Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, պետք է դիմի իրավապահ մարմիններին. Նիկոլայ Բաղդասարյան 02/04/2020   16:51  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։


-Պարոն Բաղդասարյան, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարեց, որ շարունակում է մտահոգված լինել ՀՀ ՍԴ-ին վերաբերող իրավիճակով եւ կիսում է ԵԽԽՎ-ի՝ օրերս տարածած հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

-Գիտեք, տեքստի բովանդակությունից, որը ես ընթերցել եմ եւ համացանցում տեղադրված է եղել, չեմ կիսում այն կարծիքը, որ այնտեղ ինչ-որ մտահոգություն կա։

-Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահն ուղիղ հայտարարում է, որ շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի ՍԴ-ին առնչվող բաց կոնֆլիկտի առկայությամբ։

-Վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ-ի միջեւ , տեքստին ես ծանոթ եմ...

-Ջիանի Բուքիքիոն հիշեցրել էր 2019 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի մեխանիզմը պետք է իսկապես կամավոր լինի , բացառվեն դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները եւ, որ նախագիծը չպետք է ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել էր, որ այդ չափանիշններն ապահովված չեն, արդյո՞ք սա մտահոգություն չէ՞։

-Տեսեք, վաղաժամ թոշակի գնալու գործընթացի տրամաբանությունը հետեւյալն է, երբ հասարակությունը պահանջարկ ունի, որպեսզի դատական համակարգի նկատմամբ վստահություն ձեւավորվի, դատավորները տեսնում են, որ վստահությունը իրենց հանդեպ ցածր է, ասում են՝ մենք դուրս ենք գալիս վաղաժամ պայմանական թոշակի, որպեսզի զոհաբերելով իրենց աշխատանքը, նոր դատավորներ ընտրելով, բարձրացնեն դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Սա երկկողմ, եռակողմ համաձայնության խնդիր է, ոչ թե մեկը մյուսին ճնշելու, այլ՝ մեկը մյուսի հետ համաձայնության գալու խնդիր, դա անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է։

-Բայց ՍԴ դատավորներից առնվազն մի քանիսը հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից եւ չեն պատրաստվում գումար ստանալ չաշխատելու համար։

-Եթե իրենց կամարտահայտությունը չկա դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում, ուրեմն էդ գործընթացը չի կարող ունենալ հաջողություն։ Այսինքն, եթե մենք արձանագրում ենք, որ դատական համակարգը վստահություն չի վայելում, այդ փաստը արձանագրվեց, եթե դատավորները չեն ուզում աջակցել նրան, որպեսզի վստահությունը բարձրանա, իսկ իշխանությունները քայլը արել են, ասել են՝ մենք պատրաստ ենք այդ քայլին դիմելու, ինչ-որ հնարավորություն են տրամադրել դատավորներին, դատավորները քայլը չեն ընդունում, ուրեմն՝ չի ստացվի այդ գործընթացը։ Վտանգավոր բան չկա, դա ոչ թե դատական իշխանության դեմ է, այլ ընդհակառակը՝ դատական իշխանությանն աջակցելու համար է, եթե դատական իշխանությունը ցանկանում է։ Պարտադիր պայման է, որ դատական իշխանությունը ցանկանա դեատական համակարգի, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնել, եթե ինքը չի ցանկանում, բնական է, իշխանությունն այդտեղ ոչինչ չի կարող անել։

-Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին օրերի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում վերը նշված չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն, վաղաժամ կենսաթոշակային սխեմայի՝ իրապես կամավոր լինելուն եւ դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները բացառելուն։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է , պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ ասի, որ ես նման տվյալներ ունեմ։

-Դուք կարծում եք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը պետք դիմի ՀՀ իրավապահ մարմինների՞ն։

-Ես կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, ինքը պետք է բարձրաձայնի այդ փաստերի վերաբերյալ եւ մեր իրավապահ մարմիները քննություն կատարեն այդ փաստերի վերաբերյալ։ Դուք՝ որպես լրագրող, դա նույնպես գիտակցում եք, այսինքն, ես չեմ կարող ասել՝ ճնշում կա լրագրողի նկատմամբ եւ ոչ մի փաստ չունենամ չէ՞։ Պետք է փաստեր լինեն, հակառակ դեպքում, ցանկացած մարդ կարող է ասել, որ ճնշում կա դատարանի վրա, լրագրողների վրա, պատգամավորների վրա ... հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում այս դեպքում։

- Հայտարարության մեջ շեշտվում է ինստիտուցիոնալ զսպվածության եւ պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի մասին։ Արդյո՞ք սա ուղերձ չէ։

-Մեր Սահմանադրության մեջ գրված է դա, հայտարարության խնդիրը ո՞րն է։

-Իրավական հանրույթն ահազանգում է, որ այդ սկզբունքը չի պահպանվում, որ գործադիրը ճնշում է գործադրում դատական իշխանության նկատմամբ։

-Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել, օրենքը ընդունվեց։

- Երբ վարչապետը հայտարարում է, որ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ», ճնշում չե՞ք համարում։

-Չէ, ինչո՞ւ եմ ճնշում համարում, վարչապետը որոշակի հիմնավորումներ է ներկայացրել, ինձ համար այդ հիմնավորումները տրամաբանական են։ Մինչեւ վարչապետի ասելը, ես դա վաղուց ասել եմ, եթե նայեք իմ նախընտրական քարոզարշավը, կտեսնեք, որ ասել եմ՝ ես գնում եմ դառնամ պատգամավոր եւ իմ նպատակներից մեկն է լինելու վերականգնել ՀՀ-ում արդարադատությունը։ Դա ճնշո՞ւմ է ինչ-որ մեկի նկատմամբ։ Դուք չե՞ք ուզում, որ այս պետությունում գործի արդարադատությունը, եթե որեւէ դատավոր չի գործում արդարադատության շահերից, եթե որեւէ դատավոր խախտում է մարդկանց իրավունքները, որեւէ դատավոր պաշտոնի է նստել ապօրինի ճանապարհով, ի՞նչ եք առաջարկում անել, իշխանությունը գտալուց հետո հանդուրժի՞ այդ ամենը։

-Պարոն Բաղդասարյան, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որեւէ որոշում այդ առնչությամբ գոյություն չունի։ Անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում նաեւ վարչապետի այն հայտարարության մեջ, թե ՍԴ-ի լիազորություններն օկուպացված են։

-Ես չեմ հասկանում, ի՞նչ օրինական ուժի մեջ մտած վճիռ պետք է լինի, որ ես, որպես իրավաբան, կարդալով Սահմանադրությունը, հասկանամ, որ սահմանադրական նորմերը այնպես է ձեւակերպել, որպեսզի ինքն իր պաշտոնը պահպանի ուժի զոռով, ի՞նչ վճիռ, կո՞ւյր եմ, ի՞նչ եմ, չե՞մ կարողանում կարդալ հոդվածները։ Անմեղության կանխավարկածի խնդիրը լինում է, երբ դու մարդուն մեղադրում ես հանցագործության մեջ , ես խոսում եմ այն մասին, որ ինքը Սահմանադրության անցումային դրույթները՝ 213-րդ հոդվածը ձեւակերպել է այնպես, որ իր անձնական պաշտոնը պահպանի։ Չի կարելի Սահմանադրություն ընդունել, որ մարդը, կապ չունի դա Հրայր Թովմասյնը լինի, թե Պողոս Պողոսյանը, իր պաշտոնը պահպանի։ Մարդը իր պաշտոնի համար ընդունի Սահմանադրություն, էդպես չի լինում։

-Ձեր գործընկեր Վահագն Հովակիմյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով նախատեսվում է չեզոքացնել ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ։

-Այդ հարցը իրեն պետք է տաք։ Ինքը ժամանակին Ձեր կոլեգան է եղել, շատ ավելի լավ կպատասխանի։

-Դուք, որպես իրավաբան , ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Ես գտնում ե, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների սկզբունքներին։ Չի կարելի պաշտոն պահելու համար Սահմանադրության անցումային դրույթներով նման կարգավորում տալ, այսինքն, չի կարող պատահել, որ Սահմանադրությամբ նախատեսված լինի, որ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով բայց անցումային դրույթներով ասի՝ մինչեւ 2035 թվականը ինքը կարող է պաշտոնը զբաղեցնել։

-Խոսքը Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ սահմանադրականության ստուգման պարտադիր պահանջը շրջանցելու մասին է։ Սրա հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Այդ հարցի հասցեատերը ես չեմ, սահմանադրագետները կասեն։ Իմ՝ ոչ մասնագիտական կարծիքն այն է, որ որոշ փոփոխությունների դեպքում, երբ հանրաքվե է իրականացվում պետության ներսում, ոչ բոլոր դեպքերում պետք է պահանջվի ՍԴ-ի համաձայնությունը, բայց դա շատ տեսական հարց է, ես դրա մասնագետը չեմ։ Ասենք, պետության կառավարման ձեւը փոխվում է, պառլամենտականը դառնում է նախագահական , այստեղ ՍԴ—ի եզրակացությունը ինչո՞ւ է պետք ։ Սա զուտ ոչ մասնագետի կարծիք է, ուղղակի էդ հարցի վերաբերյալ ամեն մեկն իր անձնական շահն ունի, որպես անաչառ իրավաբան, ես կարծում եմ՝ հարցը պետք է քննարկվի, հասկանանք, որ դեպքում է պետք ՍԴ-ի եզրակացությունը, որ դեպում՝ ոչ ։

 

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:03 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՄարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է. «Իմ քայլը» պատգամավոր
15:17 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄի քիչ անարդարության զգացման երևույթ կա. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման մասին
17:54 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորի մանդատ ստացած փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է
13:21 28/08/2018  |  Քաղաքացիական իրավունքՆիկոլայ Բաղդասարյանը բողոքարկել է իր փաստաբանական արտոնագիրը կասեցնելու որոշումը
16:11 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
13:03 06/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԽնդիրն այս պահին ոչ թե օրենքների, այլ մարդկանց մեջ է. Նիկոլայ Բաղդասարյան
20:24 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍՆիկոլայ Բաղդասարյանի բողոքները երկու տարբեր դատարաններում են՝ կառաջանա՞ իրավական կազուս
11:30 03/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆիկոլայ Բաղդասարյանն ընդամենը վիճարկել է իր պաշտպանյալի դեմ տրված ցուցմունքի արժանահավատությունն ու թույլատրելիությունը. Երվանդ Վարոսյան
09:28 03/06/2015  |  ՄամուլՆիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործ կա հարուցված. «Հրապարակ»
20:05 29/11/2014  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվեց ավտովթարների բացահայտման առաջավոր եվրոպական փորձը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]