ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է Ներսես Նազարյանի ցուցմունքի հիման վրա` մահացած մարդու վկայակոչումով 02/01/2020 13:56 | Քրեական խրոնիկոն
Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության ապացույցների մեջ մեծ հաշվով, որևէ նոր բան ավելացնելու շանսերը գնալով դառնում են զրոյական, ինչի վկայությունը արդեն իսկ հարցաքննված նախկին պաշտոնյաների կրկնակի կամ այլ խոսքով լրացուցիչ հարցաքննություններն են՝ նոր ցուցմունքներ ստանալու համատեքստում:
Մեր ձեռքի տակ է Մարտի 1-ի գործով որպես վկա վաղօրոք հարցաքննված ԵՔՎ նախկին պետ Ներսես Նազարյանի լրացուցիչ ցուցմունքը. ըստ այդմ նրան 2019 թվականի փետրվարի 13-ին որպես վկա հարցաքննվել է ՀՔԾ -ում: Իր իսկ խոսքով՝ նա սեփական նախաձեռնությամբ է ցուցմունք տալիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրենց ծառայողական ատրճանակներից կրակելու հետ կապված՝ ծառայողական քննության մանրամասների շուրջ: Նրա ներկայացմամբ՝ նախկինում ծանր վիրահատություն տարած լինելու պատճառով հիշողությոն հետ կապված խնդիրներ է ունեցել և այդ իսկ պատճառով սկզբնական ցուցմունքը տալուց հետո, երբ վերհիշել է որոշ մանրամասներ, որոնք իր կարծիքով գործի համար կարող էին նշանակություն ունենալ, որոշել է քննությանը հայտնել դրանք:
Ներսես Նազարյանը հղում է անում Արմեն Երիցյանին, որն այսօր ողջ չէ
Վիրահատությունից հետո հիշողության կորուստը հաղթահարելուց հետո Ներսես Նազարյանի մտաբերումները վերաբերվում են մարտիմեկյան իրադարձություններին, սակայն ուշագրավն այն է, որ դրանք դրանց մասին խոսելիս, նա միշտ ինչ-որ մեկին վկայակոչում է:
Օրինակ, նա մտաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իրեն զանգել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ավետիք Մկրտչյանը և ասել, որ իր բաժնի ծառայողներից մի քանիսը, իր օպերատիվ գծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանի ղեկավարությամբ գտնվել են Մաշտոցի պողոտայի այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել խանութների թալան և անկարգություններ:Ըստ նրա այդ ժամանակ տղաները լարված վիճակում գտնվելով, իրենց ծառայողական ատրճանակներից կրչակոցներ են արձակե, բայց թե՝ ով քանի անգամ է կրակել, տղաներն իրենք էլ չեն կողմնորոշվել:
Նազարյանը Ա. Մկրտչյանի թվարկած անուններից ճանաչել և մտաբերել է միայն երկուսին՝ Սուրիկ Մելքոնյանին և Միհրան Քեշիշյանին: Նրա ներկայացմամբ՝ քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված օպերատիվ աշխատանքների համակարգումը դրված էր ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի վրա, ինքը նրա հետ է կապ պահել անհրաժեշտության դեպքում նրան է զանգահարել:
Ներսես Նազարյանի ցուցմունքի համաձայն, այդ անգամ էլ ինքը Մկրտչյանի ասածների մասին զեկուցել է Երիցյանին, վերջինս էլ ասել է, թե մանրամասներ կճշտի և կասի, թե ինչ պետք է անել:
«Կակռազ ինձ զանգահարել էր ՀՔԾ-ի պետ Վահագն Հարությունյանը և ասում էր…»
Այս խոսքերը Ներսես Նազարյանը վերագրել է վաղաժամ հեռացած Արմեն Երիցյանն է՝ասելով, թե վերջինս հեռախոսով հայտնել էր Վահագն Հարությունյանի ասածը, թե՝ «Պրոսպեկտի խժդժոցի հետ կապված 32 հատ պարկուճ է պետք, Սուրիկին ճանաչում եմ՝ վստահելի տղա է, կանչի, հետը խոսա, թող իր հետ ևս 3 օխպերատիվ աշխատակիցներով, կապ չունի, թե իրականում քանի հատ են կրակել, ամեն մեկը թող իրեն ամրակցված ատրճանակից 8 հատ կրակի ու 32 հատ կրակված պարկուճներ անձամբ Սուրիկը տանի հասցնի Վահագին»:
Իրականում շատ տգեղ և անպատշաճ է մահացած մարդուն հղումներ անելով ինչ-որ բաներ ասել՝ մեկ տասնյակից ավելի տարիներ առաջ կատարված իրադարձություններից՝ ըստ էության նրան մեղադրելով ծանր հանցագործության՝ ապացույցներ կեղծելու մեջ: Այսօր նույն Արմեն Երիցյանը չկա, որ այդ ամենը հաստատի, քանի որ Ներսես Նազարյանը պատմում և ներկայացնում է իր ղեկավարի հետ հեռախոսազրույցների, նրա տված ենթադրյալ հանձնարարությունների, նրա տիրապետած ինֆորմացիաների մասին:
Հաջորդիվ՝ ըստ նրա ցուցմունքի՝ իրադարձությունները Երիցյանի հրահանգի համաձայն են ընթանում և ինքը՝ Ն. Նազարյանը, իր ցուցմունքի մեջ կրկին հիշատակում է Էրեբունու բաժնի պետի անունը, որին ինքը զանգահարում է և հայտնում, թե՝ «Սուրիկին Երիցյանի կողմից հանձնարարություն է տրվել, զեկուցագիր գրեք, ուղարկեք, ես կհնանձնարարեմ, որ ծառայողական քննություն անցկացվի»,:
Նազարյանի մտաբերումներով՝ հետո՝ Սուրիկ Մելքոնյանը գալիս է իրեն տեղեկացնում, թե հանձնարարությունը կատարված է:
Միաժամանակ, այս ամենը պատմելուց հետո Նազարյանը պնդում է, թե ինքը գործի մանրամասներին տեղյակ չի եղել, չի իմացել, թե պարկուճներն ինչի համար են անհրաժեշտ եղել քննչական խմբի ղեկավարին, մտածել է՝ թե օրենքի շրջանակում դրանք պիտի, ասենք, որպես նմուշ օգտագործվեին:
Ներսես Նազարյանի ցուցմունքի մեջ ուշագրավ է նաև, որ երբ քննիչը նրան հարցնում է, թե տեղյա՞կ է նա արդյոք, որ մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող գնդակից, քանի որ , փամփուշտները փոխելու հանձնարարականը կատարելիս, նա, ենթադրելի էր, որ այդ մասին պիտի իմանար, նա պատասխանում է, որ մարտի 1-ին ինքնաձիգից և նռնակից պայթյունից զոհեր լինելու մասին ինքն իմացել է ԶԼՄ-ներից, իսկ Մակարով ատրճանակից կրակված դեպքերի մասին առաջին անգամ քննիչից է լսում: Արձանագրենք, որ Ներսիկ Նազարյանը մեղմ ասած ճիշտ չի ասում, եթե չասենք, որ ստում է, քանի որ ՀՔԾ-ն նախկինում երբեւէ չի թաքցրել, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9 մմ տրամաչափի գնդակից։ Ավելին՝ մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ դեռեւս 2011 թվականին հրապարակել էր զեկույց, որն առ այսօր հասանելի է համացանցում։
Ի վերջո, Նազարյանն իր ցուցմունքում «պնդել չեմ կարող, բայց եթե հիշողությունս չի դավաճանում» տարբերակով դեռևս չբացահայտված հանգամանքներում վերջերս կյանքից հեռացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունն է տալիս, երբ քննիչը նրան հարցնում է՝ կարող ե՞ք վերհիշել, թե ծառայողական քննություն անցկացնելիս ոստիկանության պետը Հ. Հարությունյանն էր, թե՞ արդեն Ա. Սարգսյանը: «Հստակ չեմ պնդում, բայց եթե հիշողությունը չի դավաճանում, դա եղել է Հ. Հարությունյանի ժամանակ»: Իսկ եթե դավաճանու՞մ է:
Հայկ Հարությունյանն այսօր ո՞ղջ է, որ վիճարկի: Բնականաբար՝ ոչ:
Հ.Գ.Սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում նաև Էրեբունու ոստիկանական բաժնի ծառայողներից Միհրան Քեշիշյանը, պատմելով ԵՔՎ պետ Ն. Նազարյանի՝ ներկայացրածը:
Մեկ այլ հարց, որի մասին քննիչը ցանկացել է տեղեկություն ստանալ Քեշիշյանից, վերաբերվել է ՀՔԾ-ում 2008-ին տված ցուցմունքները հետին թվով թվագրված լինելուն, որի վերաբերյալ նա տեղեկություն չի ունեցել՝ ասելով՝ չեմ մտաբերում նման բան, հետևաբար ոչինչ ասել չի կարող:
Արձանագրենք, որ հիշողության կորուստը Ներսիկ Նազարյանի մոտ վերականգնվել է կասկածի շուրջ հարցաքննվելուց հետո։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2019 թվականի փետրվարի 6-ին հարցաքննվել էր կասկածի շուրջ, սակայն նա շարունակեց մնալ վկա՝ իր նախաձեռնությամբ գնալով հարցաքննության եւ տալով նշված ցուցմունքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից