ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 02/04/2020 17:47 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. հուլիսից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 34-ամյա բնակիչը՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, կազմակերպված խմբով պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166.775.568 դրամ գումար, ինչպես նաև փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են 3.525.000 դրամ առևտրային կաշառք:
Մասնավորապես, խարդախության եղանակով չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի բոնուսային գումարների հափշտակություն կատարելու նպատակով Երևանի նշված բնակիչները, կազմակերպված խմբի քննությամբ չպարզված անդամի կողմից ստանալով վերջինիս կողմից պատրաստված՝ ՀՀ տարածքում գրանցված տարբեր կազմակերպությունների անվամբ ելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ, այլ քաղաքացիների անձնագրերի պատճեններով ՀԴՄ կեղծ կտրոնները խաբեությամբ հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի մի շարք փոստային բաժանմունքներում և խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել նշված կտրոնների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 166.775.568 դրամ բոնուսային գումարներ:
Քննությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում անձը հաստատող փաստաթղթով ընդունելու կարգի խախտմամբ` առանց քաղաքացիների ֆիզիկական ներկայության, վերջիններիս անձնագրերի պատճեններով ՀԴՄ կտրոններ ընդունելու, դրանց դիմաց բոնուսային գումարներ հաշվարկելու և վճարելու համար Երևանի նշված բնակիչները իրենց օգտին գործողություններ կատարելու համար փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են առևտրային կաշառք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործից վերջինիս մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Երևանի մյուս բնակչի և փոստային բաժանմունքների աշխատակիցների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2012թ., և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Խմբի քննությամբ չպարզված անդամների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից