ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետևանքները կարող են ծանր լինել. ինչպե՞ս դուրս գալ այս թնջուկից 02/03/2020 12:36 | Տնտեսություն
Անցած տարվա բուռն իրադարձություններից հետո՝ ավտոմեքենաների հայաստանյան շուկան կանգնել է փակուղու առաջ։ Հույսերը, որ հունվարի 1-ից հետո, երբ կսկսեն գործել ԵԱՏՄ մաքսասակագնային նոր կարգավորումները, դրսի գնորդները կշարունակեն տրանսպորտային միջոցներ ձեռք բերել Հայաստանում, չեն արդարանում։
Արտաքին պահանջարկը բախվել է լուրջ խնդիրների հետ, իսկ ներսում պահանջարկ չկա։ Ժամանակին մարդիկ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են գնել՝ թանկ վաճառելու և եկամուտներ ստանալու ակնկալիքով, բայց այսօր հայտնվել են անելանելի վիճակում։
Միակ հույսը արտաքին պահանջարկի հետ կապված խնդիրների կարգավորումն է։ Բայց դեռ հարց է, թե դա ինչքանո՞վ հնարավոր կլինի լուծել։
Շուկան չի կարող երկար սպասել։ Անցած տարի տրանսպորտային միջոցների ներմուծման նպատակով մարդիկ մեծ քանակությամբ վարկեր են վերցվել։ Այն էլ սպառողական վարկեր, որոնք շուկայի ամենաթանկ պրոդուկտներն են։ Ժամանակին դրանց տրամադրումը գուցե մեծ ռիսկեր չէր պարունակում բանկերի համար։ Բայց հիմա խնդիրը գնալով արդիական է դառնում։ Ակնկալվող եկամուտները, որոնք պիտի ստացվեին ներմուծված տրանսպորտային միջոցների վաճառքից և ուղղվեին վարկերի սպասարկմանը, չկան։
Սա առաջիկայում լուրջ գլխացավանք կարող է դառնալ բանկային համակարգի համար։
Թեև խնդիրը միայն բանկային համակարգը չէ։ Պակաս ծանր չի լինելու նաև կառավարության բեռը։
Տասնյակ հազարավոր մարդիկ վերջին տարիներին ներգրավվել են ավտոմեքենաների առևտրում, եկամուտներ են ստացել, այդ ճանապարհով լուծել են իրենց ապրելու խնդիրները։ Հիմա հայտնվել են փակուղում. ոչ միայն հնարավորություն չունեն վաճառել ձեռք բերված ավտոմեքենաները, այլև կանգնած են իրենց ունեցվածքը ու աշխատանքը կորցնելու ռիսկի առջև։
Նորություն չէ, որ աշխատատեղերի խնդիրը Հայաստանում ծանր է։ Գործազրկության մակարդակը առանց այն էլ բարձր է։ Ավելի քան 200 հազար մարդ աշխատանք չունի։ Ու այս պայմաններում նրանց շարքերը կարող են համալրել ևս մի քանի տասնյակ հազարը։
Կասկած չկա, որ առաջիկա տարիներին Հայաստանում ավտոմեքենաների առևտուրը «մեռած» է լինելու։ Եթե նույնիսկ հաջողվի վերաբացել դրսի պահանջարկը, ապա դա ևս մեկ տարի կարող է պահել շուկան։ Բայց դրանից հետո, այսպես, թե այնպես այն սառելու է։
Այս պահին, տարբեր գնահատումներով, Հայաստանում կուտակված է առնվազն 60-70 հազար տրանսպորտային միջոց, որի պահանջարկը ներքին շուկան չունի։
Չի ունենալու նաև առաջիկա տարիներին։
Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մասով թեման կարելի է փակված համարել։ Դա նշանակում է, որ լուրջ կորուստներ է ունենալու նաև պետական բյուջեն. բյուջեի «վնասները» այս հատվածում կարող են հասնել ընդհուպ մինչև 150 մլն դոլարի։
Հիշեցնենք, որ անցած տարի ավտոմեքենաների ներմուծումից կառավարությունը կարողացավ շուրջ 200 մլն դոլարի եկամուտ գեներացնել։ Ներմուծվեց գրեթե 190 հազար տրանսպորտային միջոց։ Նախկինում երբևէ դրան նույնիսկ մոտ ցուցանիշ չէր գրանցվել։ Վերջին անգամ ավտոմեքենաների ներմուծման պիկը եղել էր 2018թ.։ Ներկրվել էր 67 հազար տրանսպորտային միջոց։
Սրանք առայժմ ավտոմեքենաների շուկայի տեսանելի ռիսկերն են։ Բայց դրանք դեռ կարող են ավելանալ։ Նման վտանգներ կան նաև ֆինանսական շուկայի այլ հատվածներում, ինչպես նաև տնտեսության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից