ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ ճգնաժամը շուտափույթ հանգուցալուծելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ. Մակունց 02/03/2020 14:33 | ԼՐԱՀՈՍ
Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա և դա արել են օրենքի, Սահմանադրության տառին հետևելով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ այդ ամենն արտացոլված է նաև ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում. «ՍԴ-ն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու պահանջն այսօր ՀՀ քաղաքացիները մեր առաջ դնում են։ Մենք՝ որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք սահմանադրական պարտավորությունների շրջանակում այս հարցը հանգուցալուծել»։
Մակունցի խոսքով,այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։
«Արտահերթ նիստի ամբողջ իմաստն այն է, որպեսզի այն խնդիրները, որոնք արձանագրեցի քիչ առաջ՝ հանգուցալուծում ստանան»,-ասաց խմբակցության ղեկավարը։
Նա հայտնեց, որ խմբակցությունն արտահերթ նիստի առաջարկը ներկայացրել է, հիմա սպասում են ԱԺ նախագահի որոշմանը։ Մակունցը չխոսեց առաջարկի բովանդակության մասին, սակայն հայտնեց՝ նպատակը ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելն է։
«Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ, խոսում է խրամատներից, ինչն արդեն իսկ քաղաքական տեքստ է և ենթադրվում է, որ որպես թշնամիներ ներկայացվում են օրինակ «Իմ քայլի» անդամները»։
Վերջերս Հ1-ի ռեպորտաժում ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն տեղեկություն էր տրամադրել, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է ՍԴ, սա ևս մեկ արձանագրում»,-ասաց Մակունցը։
Նրա խոսքով, Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, սակայն դա այդպես չէ ու այդ հայտարարությունը նշանակում է, որ դատական իշխանությունը գրավելու նկրտումներ կան. «Ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ չթողնել, որպեսզի խորանա ՍԴ-ի շուրջ ճգնաժամը, տեղի է ունեցել հակառակը դատարանի կողմից»։
Մակունցն ասաց, որ միջազգային երկու կառույցների կարևորագույն հարցումները, որոնցից մեկի պատասխաններն արդեն հայտնի են, իսկ մյուսինը հանրային կդառնա շուտով, վկայում են այն մասին, որ ՀՀ բնակչության 90,5 %-ը երկու ուղղությամբ ակնկալում է կտրուկ ու հետևողական փոփոխություններ, որոնցից մեկը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ մյուսը՝ դատական համակարգում բարեփոխումներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ