Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Արման Բաբաջանյանը ընդդեմ Հրայր Թովմասյանի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել. Դիմում վարչապետին եւ ԱԺ նախագահին 02/04/2020   17:34  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի Ռիգայում տեղի ունեցած ելույթը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայտարարության մեջ ասվում է.

«ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ԱՐԱԾ ՈՐՈՇ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում միանգամայն նոր լույսի ներքո է ներկայանում նախորդ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած այցերից մեկը, որի մասին դիվանագիտական հավաստի աղբյուրները հայտնում են բավական խնդրահարույց տեղեկատվություն: Խոսքը 2019թ. նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության՝ Ռիգա կատարած աշխատանքային այցի մասին է:

Այցը կայացել է Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեի հրավերով: Հանդիպման արարողակարգային օրակարգից բացի՝ Լատվիայի գործընկերների հետ Թովմասյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են նաև ներհայաստանյան հարցեր: ՍԴ պատվիրակության անդամները հիշյալ հանդիպման ժամանակ խոսել են իրենց լատվիացի գործընկերների հետ և կշտամբել ու մեղադրել են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ճնշումների և հետապնդումների ենթարկելու մեջ։ Զրույցի առանձին քննարկման առարկա է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը։ ՍԴ անդամները այս գործով արտահայտել են այնպիսի դիրքորոշումներ, որոնք վկայում են Սահմադրական դատարանի անդամների՝ հիշյալ գործով կանխակալության և կողմնակալության մեջ։

Իսկ վերջերս ՍԴ նախագահի պաշտոնը փաստացի զբաղեցնող Հրայր Թովմասյանի օգնական/խորհրդական Գրիգոր Մուրադյանը «5-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ըստ էության ՍԴ-ում գործում է կայուն մեծամասնություն, և, իբր, որը փոխելուն են միտված գործադիր և օրենսդիր իշխանությունների գործողությունները (որոնց անվանում է խմբավորում կամ բանդա և մեղադրում պետական հեղաշրջման և ՍԴ լիազորությունների յուրացման փորձի մեջ)։ Գ. Մուրադյանը հայտնել է նաև տեղեկություններ, որ ՍԴ-ում կար կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը ՍԴ-ն հնարավորություն չի ունեցել արտահայտելու, և որ կա կոնկրետ ձևավորված բացասական դիրքորոշում Սահմանադրության այնպիսի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք որևէ կերպ կառնչվեն այս պահին ՍԴ-ում գործող կազմի լիազորություններին, և հայտնել է, որ ՍԴ-ն կարգելափակի այդպիսի նախաձեռնությունները։ Գ. Մուրադյանն ասել է նաև, որ եթե չփոխվի ՍԴ իր նշած մեծամասնությունը, ապա ՍԴ-ն չի տրամադրի Հրայր Թովմասյանի նկատմամբ այնպիսի քրեադատավարական սահմանափակումներ, որոնք կապված կլինեն նրա ազատության սահմանափակման հետ: Գ. Մուրադյանը կանխարգելիչ կերպով հայտարարել է, որ եթե ՍԴ-ն կայացնի որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի որոշակիության չափանիշներին անհամապատասխանության կամ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ, ապա այդ որոշումը պետք է կատարվի, և որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող այն շրջանցել։

Հիշեցնեմ, որ 21.06.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: 08.07.2019թ. ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ. Քոչարյան, Յ. Խաչատուրով, Ա. Գևորգյան) դատավոր Դ. Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ. որոշում), դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին: Իսկ արդեն 18.07.2019թ. Սահմանադրական դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հիշյալ գործերի վարույթները կասեցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու մասին որոշում է կայացրել:

Հաշվի առնելով ինչպես Գ. Մուրադյանի հայտարարությունները, այնպես էլ Ռիգա կատարած այցի ընթացքում ՀՀ ՍԴ անդամների կողմից ներհայկական հարցերը օտարերկրյա գործընկերների հետ քննարկելու դատապարտելլի պահվածքը՝ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի անդամներն այս գործով ունեն կանխակալություն և կողմնակալություն։ Ակնհայտ է, որ ՍԴ վարույթում գտնվող գործի մասին ՍԴ պատվիրակության մեջ ընդգրկված ՍԴ կազմի մեծամասնության կողմից վարված նման քննարկումն ու արտահայտած դիրքորոշումները կասկածի տակ են դնում նրանց՝ Ռ. Քոչարյանի գործով անկողմնակալությունը և հետևաբար այդ գործի քննությանը մասնակցելու կարողությունը՝ որպես անաչառ և անկողմնակալ դատարան։

Այս փաստերը հիմք են տալիս հանգելու ողջամիտ հետևության, որ ՍԴ-ում առկա է/ձևավորվել է խմբավորում, որը կոնկրետ հարցերի վերաբերյալ հանդես է գալիս որպես ձևավորված մեծամասնություն և, ըստ այդմ, պայմանավորում է ՍԴ որոշումները։ Հիշյալն ակնհայտորեն կասկածի տակ է դնում ՍԴ անունից գործող այդ մեծամասնության անկողմնակալությունն ու անկախությունը, ըստ էության գործ ունենք կոնկրետ հարցերով ՍԴ մեծամասնության արդեն ձևավորված դիրքորոշումների հետ, որոնք պատեհ պահին պետք է ձևակերպվեն որպես ՍԴ որոշում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովը ՍԴ-ում քննվող հիշյալ գործով հանդես է գալիս որպես պատասխանող կողմ և չի կարող հանդուրժել կողմնակալ և կանխակալ մեծամասնության կողմից որոշումների դակումը, դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել գործադիր իշխանության տրամադրության տակ գտնվող՝ վերը նշված կասկածները հիմնավորող կամ փարատող անհրաժեշտ փաստաթղթերը Ազգային ժողովին տրամադրելու համար։ Որպես այդ խնդրանքի հիմնավորում ներկայացրել եմ այն ակնհայտ իրողությունը, որ Ազգային ժողովի անունից հանդես եկող ներկայացուցիչը չի կարող և իրավասու չէ միանձնյա որոշելու ՍԴ-ում քննվող գործի շրջանակներում ԱԺ-ի բոլոր դիրքորոշումները, և եթե Ազգային ժողովում գործող մեծամասնությունը կամ գոնե մեկ պատգամավոր ունի կասկածներ ՍԴ անունից գործող կազմի՝ որպես անկողմնակալ և անաչառ դատարան գործելու կարողության վերաբերյալ, ապա բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է գործադրվեն այդ կասկածները փարատելու կամ հաստատելու վերաբերյալ ապացույցների ձեռք բերման համար։ ԱԺ նախագահին խնդրել եմ նաև պահանջել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հնարավորինս մանրամասն տեղեկատվություն Ռիգայում հիշյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զեկույցների և քննարկումների մասին:

Նույն՝ ԱԳՆ-ից հիշյալ հանդիպման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու և ԱԺ-ին փոխանցելու խնդրանքով դիմել եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքների մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:48 04/02/2020  |  ՄեկնաբանությունԱրման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ
20:48 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ
10:54 03/02/2020  |  ՄեկնաբանությունՆոր սահմանադրական դատարանի ստեղծում ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Մակինյան
16:56 01/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱսում եմ՝ կա ճնշում եւ նշում այն կողմը, որը ճնշում է ՍԴ դատավորներին. Ռուստամ Բադասյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մասին
17:23 31/01/2020  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
14:45 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն Արման Բաբաջանյանից պահանջում է 1 դրամ փոխհատուցում վիրավորանքի համար և 1 դրամ էլ՝ զրպարտության
12:05 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի իրավական դիրքորոշումը ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության տեսանյութի վերաբերյալ
20:19 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան առճակատումը գնալով ավելի ու ավելի է խորանում. Գործի է դրվել ճնշումների ամբողջ զինանոցը
09:49 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳործադիր իշխանության ղեկավարի գործողություններում առերեւույթ առկա է սահմանադրական կարգի տապալման հանցակազմ. հայտարարություն
09:12 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկրի վարչապետը ընդդեմ ՍԴ նախագահի. սոցցանցով պահանջել է ՍԴ նախագահի հրաժարականը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]