ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 02/04/2020 15:28 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ՝ դատախազությունն ակնկալում է, որ նույն դեպքերի վերաբերյալ կլինեն տարբեր, հակառակ մոտեցումներ՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործին։ Նրա խոսքով՝ հաստատվել են որոշակի փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր խաղաղ չեն եղել և կիրառել են զենքեր, մեղադրական եզրակացությունը չի կարող պարունակել այնպիսի պնդումներ, ինչպիսիք են խաղաղ ցույցեր ցրել։ Վերջինս նշեց, որ քրեական հետապնդման պահից սկսված բազմիցս խախտվել են անմեղության կանխավարկածները և կիրառվել են ոչ իրավաչափ գործիքներ, օրինակ՝ գույքի վրա կալանք դնելը, խափանման միջոցը։ Ըստ Խուդոյանի՝ չեն տրամադրվել գործի ամբողջ նյութերը։ Նրա խոսքով՝ հրապարակային, դատական ակտերով պարբերաբար խախտվել են ամբաստանյալների իրավունքները, իսկ անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրացրեց Խուդոյանի միջնորդությունը՝ նշելով, որ դատական ակտով հաստատվել է անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ-ի կողմից և Սասուն Խաչատրյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Ընդ որում՝ հայտարարություններ է անում նաև այլ գործերով։ Օրբելյանի խոսքով՝ մարդու իրավունքների խախտմամբ վարույթը չի կարող առաջ գնալ և պահանջում են, որ այդ խախտումները վերացվեն։
Պաշտպան Խուդոյանը նշեց, որ անմեղության կանխավարկածի խախտումն ի սկզբանե կանխորոշել է գործի ընթացքը։ Նրա խոսքով՝ գործով ամբողջական քննություն իրականացնելու նպատակ չկա և գործի միակողմանի քննությունը, ամբաստանյալի իրավունքների և պաշտպանության իրավունքների խախտումները կատարվել են, որովհետև նշանակված են անձինք, կազմված են մեղադրանքներ և պետք է, որ այդ անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Ըստ Խուդոյանի՝ մեղադրանքում այնպիսի նորմ է կիրառվել,որը չի վերացվում վաղեմության ժամկետով, բացի այդ՝ ընտրվել է ամենախնդրահարույց կետը, քանի որ խախտվում են իրավունքները։ Վերջինիս խոսքով՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որն ընդունվել է մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի նորմերով։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ