ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում մահացած զինծառայողի համար կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է Հայթաղի գյուղացիներից մեկը, ով դագաղը բռնած քայլում էր դեպի Երեւան 02/03/2020 14:17 | ԼՐԱՀՈՍ
Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի համար նախօրեին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ՝ փետրվարի 2-ին, սրտի կաթվածից մահացել է գյուղի 62-ամյա բնակիչ Մարտուն Աբելյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայթաղի գյուղապետ Մերուժան Մուրադյանն ասաց՝ տեղյակ չէ բնակիչը սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է, թե ոչ, սակայն կատարվածը ցնցել ու ցավ էր պատճառել գյուղում բոլորին. «Ցավալի էր շատ։ Միայն ընտանիքը չէր, դա մեր բոլորիս, բնակչության խնդիրն էր։ Բոլորի համար մեծ ցավ էր։ Մարդ է, երևի նեղվել է։ Մարտունը դագաղի ներքևից էր բռնել, չէր հասցրել շատ քայլել ու արդեն տեղի ունեցավ»,-նշեց գյուղապետը։
Նախքան շտապօգնության գալը՝ գյուղի տղաներն իրենց մեքենայով Մարտունին տեղափոխել են հիվանդանոց. «Բժիշկներն ասել են՝ մահացել է։ Ճանապարհին, թե արդեն հիվանդանոցում, տեղյակ չեմ»,-հավելեց գյուղապետը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախում մահացած Վահրամ Ավագյանի հարազատները երեկ հետաձգել էին հուղարկավորությունը և դագաղը ձեռքներին շարժվել դեպի Երևան։ Զինծառայողի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք հավատացած են, որ տեղի է ունեցել սպանություն, ինչը փորձ է արվում քողարկել ինքնասպանությամբ։ Ոստիկանությունը փակել էր Արմավիր-Երեւան մայրուղին եւ ստեղծվել էր բավական լարված իրավիճակ, որը փոքր-ինչ հանդարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո։ Վերջինս հայտարարեց, որ իր ստացած տվյալների համաձայն՝ իր համար, տղան ինքնասպան չի եղել։
Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի դին հայտնաբերվել է հունվարի 30-ին՝ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում։ Ըստ քննչական կոմիտեի` նա իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցվել` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Բողոքի ակցիայի ժամանակ հայտնի դարձավ, որ Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ