ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա վայել չէր ՀՀ վարչապետին, տղամարդուն. Ռեստորանի սեփականատերը՝ վարչապետի սկանդալի մասին 02/04/2020 13:02 | ԼՐԱՀՈՍ
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախում գտնվող իր ռեստորանում բարձրացված սկանդալի մասին։
Կինոռեժիսորը պատմում է՝ ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը կիրակի Արցախ էին գնացել՝ տեսակցելու բանակում գտնվող իրենց որդուն։ Վարչապետն ընտանիքի հետ ճաշել է կինոռեժիսորին պատկանող ռեստորանում, իսկ վերջում ՀԴՄ կտրոն է պահանջել, սակայն աշխատակիցները տեսել են՝ ՀԴՄ սարքը չի աշխատում։ Վերջիններս տեղեկացրել են վարչապետին, սակայն նա աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ. «Արցախի հարկային օրենքով մենք հաստատագրված հարկ ենք վճարում, այսինքն ՀԴՄ չխփելու իմաստ գոյություն չունի։ Անկախ ինչքան ՀԴՄ կխփենք, մեր հաստատագրված վճարը նույնն է։
Այդ ամենը բացատրում ենք վարչապետին, նա ամպագոոռգոռ, իրեն հատուկ մանիպուլյատիվ ձևով ասում է՝ ճիշտ են ասում, որ դուք զինվորի հաց ուտող եք։ Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել, բայց մենք դարձանք «զինվորի հաց ուտող» հա՞։ Մենք դարձանք զինվորի հաց ուտող, «Իմ քայլը», «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ զինվորին հաց տվողներն են հա՞։ Ես չեմ ցածրանա էդ մակարդակին, չեմ իջնի այդ մակարդակին։ Այսօր չեմ խոսի, թե ինչ են կերել, երբ են կերել, դա ցանկացած հաճախորդի անձնական ինֆորմացիան է։ Չեմ կիսվի մնացած մանրամասները, չեմ խոսի ընտանիքի մասին, Աշոտիկը որպես զինծառայող, քանի որ ներկա էր այդ միջադեպին, մինչ այդ էլ, քանի անգամ որ եկել է, նրան մոտեցել ու ասել են՝ զինվորականներն այստեղ ունեն զեղչ։ Մենք անխտիր բոլոր զինծառայողների համար զեղչ ունենք։ Նույնը երեկ ասել ենք նաև պարոն վարչապետին, որ Ձեզ հետ զինվոր կա, Ձեզ տրվում է այդ 10 տոկոս զեղչը։ Այդ ամենից հետո նման աղմուկ բարձրացնել, մեզ անվանել «զինվորի հաց ուտող» դա վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային , ՀՀ վարչապետին, դա վայել չէ ընդհանրապես տղամարդուն»,-ասաց Արշակ Զաքարյանը։
Վերջինս հավելեց՝ վարչապետը զանգահարել է Արցախի պետնախարարին և պահանջել, որ նրանք զբաղվեն այս հարցով։ Կինոռեժիսորը նկատեց՝ այս մասին չէր խոսի, եթե չլիներ վարչապետի՝ «զինվորի հաց ուտող» արտահայտությունը։ Արշակ Կարապետյանն ընդգծեց՝ իրենք զինվորին հաց տվողներ եղել են և կմնան. «Դուք Ձեր մասին մտածեց պարոն վարչապետ, թե Դուք ինչպես եք եկել, ինչ եք անում, ինչ եք ուտում, ինչ եք ծախսում, ինչ պարգևավճարներ եք տալիս։ Դա թողնում եմ ժամանակի և պատմության դատին»,-հավելել է կինոռեժիսորը։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ այս կիրակի ընտանիքով Արցախ էին գնացել և մի քանի ժամ անցկացրել ճամփեզրյա մի ռեստորանում, որտեղ հաշիվը վճարելուց հետո ՀԴՄ կտրոն չէին տվել. «Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա
Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-գրել էր վարչապետը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից