ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բովանդակային բանակցությունների առարկան, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ը գործընթացի կողմ դարձնելն է. Դավիթ Ջամալյան 02/01/2020 20:05 | Հարցազրույց
Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու դրան հաջորդած ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
- Պարոն Ջամալյան, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկարատեւ հանդիպման ավարտին հաղորդագրություն տարածվեց, որից իմացանք, որ ի թիվս այլ հարցերի, արտգործնախարարները քննարկել են «ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը»։ Այս , ըստ էության, կարող ենք եզրակացնել, որ այնուամենայնիվ, բովանդակային բանակցություններ են ընթանում:
- Այս պահի դրությամբ լրջագույն մտահոգության տեղիք է տալիս այն, որ բանակցային գործընթացում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» կարող է ձեռք բերել սուբյեկտայնություն։ Առնվազն փաստ է, որ ադրբեջանական կողմը ջանք ու եռանդ չի խնայում այդ նպատակին հասնելու համար։ Մտահոգիչ է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի կողմից այդ կառույցի ղեկավարի հետ հանդիպելու հանգամանքն, ինչը ցուցադրական քայլ էր։ Հետևաբար պետք է ֆիքսենք հետևյալը․ բովանդակային բանակցությունների առարկան այդ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բանակցային գործընթացի կողմ դարձնելն է։
Հիմա՝ ինչպես է հայկական կողմը հակազդում այս, մեզ համար խիստ վտանգավոր զարգացումներին։ Այն թեզը, թե ադրբեջանական համայնք կոչեցյալի բանակցություններին ներգրավելու Բաքվի պահանջն անհիմն է, քանզի նախագահ Ալիևը նաև ընտրված լինելով նրանց կողմից ներկայացնում է այդ համայնք կոչեցյալը՝ դիպուկ է, տեղին։ Սակայն հարցերի հարցն այն է, թե հաջողվու՞մ է արդյոք Փաշինյանին, այդ թեզն առաջ մղելով չեզոքացնել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնություն ձեռք բերելու վտանգը, թե՝ ոչ։ Հաջորդը, եթե Փաշինյանին հարկավոր էր, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը կտրուկ «ոչ» ասի «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի բանակցությունների կողմ դառնալուն, ապա 2019-ի տարեվերջին ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահի կողմից այդ կտրուկ «ոչ»-ը հնչեցվեց։ Մնում է միայն հաստատուն կանգնած մնալ «դիվանագիտական ճակատի» այն դիրքերում, որտեղից նահանջելու տեղ պարզապես չկա։
Սակայն զուգահեռաբար իշխանությունները հնչեցնում են տեսակետ, թե «մենք մեկ է բանակցելու ենք Ալիևի հետ, իսկ թե նրա հետ ով կգա բանակցությունների՝ էական չէ»։ Այս տեսակետը միանգամայն բնական տագնապների տեղիք է տալիս։ Ինչ է, Բաքվին հաջողվե՞լ է առաջ մղել իր դիրքորոշումները։ Ակնհայտ է՝ ներկա լինել բանակցություններին նշանակում է ինքնաբերաբար ձեռք բերել ստատուս։
- Կապանում ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց Արցախի ապագա նախագահին, կոչ արեց թեկնածուներին իրենց դիրքորոշումը հայտնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, մինչդեռ գլխավոր բանակցողն այս պահին ՀՀ վարչապետն է, իսկ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խոստումը, ցավոք, դեռ միայն խոստում է։ Արդյո՞ք սա պատասխանատվությունն Արցախի վրա բարդելու փորձ չէ։
- Այն, որ Արցախի քաղաքական ուժերը կտրուկ մերժեցին մադրիդյան սկզբունքներն, անշուշտ, կարևոր է։ Այո՛ մադրիդյան սկզբունքները պետք է վաղ թե ուշ բեկանվեն․ այլընտրանք չկա։ Ավելին՝ 2016-ի Արցախի դեմ ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողումից հետո այդ սկզբունքները չեն կարող լինել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանություն։ Եթե Փաշինյանը գնում է Մադրիդյան սկզբունքները բեկանելու ճանապարհով, ապա նա նախևառաջ պետք է հիմնվի պաշտոնական Ստեփանակերտի կտրուկ, հստակ «ոչ»-ի վրա։ Այդ «ոչ»-ը հնչել է նախկինում, հնչեց և այդ ասուլիսից հետո։
Սակայն՝ ինչու՞ հրաժարվել արդեն իսկ ձեռք բերված նվաճումներից։ Ըստ իս՝ Փաշինյանի ամենալուրջ սխալը Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնություններն անտեսելն է։ Փաստ է, որ այսօր այդ համաձայնությունները բանակցային օրակարգից դուրս են մղված։ Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնությունները հայկական կողմերի նվաճում էր, քանզի վերահսկողության մեխանիզմների ներդրման փաստով միջազգային հանրությունը փաստորեն ճանաչում էր Ադրբեջանի ԶՈՒ և Արցախի ՊԲ միջև առկա բաժանարար գծի հաստատուն լինելը։ Իրականում սա Արցախի պետական սահմանի լեգիտիմացման և Մադրիդյան սկզբունքների բեկանման առաջին քայլն էր, որը տրամաբանական շարունակությունն էր Արցախի դեմ 2016-ի ապրիլին ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողման, և ըստ այդմ՝ Արցախի պետական սահմանի վերահաստատման։ Անտեսելով այդ համաձայնությունները՝ Փաշինյանը լրջագույն դիրք է զիջել բանակցային գործընթացում։
Այո՛ այդ ասուլիսից հետո Արցախի քաղաքական ուժերի կողմից մադրիդյան սկզբունքները մերժելը կարևոր է նաև Արցախի սուբյեկտայնությունն ընդգծելու առումով։ Սակայն ինչու՞ չենք օգտագործում 2016-ի ապրիլի ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողման դիվանագիտական ռեսուրսն, ի դեմս Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնությունների։
- ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ օգտագործվեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը։ Սա խնդրահարույց չէ՝ նկատի առնելով, որ ԱԳ նախարարների հանդիպման օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ինչպես Դուք հիշատակեցիք, Բաքվում հանդիպել էր այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավարի հետ, իսկ ավելի վաղ համանախագահող երկրներից Ֆրանսիայի դեսպանի հետ էր հանդիպում եղել, իսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ իր ասուլիսին էր այդ համայնքի դերը կարեւորել։ Ինչո՞ւ «ներկայացուցիչներ» եւ ոչ «իշխանություններ»: Սա չի՞ նվազեցնում Արցախի սուբյեկտայնությունը։
- Առավել քան վստահ եմ, որ խնդրահարույց է։ Արցախը կայացած պետություն է։ Ավելին՝ միանգամայն տեղին է խոսել Արցախի ուրույն ժողովրդավարական ավանդույթների մասին։ Բնականաբար «ընտրված ներկայացուցիչներ» եզրը համարժեք չի բնորոշում առկա իրողությունները։ Ընդհակառակը՝ Արցախը այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի հետ համահավասար դիրքում դնելու տպավորություն է ստեղծվում։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն «ընտրված ներկայացուցիչներ» եզրը ներկայացնում է իբրև նույնական «Արցախի ընտրված իշխանություններ» եզրին, ապա առնվազն անհրաժեշտ է, որպեսզի այդ ընկալումը լինի բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների, թե՛ կողմերի, թե՛ միջնորդների մոտ։ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնություն հաղորդելու Բաքվի ջանքերի ֆոնին «ընտրված ներկայացուցիչներ» եզրը լրացուցիչ տագնապների տեղիք է տալիս։
- Հայտարարության մեջ խոսք գնաց նաեւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Այս ձեւակերպումը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առավել հաճախ ենք լսում։ Իհարկե, պետք է ձգտել խաղաղության, բայց ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը եւ ի՞նչ գնով։
- Պաշտոնական Բաքվի համար ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու միջոց է միայն։ Հստակ է՝ Արցախի ներկա սահմանները ձևավորվել են երկու ադրբեջանական ագրեսիայի ձախողման արդյունքում։ Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքը սակարկելի լինել չի կարող։ Ահա ա՛յս իրողությունները հիմք ընդունելով պետք է պատրաստենք ժողովուրդներին խաղաղության։ Խաղաղության անվան տակ ձախողված ագրեսորի ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու բոլոր փորձերը ի սկզբանե դատապարտված են լինելու ձախողման։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ