ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը, եթե անգամ նվազել է, գրոշի արժեք չունի, երբ խաղաղ պայմաններում զինվոր է մահանում. Նորայր Նորիկյան 02/03/2020 15:19 | ԼՐԱՀՈՍ
«Բանակում տիրող բարքերն ու մթնոլորտը, որոնք նպաստում ու դառնում են այսպիսի հանցագործությունների պատճառ, սպառնալիք են յուրաքանչյուր ընտանիքի համար եւ խաթարում են բանակի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը, ավելին, իրական սպառնալիք են բանակի մարտունակության նվազեցման համար»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԶՈՒ-երում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի հաճախակիացման խնդրին։
Փաստաբանը խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերը ուղղակի անթույլատրելի է համարում՝ շեշտելով, որ պետության սրբազան պարտականությունն է՝ վերացնել բանակում տիրող բացասական մթնոլորտը, նպաստել բանակում որակական նոր միջավայրի ձեւավորմանը եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ մտածեն ՝ իրենց երեխաների կյանքի իրավունքը անվտանգ է ։
«Անկախ նրանից, թե ինչի ծնունդ են այդ բարքերը, բանակի ղեկավարությունը պարտավոր է ձեռնարկել համարժեք, արագ քայլեր՝ ստեղծված մթնոլորտը հնարավորինս վերափոխելու ուղղությամբ։ ԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը գրոշի արժեք չունի, եթե անգամ դրանք նվազել են, եթե խաղաղ պայմաններում մենք մահվան դեպքեր ենք ունենում։ Խաղաղ պայմաններում մենք իրավունք չունենք նման դեպքեր ունենալ եւ վերջ ։ Այ այստեղ պետք է բռունցքը խփել սեղանին ու ասել՝ վերջ։ Սա անթույլատրելի մոտեցում է»,-շեշտեց Նորիկյանը։
Փաստաբանն ասաց, որ երեկ օրինական ուժի մեջ մտած թվով 10 դատական ակտեր է ուսումնասիրել, որոնցից 5-ը սպանությունների դեպքեր էին, 5-ը՝ ինքնասպանության։ Նորիկյանի խոսքով, բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել 2015 թվականից հետո՝ վերջին 5 տարվա ընթացքում եւ բոլոր դեպքերում կարմիր գծի նման անցնում է այն թեզը, որ հանցագործությունները կատարվել են ծաղրուծանակի, սպառնալիքի, ծեծի, բռնության, ծնողների հասցեին հայհոյանքի, պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, անկողին հավաքելու, ամաններ լվանալու, դիրքերում կանգնելու պատճառաբանություններով։
«Այսինքն, զինված ուժերում բոլորի համար ակնհայտ են, թե որոնք են հանցագործություններ ծնող պատճառները եւ այս խնդիրները պարզ են։ Այդ խնդիրները լիկվիդացնելու ռազմավարություն է անհրաժեշտ, անհրաժեշտ է ստեղծել միջավայր՝ վերափոխել այդ մթնոլորտը ամբողջ ԶՈՒ-երում։ Սպայական կազմի հետ է պետք լուրջ աշխատանք տանել, ռազմակրթական հաստատություններն է պետք անհրաժեշտ ստանդարտների բերել, ընդհանուր առմամբ բարձրացնել պատասխանատվության աստիճան։ Ես հիմա ձեր միջոցով տագնապ եմ բարձրացնում՝ ԶՈՒ-երում բողոքարկման ինստիտուտը չի գտնվում անհրաժեշտ մակարդակի վրա»,-ասում է փաստաբանը։
Ըստ Փաստաբանի, այս դեպքերը վկայում են, որ շարքայինից մինչեւ գեներալ կամ բանակի ղեկավարություն հասնող վերելակը չի աշխատում եւ ստորին սպայական կազմի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց բողոքի ձայնը՝ բողոքարկման իրավունքը, որը օրենքով է կարգավորված, իրացնել։
«Այսինքն, երբ սպան կամ զինծառայողը տեսնում է, որ իր իրավունքները չի կարողանում օրինական միջոցներով հասցնել տեղ, արդեն առաջ է գալիս ոչ ֆորմալ իավիճակներում ոչ ֆորմալ, չգրված օրենքներով հարցերը կարգավորելու հանցագործ միջավայրը, որտեղից էլ բխում են այդ հանցագործությունները, եթե դեպքերը և ուսումնասիրեք, կտեսնեք»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ երբ դիրքի ավագը, ստորաբաժանման ղեկավարը տեսնում են, որ զինծառայողը չի կատարում հրամանը եւ հնարավոր չէ Զինվորական կանոնագրքին համարժեք զեկուցել վերադաս հրամանատարությանը, առաջանում են նշված իրավիճակները, մինչդեռ հարկավոր է զինվորի հետ դաստիարակչական ու հոգեբանական աշխատանք կատարել՝ կանխելու համարդ այս ողբերգությունների ցիկլը։
Դիտարկմանը, թե ինչու նշված խնդիրների մասին երկրի բարձրագույն ղեկավարությունը բարձրաձայն չի խոսում, փաստաբանն արձագանքեց.«Դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում՝ ինչո՞ւ չեն խոսում, ես էլ եմ հարցնում՝ ինչո՞ւ»։ Նորիկյանը կարեւորում է դպրոց- բուհ-հասարակություն-սերիալներ- մշակույթ կապը եւ շեշտում, որ հայհոյանքը պետք է վերացվի բանակից՝ սկսած սպայական կազմից։
Ինչ վերաբերում է նման դեպքերում ինքնասպանության հասցնելու հոդվածի շրջանակում դեպքերը քննելու «ավանդույթին»՝ Նորայր Նորիկյանն ասաց. « Քանի որ նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ մահվան դեպքերով հանցագործություններ չեն բացահայտվել, ծնողների, հարազատների, հանրության մոտ իրավական համակարգի ու բանակի ղեկավարության հանդեպ վստահության ճգնաժամ է առաջացել։ Անգամ, եթե 100 տոկոսանոց տեղեկատվություն էլ է հրամցվում, մարդիկ չեն հավատում իրականությանը»
Ըստ փաստաբանի, եթե նախորդ տարիներին կատարված դեպքերը գոնե ժամանակ առ ժամանակ բացահայտվեին եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, բոլորովին այլ իրավիճակ կունենայինք այս տեսանկյունից, իսկ վարույթն իրականացնող մարմինները նախաքննության որեւէ փուլում կաշկանդված չեն արարքը վերաորակելու եւ նոր հոդվածով քրեական հետապնդում առաջադրելու հարցում։ Սա Նորիկյանի խոսքով, քրեադատավարական գործընթաց է, իսկ խնդիրը հանրային ընկալման մեջ եւ հոգեբանական է։
Հիշեցնենք,խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել քրեական գործ հարուցել` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու նախօրեին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Վահրամ Ավագյանի գործով երեք զինծառայող է ձերբակալվել։ Նրանցից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ Հատկապես այս հանգամանքն էր նախօրեին բուռն քննարկման առարկա դարձել։
Նորայր Նորիկյանը շեշտում է՝ քրեական գործի վարույթը չպետք է պայմանավորված լինի որեւէ ազգանունով. «Ով ուզում է լինի՝ Շմայսի տղա կլինի, թե մեկ ուրիշը, ամենակարեւորը զինվորի կյանքն է, ԶՈՒ-երում պետք է հարգվեն մարդու իրավունքները, անկախ նրանից՝ ում որդին է ծառայում։ Քրեական վարույթի ընթացքը որեւէ ազգանունով չպետք է պայմանավորված լինի, ցանկացած քրեական վարույթ պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ՝ ճշմարտությունը բացահայտելու եւ ենթադրյալ մեղավոր անձանց հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար։ Թե այդ մարդու ազգանունն ինչ է՝ ինձ չի հետաքրքրում»։
Նման ողբերգությունների ժամանակ, փաստաբանը կարեւորում է հանրության, զինվորի հարազատների հետ աշխատանքը՝ նաեւ հոգեբանական, որպիսի նման իրավիճակներ չառաջանան, ինչպես նաեւ մամուլի դերը՝ տեղեկատվությունը պրոֆեսիոնալ կերպով ներկայացնելու առումով, իսկ որ ամենակարեւորն է, ըստ փաստաբանի, այդ ողբերգական դեպքերից պետք է դասեր քաղվեն։
«Ինձ համար ամենավրդովվեցուցիչն այն է, որ հետեւություններ չեն արվում։ Այս ողբերգական դեպքերի վերլուծությունները արվո՞ւմ են»,-հարցադրում է հնչեցնում Նորայր Նորիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից