ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին 01/31/2020 10:20 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այս պահին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Արմեն Դանիելյանի: Հիշեցնենք, որ քննարկվում է «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատական նիստին չի հրավիրվել իր պաշտպանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչը խախտում է նրա իրավունքները, սակայն ըստ պաշտպանի՝ կան ավելի լուրջ հիմքեր ինքնաբացարկ հայտնելու համար։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը դեմ արտահայտվեց Հովհաննես Խուդոյանի ներկայացրած պնդմանը՝ նշելով, որ դա ձևականություն է, քանի որ պաշտպանները տեղեկացված են եղել նիստի օրվա և ժամի մասին։
Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդության հիմքում նշեց, որ միջնորդության պատճառը պայմանավորված է Դանիելյանի անձով՝ նշելով, որ վերջինս ունի անձնական վերաբերմունք, նախորդ բողոքի քննությունը եղել են հնարավոր կեղծիքներով։ Բացի այդ՝ պաշտպանը նշեց, որ նախորդ քննության ընթացքում բողոքների քննարկամանը պաշտպանական կողմին դատարանը թույլ չի տվել արտահայտվել և վճիռ է կայացրել միակողմանի դիրքորոշումների հիման վրա։
Ընդ որում՝ պաշտմանն ընդգծեց, որ հնարավորություն չի տրվել արտահայտվել նաև Ռոբերտ Քոչարյանին՝ իր իսկ խափանման միջոցի վերաբերյալ։
Պաշտպանի խոսքով՝ նախորդ բողոքի քննությամբ պայմանավորված բոլոր պաշտպանները կոշտ քննադատության են ենթարկել դատարանին, ինչի պատճառով դատարանը չի կարող կանխակալ բացասական վերաբերմունք չունենալ ։ Բացի այդ՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նախորդ բողոքի քննության նյութերը դատարանը չի ուղարկել Առաջին ատյանի դատարան, ինչի պատճառով դատարանը չէր կարող քննարկել Ռոբերտ Քոչարյանիխափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։
Խուդոյանի խոսքով՝ հիմք է նաև այն, որ Վարչական դատարանում՝ Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու վերաբերյալ գործ կա, ինչը ևս բացառում է Դանիելյանի մասնակցությունը բողոքի քննությանը, քանի որ վերջինս հանդիսանում է շահագրգիռ կողմ։
Խուդոյանը նաև նշեց, որ Արմեն Դանիելյանի կայացրած ակտում նշվածը չի համապատասխանում Դանիելյանի ոճին՝ հիշեցնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքը, երբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ վերջինիս կողմից կայացված դատական ակտը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք այլ դատավորներ։ Խուդոյանը նաև որպես հիմք նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «Փաստինֆո»-ին տված հարցազրույցը, որում նշված էր․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։
Պաշտպան Արամ Վարդևանյանը միացավ Խուդոյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, քննիչ մերժել: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից