Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա 02/01/2020   17:30  |  Վերլուծություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները (https://bit.ly/37U1lAo)։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։ Ցավոք, ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները ոչ միայն չարդարացրեցին սպասումները, այլև վերջնականապես ի ցույց դրեցին այս կառավարության հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունը։ Պարզ ասած, իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը և թաքցնում իրական խնդիրները։ Սա մոտ մեկ տարի առաջ ընտրված ՏՄՊՊՀ-ի անդամների կատարած աշխատանքն է, և այս իշխանությունները կրում են այս ամենի քաղաքական պատասխանատվությունը։

Մինչ ուսումնասիրության բուն արդյունքներին անդրադառնալը, ողջունելի է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից նորմատիվային դաշտի, հավաքագրված վիճակագրական տվյալների, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների մենաշնորհացման (համակենտրոնացման) հաշվարկների և դինամիկայի համակարգված ներկայացումը։

Այսպես.

1․ ՏՄՊՊՀ-ն որպես մեծագույն բացահայտում է ներկայացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ընկերությունը։ Միջնորդավորված եղանակով վառելիքի վաճառքը նորություն կամ բացառիկ երևույթ չէ համաշխարհային շուկայում, հայ իրականության մեջ նման երևույթ կա նաև բնական գազի ներկրման դեպքում, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազի ներկրման պայմանագիր կնքում է ոչ թե «Գազպրոմ» ընկերության հետ, այլ «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ։ Ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի և ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ նավթավերամշակող գործարանը իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով, քանի որ առևտրի դեպքում կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդից ձեռքբերելիս ապրանքի գինը ավելի էժան է, քան արտադրողից։ Հետևաբար «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի ընդգծված ներկայացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Բենզինի և վառելիքի ներկրումը սահմանափակող առավել լուրջ խնդիր կա, և դա կապված է Վրաստանի տարածքով բեռնափոխադրման հետ։ Վրացական երկաթուղային ընկերությունը մոտ 3 անգամ ավելի էժան բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերություններին, քան մյուս հայկական ընկերություններին, ինչի արդյունքում վառելիք ներկրող նոր ընկերությունների գործունեությունը դառնում է առավել ծախսատար։ Այս խնդիրը վաղուց է առկա, սակայն այս իշխանությունները ևս խուսափում են բարձրաձայնել այն, քանի որ դրանից հետո պարտադրված կլինեն բարդ և ծավալուն բանակցություններ սկսել վրացական կողմի հետ։

2․ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ օրինակ՝ «K5» տեսակի դիզելային վառելիքի ներկրման և իրացման դեպքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 «ppm»-ը, նման չափորոշիչ կա նաև բենզինի դեպքում։ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից, իսկ երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից) ներկրված բենզինը և դիզելային վառելիքը պարտադիր պետք է փորձաքննություն անցնեն։ Վառելիքը երկար ճանապարհ տեղափոխելիս ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրության մեջ որպես խնդիր արձանագրում է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկրման և իրացման ժամանակ չի կարող տալ եզրակացություն, քանի որ շահերի բախում կլինի։ Ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։

3․ Ուսումնասիրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 650 բենզալցակայան։ Առնվազն զարմանալի է, որ բենզալցակայանների թիվը ՀՀ ՏՄՊՊՀ-ն վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, և չի համադրում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։ Ինչևէ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ բենզալցակայաններ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Շարունակելով՝ սահմանված պահանջերին չհամապատասխանող բենզալցակայանների առկայությունը կարող է մրցակցային առավելություն տալ համապատասխան տնտեսավարողին և բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։ Դժբախտաբար ՀՀ ՏՄՊՊՀ-ն անտեսում է, որ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ շուկայի մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում այն, որ «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերությունները, հանդիսանալով շուկայում խոշորագույն ներկրողները (մեծածախ վաճառողները), տիրապետում են նաև բենզալցակայանների (մանրածախ ցանցի) մոտ 30 տոկոսին․ այս իրավիճակը առաջացել է նաև այս ընկերությունների կողմից տարբեր չարաշահումների արդյունքում։ Մասնավորապես՝ 14.03.2012 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին: Պարզվել էր նաև, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ՝ միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր նաև վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը, ինչը վերականգնված չէ առ այսօր։ 2020 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ Հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին։

4․ Հատկանշական է, որ 2018 թվականի ընթացքում բենզին է ներկրել 6 ընկերություն, իսկ 2019 թվականին՝ 4 ընկերություն։ 2018 թվականին բենզինի շուկայի 3 խոշոր ընկերություններին բաժին էր ընկնում ներկրման 92 տոկոսը, իսկ արդեն 2019 թվականին այս ընկերությունները վերցրել են ամբողջ շուկան՝ 100 տոկոսը։ 2019 թվականին դիզելային վառելիքի դեպքում գրանցվել են հակառակ միտումները, ներկրողների թիվը ավելացել է 11-ով (6-ից 17), խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով (97-ից 92 տոկոս), սակայն դա ազդել է միայն դիզելային վառելիքի պետական գնումների վրա, և դա տրամաբանական է, քանի որ տեղի է ունեցել իշխանությունների կողմից արհեստական միջամտություն։ 18․09․2019 թվականին բաց մրցույթի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրի համաձայն՝ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում (4779/118650*100), ինչով էլ ապացուցվում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում համակենտրոնացումը հօգուտ նոր ընկերության։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով (https://bit.ly/2RPlSQR)՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 28․06․2019 թվականին։ Դրա միակ հիմնադիրը Մամե Ամիրյանն էր, որի մասնակցությունը ներկայումս դադարեցված է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է, ով պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը (https://hetq.am/hy/article/110693)։ Պետական գնումների ոլորտում հազվադեպ է պատահում, որ մի քանի ամիս առաջ ստեղծված ընկերությունը նման մեծ և անվտանգության տեսանկյունից կարևոր մրցույթ հաղթի, քանի որ ՀՀ կառավարության 04․05․2017 թվականի 526-Ն որոշման 61-րդ և 63-րդ կետերի համաձայն՝ մրցույթի մասնակիցը վերջին երեք տարիների ընթացքում համադրելի մասնագիտական փորձառություն պետք է ունենար (սույն դրույթները ուժի մեջ էին մինչև 02․11․2019 թվականը)։

Ուշագրավ մի փաստ ևս՝ պաշտպանության համար վառելիքը ներկրվել է Իրանից, որտեղից ներկրվող վառելիքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ԵԱՏՄ որակական չափորոշիչներին, քանի որ ծծմբի պարունակությունը տեղափոխելիս գերազանցում էր սահմանված ԵԱՏՄ նորմատիվները։

1 տոննա դիզելային վառելիքը համարժեք է 1195-1210 լիտրի՝ կախված ջերմաստիճանից․ հաշվարկների համար ընտրվել է 1200 լիտր։ 18․09․2019 թվականի բաց մրցույթի արդյունքում՝ «Գազօիլ» ընկերությունը ՀՀ պաշպապանության նախարարությանը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 5734800 լիտր դիզելային վառելիք (4779 տոննա*1200լիտր), որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 389 միլիոն ՀՀ դրամ․ ստացվում է 1 լիտր դիզելային վառելիքի արժեքը կազմում է 416,3 ՀՀ դրամ (2389000000/5738400)։ Համեմատության համար նշեմ, որ 04․09․2019 թվականին Դիլիջանի քաղաքապետարանի դիզելային վառելիքի մրցույթի ժամանակ (https://bit.ly/37NbrD3) «Սիփիէս օիլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջանի քաղաքապետարանին մատակարել 6350 լիտր (5,3 տոննա) դիզելային վառելիք 2603500 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 լիտր դիզելային վառելիքը արժեքը կազմում է 410 ՀՀ դրամ (2603500/6350)։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գնումների դեպքում որքան մեծ է գնվող ապրանքի քանակը, այնքան ավելի էժան է վաճառողի գինը։ Իսկ այս դեպքում գործել է ճիշտ հակառակ սկզբունքը, ՀՀ պաշտպանության նախարարության գնման ծավալը 900 անգամից ավել է, քան Դիլիջանի քաղաքապետարանինը, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը 1 լիտրի հաշվով 6,3 ՀՀ դրամով ավելի է վճարել, իսկ ամբողջ ծավալի դեպքում՝ 36,1 մլն ՀՀ դրամ (5734800*6,3)։ Ի դեպ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները լրիվ պատահական են ընտրվել։ Կարծում ենք՝ մասնավոր և պետական գնումների դեպքում ավելի ցածր դիզելային վառելիքի գներ կլինեն այդ նույն ժամանակահատվածում։ Ամփոփելով վերոգրյալը, հարկ է ընդգծել, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան «Գազօիլ» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած դիզելային վառելիքի որակի և գնի, ինչպես նաև այդպիսի խոշոր պետական գնումները անփորձ ընկերությանը վստահելու մասով։

5․ ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ամենազավեշտալի մասն այն է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խոշոր ներկրողների գնային քաղաքականությունը հիմնականում արդարացվում է որոշ ամիսներին փոքր խմբաքանակների ներմուծման ծավալների պատճառաբանությամբ։ Իր դեմքը փրկելու համար ՏՄՊՊՀ–ն վերջում ավելացրել է, որ վառելիքի շուկայում պայմանավորված գնային քաղաքականության մասով լրացուցիչ ուսումնասիրություն կլինի։ Այսինքն, ուսումնասիրության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելն է։ Իսկ ին՞չ իրավիճակ ունենք ներկայումս․ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականու միևնույն գնային քաղաքականությունը։ Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը և բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Բացի այդ, 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամը արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում վառելիքի գինը ավելի էժան է, քան Վրաստանում։ Նման իրավիճակ եղել է նաև 2015 և 2016 թվականներին։

Վստահ կարելի է ենթադրել՝ կհայտնվեն մարդիկ, ովքեր այսօր գործող «ավանդույթի» համաձայն իրենց իբր «անտեղյակությամբ» կհարցնեն, թե ինչու՞ նախկինում վառելիքի շուկայի մոնոպոլիստների մասին չէիք խոսում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները» թեմայով վերլուծություն (https://bit.ly/2pBZ7Es), որը ներկայացվել էր մամուլի ասուլիսի, ինչպես նաև 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Հեռու ենք այն մտքից, որ չնայած վերջին տարվա ընթացքում գրանցված կադրային հոսքին՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի մասնագետները չգիտեն կամ չեն նկատում վառելիքի շուկայում առկա իրական և ահագնացող հիմնախնդիրները․ այստեղ խնդիրը քաղաքական է. արդյո՞ք այս իշխանությունները ցանկանում են իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն և ապահովել հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, թե՞ պայմանավորվածություններ ունեն բենզին և դիզելային վառելիք ներկրող խոշոր ընկերությունների հետ և ուղղակի իրենց 4 տոկոսի մասնաբաժինն են վերցրել վառելիքի շուկայից։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ
16:42 29/07/2019  |  ՏնտեսությունԱռաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան

Արխիվ

[]