Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ) 01/20/2025   18:50 Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   18:42 Լիբանանի նորընտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ)
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է Ներսես Նազարյանի ցուցմունքի հիման վրա` մահացած մարդու վկայակոչումով 02/01/2020   13:56  |  Քրեական խրոնիկոն

Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության ապացույցների մեջ մեծ հաշվով, որևէ նոր բան ավելացնելու շանսերը գնալով դառնում են զրոյական, ինչի վկայությունը արդեն իսկ հարցաքննված նախկին պաշտոնյաների կրկնակի կամ այլ խոսքով լրացուցիչ հարցաքննություններն են՝ նոր ցուցմունքներ ստանալու համատեքստում: 

Մեր ձեռքի տակ է Մարտի 1-ի գործով որպես վկա վաղօրոք հարցաքննված ԵՔՎ նախկին պետ Ներսես Նազարյանի լրացուցիչ ցուցմունքը. ըստ այդմ նրան 2019 թվականի փետրվարի 13-ին որպես վկա հարցաքննվել է ՀՔԾ -ում: Իր իսկ խոսքով՝ նա սեփական նախաձեռնությամբ է ցուցմունք տալիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրենց ծառայողական ատրճանակներից կրակելու հետ կապված՝ ծառայողական քննության մանրամասների շուրջ: Նրա ներկայացմամբ՝ նախկինում ծանր վիրահատություն տարած լինելու պատճառով հիշողությոն հետ կապված խնդիրներ է ունեցել և այդ իսկ պատճառով սկզբնական ցուցմունքը տալուց հետո, երբ վերհիշել է որոշ մանրամասներ, որոնք իր կարծիքով գործի համար կարող էին նշանակություն ունենալ, որոշել է քննությանը հայտնել դրանք:

Ներսես Նազարյանը հղում է անում Արմեն Երիցյանին, որն այսօր ողջ չէ

Վիրահատությունից հետո հիշողության կորուստը հաղթահարելուց հետո Ներսես Նազարյանի մտաբերումները վերաբերվում են մարտիմեկյան իրադարձություններին, սակայն ուշագրավն այն է, որ դրանք դրանց մասին խոսելիս, նա միշտ ինչ-որ մեկին վկայակոչում է:

Օրինակ, նա մտաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իրեն զանգել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ավետիք Մկրտչյանը և ասել, որ իր բաժնի ծառայողներից մի քանիսը, իր օպերատիվ գծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանի ղեկավարությամբ գտնվել են Մաշտոցի պողոտայի այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել խանութների թալան և անկարգություններ:Ըստ նրա այդ ժամանակ տղաները լարված վիճակում գտնվելով, իրենց ծառայողական ատրճանակներից կրչակոցներ են արձակե, բայց թե՝ ով քանի անգամ է կրակել, տղաներն իրենք էլ չեն կողմնորոշվել:

Նազարյանը Ա. Մկրտչյանի թվարկած անուններից ճանաչել և մտաբերել է միայն երկուսին՝ Սուրիկ Մելքոնյանին և Միհրան Քեշիշյանին: Նրա ներկայացմամբ՝ քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված օպերատիվ աշխատանքների համակարգումը դրված էր ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի վրա, ինքը նրա հետ է կապ պահել անհրաժեշտության դեպքում նրան է զանգահարել:

Ներսես Նազարյանի ցուցմունքի համաձայն, այդ անգամ էլ ինքը Մկրտչյանի ասածների մասին զեկուցել է Երիցյանին, վերջինս էլ ասել է, թե մանրամասներ կճշտի և կասի, թե ինչ պետք է անել:

«Կակռազ ինձ զանգահարել էր ՀՔԾ-ի պետ Վահագն Հարությունյանը և ասում էր…»

Այս խոսքերը Ներսես Նազարյանը վերագրել է վաղաժամ հեռացած Արմեն Երիցյանն է՝ասելով, թե վերջինս հեռախոսով հայտնել էր Վահագն Հարությունյանի ասածը, թե՝ «Պրոսպեկտի խժդժոցի հետ կապված 32 հատ պարկուճ է պետք, Սուրիկին ճանաչում եմ՝ վստահելի տղա է, կանչի, հետը խոսա, թող իր հետ ևս 3 օխպերատիվ աշխատակիցներով, կապ չունի, թե իրականում քանի հատ են կրակել, ամեն մեկը թող իրեն ամրակցված ատրճանակից 8 հատ կրակի ու 32 հատ կրակված պարկուճներ անձամբ Սուրիկը տանի հասցնի Վահագին»:

Իրականում շատ տգեղ և անպատշաճ է մահացած մարդուն հղումներ անելով ինչ-որ բաներ ասել՝ մեկ տասնյակից ավելի տարիներ առաջ կատարված իրադարձություններից՝ ըստ էության նրան մեղադրելով ծանր հանցագործության՝ ապացույցներ կեղծելու մեջ: Այսօր նույն Արմեն Երիցյանը չկա, որ այդ ամենը հաստատի, քանի որ Ներսես Նազարյանը պատմում և ներկայացնում է իր ղեկավարի հետ հեռախոսազրույցների, նրա տված ենթադրյալ հանձնարարությունների, նրա տիրապետած ինֆորմացիաների մասին:

Հաջորդիվ՝ ըստ նրա ցուցմունքի՝ իրադարձությունները Երիցյանի հրահանգի համաձայն են ընթանում և ինքը՝ Ն. Նազարյանը, իր ցուցմունքի մեջ կրկին հիշատակում է Էրեբունու բաժնի պետի անունը, որին ինքը զանգահարում է և հայտնում, թե՝ «Սուրիկին Երիցյանի կողմից հանձնարարություն է տրվել, զեկուցագիր գրեք, ուղարկեք, ես կհնանձնարարեմ, որ ծառայողական քննություն անցկացվի»,:

Նազարյանի մտաբերումներով՝ հետո՝ Սուրիկ Մելքոնյանը գալիս է իրեն տեղեկացնում, թե հանձնարարությունը կատարված է:

Միաժամանակ, այս ամենը պատմելուց հետո Նազարյանը պնդում է, թե ինքը գործի մանրամասներին տեղյակ չի եղել, չի իմացել, թե պարկուճներն ինչի համար են անհրաժեշտ եղել քննչական խմբի ղեկավարին, մտածել է՝ թե օրենքի շրջանակում դրանք պիտի, ասենք, որպես նմուշ օգտագործվեին:

Ներսես Նազարյանի ցուցմունքի մեջ ուշագրավ է նաև, որ երբ քննիչը նրան հարցնում է, թե տեղյա՞կ է նա արդյոք, որ մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող գնդակից, քանի որ , փամփուշտները փոխելու հանձնարարականը կատարելիս, նա, ենթադրելի էր, որ այդ մասին պիտի իմանար, նա պատասխանում է, որ մարտի 1-ին ինքնաձիգից և նռնակից պայթյունից զոհեր լինելու մասին ինքն իմացել է ԶԼՄ-ներից, իսկ Մակարով ատրճանակից կրակված դեպքերի մասին առաջին անգամ քննիչից է լսում: Արձանագրենք, որ Ներսիկ Նազարյանը մեղմ ասած ճիշտ չի ասում, եթե չասենք, որ ստում է, քանի որ ՀՔԾ-ն նախկինում երբեւէ չի թաքցրել, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9 մմ տրամաչափի գնդակից։ Ավելին՝ մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ դեռեւս 2011 թվականին հրապարակել էր զեկույց, որն առ այսօր հասանելի է համացանցում։

Ի վերջո, Նազարյանն իր ցուցմունքում «պնդել չեմ կարող, բայց եթե հիշողությունս չի դավաճանում» տարբերակով դեռևս չբացահայտված հանգամանքներում վերջերս կյանքից հեռացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունն է տալիս, երբ քննիչը նրան հարցնում է՝ կարող ե՞ք վերհիշել, թե ծառայողական քննություն անցկացնելիս ոստիկանության պետը Հ. Հարությունյանն էր, թե՞ արդեն Ա. Սարգսյանը: «Հստակ չեմ պնդում, բայց եթե հիշողությունը չի դավաճանում, դա եղել է Հ. Հարությունյանի ժամանակ»: Իսկ եթե դավաճանու՞մ է:

Հայկ Հարությունյանն այսօր ո՞ղջ է, որ վիճարկի: Բնականաբար՝ ոչ:

Հ.Գ.Սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում նաև Էրեբունու ոստիկանական բաժնի ծառայողներից Միհրան Քեշիշյանը, պատմելով ԵՔՎ պետ Ն. Նազարյանի՝ ներկայացրածը:

Մեկ այլ հարց, որի մասին քննիչը ցանկացել է տեղեկություն ստանալ Քեշիշյանից, վերաբերվել է ՀՔԾ-ում 2008-ին տված ցուցմունքները հետին թվով թվագրված լինելուն, որի վերաբերյալ նա տեղեկություն չի ունեցել՝ ասելով՝ չեմ մտաբերում նման բան, հետևաբար ոչինչ ասել չի կարող:

Արձանագրենք, որ  հիշողության կորուստը Ներսիկ Նազարյանի մոտ վերականգնվել  է կասկածի շուրջ հարցաքննվելուց հետո։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2019 թվականի փետրվարի 6-ին հարցաքննվել էր կասկածի շուրջ, սակայն նա շարունակեց մնալ վկա՝ իր նախաձեռնությամբ գնալով  հարցաքննության եւ տալով նշված ցուցմունքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:32 31/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանում սկսվել է «Մարտի 1»-ի գործի նյութերը փաստաբաններին տրամադրելու գործով դատական նիստը. Ուղիղ
11:38 20/01/2020  |  ՎերլուծություններՎիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2
11:11 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը դեմ է «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն. բողոքը կքննի դատավոր Արմեն Դանիելյանը
15:31 11/01/2020  |  ՀարցազրույցՆերսիկ Նազարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին. Նա հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց շարունակում է մնալ վկա
15:08 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը
12:41 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար հատկացրեց 2մլն
13:07 12/12/2019  |  ՀարցազրույցԵթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
13:48 06/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանի դիմումը
18:28 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ու դատախազությունը դեռ քննարկում են Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդությունը
18:22 28/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը քննարկում է Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաբանի դիմումը

Արխիվ

[]