ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոխ չենք կերել, սիրտներս էլ չի մռմռա. Վարդան Ղուկասյանը՝ իրեն հարցաքննության կանչելու վերաբերյալ 02/03/2020 19:56 | Հարցազրույց
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում նախաձեռնելու են հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին։
«Փաստինֆո»-ն հարցի շուրջ զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ։
- Պարոն Ղուկասյան ՇՄ դատախազն ասաց, որ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու եք նաև Դուք․
- «Թումո»-ի համար առաջին ներդրողը ես եմ եղել։ Ցավում էի, չգիտեի տերերն ովքեր են։ «Օազիս» ենք կառուցել էս քաղաքում, որ ասենք Շիրակի մարզում և ՀՀ-ում շատերը կնախանձեն՝ նմանատիպ բաներ ստեղծվեն։ Մինչև այսօր ներդրումներ են արվում։ Չորս ամիս է աշխատում, վեց ամիս էլ փակ է լինում։ Հիմա գնացեք, փակ է։ Դենդրոպարկ է սարքած, կանաչներով, բանով գեղեցիկ։ Այս երկրի բոլոր կառույցներն իրենց աշխատողներով այնտեղ են եղել։ Նո՞ր է սրանց միտքն ընկել։ Թումոն երեկ-էսօր եկել է ուզում է բոլորի ձեռքից խլի հա՞։ Հիմա էլի խլելո՞վ է էս կյանքը։ Սարքել ենք գեղեցիկ, բոլորը գիտեն։ Օրենքի տառով ենք սարքել, վախենալու բան չունենք, էդ հայտարարություններն էլ հերթական սենսացիոն հայտարարություններն են, որ վերջում կտեսնեք՝ ամեն ինչով մաքուր ենք եղել։ Սոխ չենք կերել, սիրտներս էլ չի մռմռա։ Կապրենք, կտեսնենք, օրենքի տառով կառաջնորդվենք։ Միայն հո ասելով չի։
-Այսինքն` բոլոր շինություններն օրինակա՞ն են օտարվել։
- Միանշանակ, Կադաստրի վկայականով։ Բոլոր շինությունները ո՞րն է, մի հատ «Օազիս» է կառուցված, որը Դենդրոպարկի տեղ է, որ ինքն ամբողջությամբ մշակութային կառույց է և մեջը 100-ից ավելի տարբեր կանաչիներ կան, ծաղկանոցներով։ Բոլորը մեզ խրախուսել են, որ նմանատիպ բան ենք կառուցել, եղբայրներս բան, հիմա էս ի՞նչ եղավ։ Ինչի՞ խառնվեցին իրար։
-Իսկ նախկինում այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության կանչե՞լ են։
-Իսկ ինչի՞ պետք է հարցաքննության կանչեն, երբ որ ասենք լավ բան ես անում էս քաղաքին։ Գործարան չենք թալանել, ավերել։ Ոչնչից բան ենք սարքել։ Հլը թող գնան ամբողջ Հանրապետության բոլոր գործարանների դարդը լան, Գյումրի քաղաքի ամբողջ թալանի մասին մտածեն, որ գործարանները ծախեցին ու քանդեցին ու վերացրեցին, հետո գան էդ գյոզալական կառույցին նայեն։ Թե ինչ խնդիր կա։ Բան ենք կառուցել, վատ ե՞նք արել։
-Այսինքն պատրա՞ստ եք հարցաքննվել այս գործով։
Եթե օրենքը թույլ է տալիս, որ պետք է գնամ, ուրեմն անպայման կգնա,։ Եթե թույլ չի տալիս չեմ գնա։ Հետո փախնելու ինչ ունեմ, ինչ խնդիր ունեմ։ Հանքարդյունաբերությունը չենք սեփականաշնորհել օֆշորներում գրանցել։ Չորս ամիս աշխատում է, թող գան տանք իրենց։ Այնտեղ մի քանի ատրակցիոն էր տվեցինք Թումո կենտրոնին։ Երկրում Թումո կենտրոնի առաջին ներդրումը ես եմ արել։ Զարմանալի է էլի էդ ամեն ինչը, «անաղուհաց քրդի շուն»։
-Պարոն Ղուկասյան, ամեն դեպքում, եթե որևէ խախտում չլիներ, քրեական գործ չէր հարուցվի..
-Գիտեք ինչ, ո՛չ որևիցե մեկից մի բան ենք վերցրել, ո՛չ ինչ-որ մեկի ունեցվածքն ենք վերցրել։ Մեր ունեցվածքը բերել ներդրում ենք կատարել, կադաստրով, ամեն ինչով։ Մարզպետարանով բոլոր կառույցները պտտված եկել կադաստրը վկայականը տվել է։ Եթե իրավունք չունեինք այդքան բան անելու, բա այդքան գումար ինչու՞ ծախսեցինք այդքան բան կառուցեցինք։ Մենք նորմալ, ոնց որ ամբողջ աշխարհում նորմալ այգի մտնես, դենդրոպարկեր կան, Փարիզում էլ կա։
-Խոսքը գնում է այդ շինության օրինական լինելու մասին։
-Եթե կադաստրը վկայական է տալիս, ո՞նց կարա անօրինական լինի։ Քաղաքապետարանը, որ հող հատկացում է անում, գնում է մարզպետարան, հետո գնում է քաղշիննախարարություն, էդ ճանապարհով հետ է եկել, բոլոր թույլտվությունները տվել են։ Վերջում էլ կադաստրը վկայականը գրանցել է։ Հիմա անօրինականի հետ ի՞նչ խնդիր ունենք։ Էս 20 տարի է օրինական էր, հիմա դարձավ անօրինակա՞ն։ Դե հա, ինչ ուզենան կասեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից