսօրվա ամենասուր ռիսկը։

Նույն տրամաբանությամբ՝ մեր այսօրը երեկվա մի շարք կարևոր հարցերում պարտությունների ու տապալումների արդյունքն է։ Ես ուզում եմ, որ նախորդ ու ավելի՛ նախորդ իշխանության՝ դեպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն։ Սա կարևոր է։ Մենք այսօրը ունենք, որովհետև սխալվել ենք երեկ։ Միայն ու միայն այդ դեպքում էր հնարավոր ունենալ պատահական իշխանության իրողություն՝ մի բան, որն ունենք այսօր։ Իսկ այսօրվա տապալումը, ձախողումների որակը և ծավալները ուրվագծում են մեր վաղը։ Մենք բաց ենք թողնում շատ կարևոր ժամանակ։

Մենք մեր պետականության ռիսկերը կառավարելու համար միշտ պետք է ուշադիր հետևենք այլոց ժամանակների տրամաբանությանը։ Դրանք ուղիղ առնչվում են մեզ. Ադրբեջանի ժամանակը, Թուրքայի, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի ժամանակը։ Կա տպավորություն, որ մեր ժամացույցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանությամբ։

Ադրբեջանական ժամանակ

Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխություններ։ Ադրբեջանը, հաշվի առնելով միտումները, այդ թվում՝ Հայաստանում կատարվածը, այդ թվում՝ մեր սխալները, գնում է բավական հետաքրքիր ռեֆորմների։ Այդ միայն հայաստանյան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպես բացառապես Ալիևների-Փաշաևների կլանների թեմա ներկայացվում։ Ամենևին ոչ։ Այդ երկրում իսկապես գնում է նոր էլիտայի ձևավորման փուլ՝ երկրի մոդեռնիզացիայի ուղղությամբ։ Մինչ մենք անդադար խոսում ենք, այնտեղ սկսում են իրական ռեֆորմներ։ Ո՞րն է վտանգը մեզ համար։ Մի պահի Ադրբեջանին հաջողվեց մեր հանդեպ ստանալ ռազմական ոլորտում տեխնոլոգիական առավելություն։ Բայց ժամանակակից աշխարհում դա բավարար չէ պատերազմ սկսելու և առավել ևս՝ հաջողելու համար։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ պետության կայացման առումով առավելություն, նրա շանսերը կտրուկ մեծանում են։ Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սուր պատերազմ՝ ո՛վ ավելի արագ և ավելի խորքային ձևով կգնա պետության մոդեռնիզացիային։ Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում սա գիտակցում են, Հայաստանում՝ ոչ։ Զավեշտ է, բայց Ադրբեջանը սա գրեթե բացահայտ է հայտարարում։ Ադրբեջանը գիտի՝ ինչ  է ուզում, գիտի՝ ինչու, և նրան դրա համար ժամանակ է պետք։ Հենց սրա մասին է Մամեդյարովը ասում՝ ստրատեգիական համբերություն։

Նույն ժամանակահատվածում մենք, լայվը դարձրած աշխարհայացք, քրեական գործերը՝ համակեցության միակ ձև, գնում ենք միանձնյա կառավարման՝ չունենալով հեռանկարային զարգացման որևէ գրագետ  ծրագիր, երկրի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզ։ Թե ուր է տանելու սա՝ դժվար չէ հասկանալ։

Ռուսական ժամանակ

Ռուսաստանում սկսվել է նոր էլիտայի ձևավորումը։ Ռուսաստանում սկսվել են խոշոր վերադասավորումներ։ Օբյեկտիվորեն՝ խոշոր փոփոխություններն անխուսափելի են։ Պուտինյան 20-ամյա կառավարման փուլը, գոնե այս տեսքով, առաջիկա տարիներին մոտենալու է ավարտին։ Մեզ վրա դա ազդելո՞ւ է. միանշանակ՝ այո, այնպես՝ ինչպես մնացյալ աշխարհի։ Իսկ եթե ռուսական նոր էլիտան վերանայի՞ իր առաջնահերթությունները տարածաշրջանում։ Դրա հնարավորությունն իրական է։ Դա կլինի այն, ինչի ուղղությամբ 10 տարուց ավելի աշխատում է  ադրբեջանական պետությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով, և ինչի հիմքն արդեն ստեղծվել է։

Մենք այսօր վաղվա հեռանկարի առումով թույլ ենք տալիս բացառիկ վտանգավորության սխալներ՝ պուտինյան դարաշրջանի այս կարևորագույն փուլում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք այսօր մեզ պետք է ապահովագրեինք ռուսաստանյան վաղվա զարգացումների ռիսկերից։ Մենք այսօր պետք է ոչ թե այսօրվա առավելագույն լավ հարաբերությունները համարեինք նպատակ, այլև՝ վաղվա առավելագույն երաշխիքներ ձեռք բերեինք։ Իսկ մենք անում ենք լրիվ հակառակը։

Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու փոխարեն լրիվ ուրիշ գործով պետք է զբաղված լինեինք։ Պուտինի ընկերոջը դատավորներին սպառնալով բանտում պահելու փոխարեն, նաև նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծեինք, ռուսաստանյան նոր էլիտայի բոլոր պոտենցիալ թեկնածուների հետ հատ-հատ աշխատեինք։ Անեինք այն, ինչն անում է այսօր Ադրբեջանը՝ պետական խողովակով, Աղալարովների, Ալեքպերովների և այլոց միջոցով։

Արևմուտքի ժամանակը

Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրված փոխադարձ այցերի, հետաքրքրության նշաններից բան չի մնացել։ Որևէ կոնկրետ արդյունք, որևէ կոնկրետ նպատակ, որևէ խոշոր ծրագիր. ոչինչ չկա։ Մենք չկարողացանք դառնալ և մնալ հետաքրքիր Արևմուտքի համար։ Դրա համար աշխատել էր պետք, գործել էր պետք։ Այստեղ խոսքը գրեթե ոչինչ է, իսկ հակասական և անդադար խոսքը՝ մտածելու առիթ։

Իհարկե, արևմտյան կառույցները շատ բաների վրա աչք են փակել և կարող են միառժամանակ այդպես վարվել։ Դատարաններ շրջափակելը, պատվերով դատավարությունները, դատավորներին սպառնալը, պարտադրվող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրվում. արևմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ուներ, ինչ-որ բանի էր սպասում։ Բայց դա նույնպես ունի ժամկետային սահմանափակում։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Բուքիքիոյի տեքստն արդեն կարմիր քարտի է նման։

Բայց նույնիսկ դա՛ չէ կարևորը, այլ այն, որ մենք Արևմուտքին, իսկ Արևմուտքը՝ մեզ, փոխադարձ  ասելու բան չունենք, չկա աշխատանքի ավելի խորը ծրագիր, ռեալ օրակարգ։ Բրյուսել ու Վաշինգտոն առանց օրակարգի գնալը, առանց հստակ նախաձեռնություների գնալը մեծ սխալ է։

Բարեփոխումերի ժամանակը

Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արվում։ Բայց միայն մեկը արդեն բավարար է՝ 99-ը չընթերցելու համար՝ մթնոլորտը։ Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարավոր չէ։ Մթնոլորտը բարեփոխման ամենակարևոր, ամենապարտադիր պայմանն է։ Մեկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մեկը, որով հաջողությամբ անցել են շատ երկրներ։ Այո, նաև այդ ճանապարհով է ապահովվում բուժօգնության որակը, նորածնային մահացության ցուցանիշի նվազումը, մոր առողջության անվտանգությունը, նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։

Այո, մոտեցումը կարող է բերել որոշակի, այդ թվում՝ էական դժվարությունների, որոնք պետք է քննարկվեն ու անպայման գտնվեն լուծումներ։ Բայց այդ լուծումները հիմնականում տեխնիկական են՝ հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ և այլն, բայց ոչ՝  բարեփոխումային խոչընդոտներ։

Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. իքս քանակ իջավ փողոց, իգրեկ քանակ գործիչներ սկսեցին խոսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանությունից, և հաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադավ գործ է։ Ռեֆորմի հեղինակը՝ կառավարությունը, չկարողացավ պաշտպանել  իր իսկ ռեֆորմը, որովհետև վախեցավ ի՛ր իսկ ստեղծած  մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամեն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայվ։

Այդպես լինելու է ցանկացած հարցում։ Մեր ժամանակն աննապատակ է գնում։ Մենք, մսխելով այսօրվա ժամանակի պաշարը, վտանգում ենք  մեր վաղը։ Հայաստանյան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք մյուսների, թշնամիների և բարեկամների, աշխարհի ժամանակային  կոնտեքստից։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թույլ տալիս սա, իսկ հաճախ ողջունում՝ չհասկանալով վտանգները։ Սա մյուս կարևորագույն գործոնի՝  հասարակության որակի, այս փուլում հանրային տրամադրությունների  հնարավորինս սթափ գնահատականի թեման է։ Այն ունի խիստ կիրառական նշանակություն։ Այդ մասին՝ հաջորդիվ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան
11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում
11:56 05/11/2019  |  ՎերլուծություններՈւրիշ Հայաստանի դասերը
12:53 22/10/2019  |  ՎերլուծություններԻրականություն՝ ոչնչի մասին
12:48 03/10/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը
11:51 24/09/2019  |  ՎերլուծություններԴեպի աղետ տանող ճանապարհը
11:53 16/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի

Արխիվ

[]