ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Վարդեւանյանը միջնորդություն է ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 02/01/2020 19:55 | Քրեական խրոնիկոն
Չեմ կարող ասել, որ որպես այդպիսին լրացուցիչ քննություն տեղի ունեցել է: Մեղադրանքի տեսանկյունից որևէ նոր ապացույց կամ հանգամանք առկա չէ, բայց նույն մեղսագրվող արարքով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործին: Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31-ին, ավարտվել էր Արա Բաբլոյանի գործով լրացուցիչ քննությունը:
Պաշտպանական կողմին գործին ծանոթանալու համար տրվել էր մեկ օր, սակայն պաշտպան Արամ Վարդևանյանը դրա կապակցությամբ որևէ բողոք չունի, քանի որ ինչպես ինքն է նշում` չկար էական որևէ նոր հանգամանք: Հարցին` արդյոք նյութերին ծանոթանալու համար ընդամենը մեկ օր տալու նպատակն է գործը շուտափույթ դատարան ուղարկելը, պաշտպանը նկատեց` լսել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ գործը դատարանում է. «Մենք դեռ այս փուլը չենք սպառել: Ամեն դեպքում դատախազությունը դեռ կրկին պետք է դիտարկի մեղադրական եզրակացության պատշաճությունը: Ինչպես է ստացվում, որ մեղադրական եզրակացությունը չի հաստատվում, լրացուցիչ քննության է ուղարկվում, ոչ մի էական հանգամանք առկա չէ, բայց կրկին նույն 300-րդ և 314-րդ հոդվածով նախաքննության ավարտ է հայտարարվում»,-ասաց Վարդևանյանը` ընդգծելով, որ գործի քննությունն իրականացվում է քրեադատավարական օրենսգրքի 17 և 18-րդ հոդվածների ակնհայտ խախտմամբ: Ըստ պաշտպանի` չի ապահովվել բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և լրիվությունը: Ավելին, պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք հիմնավոր պնդումներ նախաքննական մարմնի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանանում:
Արամ Վարդևանյանը վերահաստատեց, որ Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ապացույց, ինչպես նաև նրա դեմ չկա ցուցմունք: Հակառակ պարագայում պաշտպանի խոսքով կոնֆրոնտացիայի իրավունքի հարց կառաջանար: Պաշտպանը պնդում է` Արա Բաբլոյանին մեղսագրել են նեղ մասնագիտական ոլորտում գտնվող իրավական մեկնաբանությունների հետ կապված հարցեր, մինչդեռ ԱԺ ցանկացած նախագահ չունի իրավաբանական մասնագիտացման պահանջ. «Այդ ամենը և Մալբրիի հետ կապված հարցերը մեղսագրվել է Արա Բաբլոյանին: Երբ խոսվում է մարտի 2-ի, 5-ի և այլնի մասին, իսկ մեկը հաշվի առե՞լ է, որ մարտի 2-ի ժամը 18:0-ից հետո Մալբրի ոչ մի փաստաթուղթ մուտք չի արվում: Մեկը հաշվի առե՞լ է, որ մարտի 3-ը շաբաթ էր, իսկ 4-ը կիրակի: Այս պնդումներն արվել են, բայց նախաքննական մարմինը դրանց կապակցությամբ ոչ մի գործողություն չի իրականացրել»,-հավելեց պաշտպանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Հույս ունի, որ միջնորդությունը կբավարարվի, սակայն նշում է` այս գործով գրեթե բոլոր միջնորդությունները մերժվել են և եթե սա նույնպես մերժվի, ապա միևնույն միջնորդությունը կներկայացնի նաև Գլխավոր դատախազություն:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ