ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը ՄԽ համանախագահների 2018 թ.-ի հունվարյան առաջարկություններն անվանեց «Սերժի թողած ժառանգություն». Արմեն Աշոտյան 02/01/2020 14:09 | Մեկնաբանություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արցախյան բանակցային գործընթացի ժառանգության շուրջ շահարկումներին եւ հայտարարութուններին եւ այն միֆերին, որոնք, ըստ Աշոտյանի, տարիների ընթացքում տիրաժավորվել են։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աշոտյանյանը, մասնավորապես, գրել է. «Արցախյան բանակցային խաղաքարտի անհարկի և անբարոյական շահարկումները մի օր քանդելու են բոլորիս տունը: Տարիների ընթացքում տիրաժավորվող միֆեր, հերյուրանքներ, դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերվող հիմարություններ՝ սա ստի և կեղծիքի թագավորության զինանոցի մի մասն է ընդամենը:
Դեռ անցյալ տարի հայկական տեղեկատվական դաշտ նետվեց հերթական “սենսացիոն” զառանցանքը առողջության հետ ակնհայտ լուրջ խնդիրներ ունեցող մի նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի կողմից: Տո էլ ”հեղափոխությունը կանխեց Արցախի հանձնումը”, էլ “ամերիկացիք Սերժ Սարգսյանին 5 մլրդ փող էին տալիս հողերի դիմաց”… ինչ անհեթեթություն ասես, որ չլսեցինք: Իսկ Փաշինյանի ձեռքերում խամաճիկ դարձած փառապանծ ԱԱԾ-ն, այս ապատեղեկատվությունն հերքելու, բարաբանջանքների հեղինակի մասին հանրությանը պատշաճ իրազեկելու փոխարեն, գերադասեց շրջանցել այս հարցադրումները՝ կամա թե ակամա նպաստելով դրանց անբարո շահարկումներին իշխանական քարոզչամեքենայի կողմից:
Եվ ահա օրերս այն ցնդաբանությունները հայկական մեդիադաշտ վերադարձվեցին Սամվել Բաբայանի հաղորդագրության տեսքով: Երբ “հեղափոխությունը փրկեց Արցախը” և “Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը” տիպի կլոունադան ասվում է ոչ ադեկվատ մարդու կողմից՝ սա դիագնոզ է: Սակայն երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարևորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:
Սթափ մտածող մարդու համար անհասկանալի են այս խաղի շարժառիթները: Հաճոյանա՞լ Նիկոլին: Անիմաստ է, քանզի նա կորցրել է իր արևով սուտ երդվողների հաշիվը: Ստանալ նրա “դաբրո՞ն” Արցախի ընտրություններին ընդառաջ: Ուշացած է, քանզի “господин назвал меня любимой женой” շոուի քաստինգն արդեն ավարտվել է: Օգտվելով սերնդափոխության ֆենոմենից՝ մոռացությա՞ն տալ Արկադի Ղուկասյանի հանդեպ մահափորձի քրեական գործը և վերափաթեթավորվե՞լ, որպես “20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից, որ հողերը հանձնեն” իրականության հետ որևէ աղերս չունեցող իմիջի մեջ: Դե սա էլ բանալ սուտ է:
Փաշինյանի կապանյան ասուլիսից հետո նորից ակտուալացավ “թողած ժառանգություն” թեզը: Վարչապետը Մինսկի խմբի համանախագահների 2018 թվականի հունվարյան առաջարկություններն անվանեց “Սերժի թողած ժառանգություն”:
Ի՞նչ ենք մենք իրականում թողել Փաշինյանին որպես ժառանգություն: Ազատ Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ և ուժեղ բանակ, բազմաշերտ ու էֆեկտիվ դիվանագիտություն:
Իսկ եթե համանախագահների առաջարկություններն անվանենք ժառանգություն, ապա նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ 10 ժամից ավել տևած վերջին բանակցային մարաթոնի ընթացքում, անկախ Նիկոլի հռետորաբանական ճամարտակություններից, այլևս համարելու ենք նրա կողմից ընդունված փաստ և իրականություն:
Եվ մի դառը կանխատեսումով ավարտեմ. Նիկոլ Փաշինյանից հետո հաջորդ վարչապետին թողած "ժառանգությունը" լինելու է այնպիսին, որ վերջինս, ընթերցելով արցախյան դոսյեն, հաստատ հոգեբանի կարիք ունենալու է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ