ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը պետք է հասկանա՝ ինչ է ուզում արտաքին օրակարգում եւ ինչ՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում. մեդիափորձագետը՝ ՌԴ դեսպանատան հայտարարության մասին 01/31/2020 19:15 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ դեսպանատան հայտարարությունը վերջին ամենակոշտ արձագանքն էր՝ Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ուղղված ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանը ՌԴ դեսպանատան արձագանքին։
Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում օտար հեռարձակողներ չպետք է լինեն եւ որ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի , Ուկրաինայի։
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարության մեջ շեշտել էր, որ «ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական հարաբերությունների՝ դաշնակցային, եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»։ Դեսպանատունը նաեւ հերքել էր, թե դեսպանը Տիգրան Հակոբյանի հետ հանդիպմանը նրա տեսակետի հետ կապված համաձայնություն է տվել։
Տիգրան Քոչարյանը հիշեց, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն առաջին անգամը չէ, որ արտահայտում է հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաալիքները հանելու գաղափարը։ Մեդիափորձագետը հիշեցրեց Լազարեւյան ակումբի 3-րդ նիստի ժամանակ Տիգրան Հակոբյանի ունեցած ելույթը.«Նա նման հայտարարություն էր արել եւ մեղադրել էր Ռուսաստանի առաջին ալիքին, որ վճարումներ չի անում, վարչապետի՝ արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ առաջարկել էր մասնակիցներին հայերեն խոսել, քանի որ պետական լեզուն հայերենն է՝ մոռանալով, որ Դիլիջանում Փաշինյանը անգլերեն էր խոսում»։
Այս, առաջին հայացքից փոքրիկ կսմիթները, մեդիափորձագետի համոզմամբ, ամենեւին էլ պատահական չեն, որովհետեւ հեղափոխական կառավարության կազմի ու Նիկոլ Փաշինյանի շրջապատի բացարձակ մեծամասնությունը ժամանակին այսպես, թե այնպես աչքի է ընկել հակառուսաստանյան քարոզչությամբ՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց դրոշներ այրելուց մինչեւ տարբեր հակառուսական ցույցերին մասնակցություն։
«Այս ամբողջ զանգվածը հայտնվեց իշխանությունում ու պարզ է, որ մոխրոտիկի հեքիաթի նման իրենք միանգամից չփոխվեցին ու չդարձան ռուսաստանաֆիլ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները փայլուն են»,-շեշտում է Տիգրան Քոչարյանը՝ հավելելով. «Իրականում այդպես չէ, ուղղակի ինչ-որ ժամանակ Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը փորձում են շղարշ տալ, որ իրենք դարձել են Ռուսաստանի բարեկամը, որ հայ-ռուսական հարաբերություններն առաջընթաց են ապրում, բայց Փաշինյանի մոտակա շրջապատի անձինք բոլորը պրոարեւմտյան եւ շատ հաճախ հակառուսական հայացքներ ունեն։ Ժամանակին Սահակաշվիլին էլ, երբ նոր էր իշխանության եկել, առաջին կես տարվա ընթացքում հաճախ էր այցելում Ռուսաստան, շողոքորթում ու քծնում Պուտինին, բայց երբ դրսի հրամանը եկավ, նա 180 աստիճանով շրջվեց եւ ցույց տվեց իր իրական դեմքը»։
Մեդիափորձագետը հիշեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ դեռ 2014 թվականի արած մի գրառում, որը Քոչարյանի խոսքով, որքան էլ զարմանալի է Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի ուսանող լինելով գրել էր, որ ռուսական ալիքները սուտ են տարածում։
«Տիգրան Հակոբյանի հայտարարության հետ կապված էլ զավեշտալի է, որ նա նշում է, թե ռուսական ալիքների տրամադրած տեղեկատվությունը Հայաստանի բնակչության մոտ կարող է խեղաթյուրել Վրաստանի եւ Ուկրաինայի մասին տեղեկատվությունը։ Իմ կարծիքով, Տիգրան Հակոբյանը պետք է կողմնորոշվի, թե ով է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Վրաստանն ու Ուկրաինան, որոնք անընդհատ հակահայակական բանաձեւերին կողմ են քվեարկում միջազգային հարթակներում»,-ասաց մեդիափորձագետը։
Տիգրան Քոչարյանը ուշագրավ համարեց նաեւ ՏՄՊՊՀ-ի զեկույցում անուղղակի մեղադրանքը, «Ռոսնեֆտ»-ը Հայաստանում բարձր գներով դիզվառելիք է վաճառում, բացի այս, նրա խոսքով, վարչապետ Փաշինյանը Կապանում ապրիլյան պատերազմի մեջ Ռուսաստանի մեղքի բաժինը ընդգծեց, նրա մերձակա շրջանակն անընդհատ Հոկտեմբերի 27-ի հետ կապված ակնարկներ է անում։ Սրանք Տիգրան Քոչարյանի խոսքով, այսպես ասած փոքրիկ ազդանշաններ են։
Մեդիափորձագետը հիշեցրեց՝ Փաշինյանը մտածված, թե ոչ, արդեն մեկ անգամ հարված է հասցրել ՀԱՊԿ-ին, հիմա էլ ավտոմեքենաների վաճառքի խնդրի հետ կապված հայ-ղազախական հարաբերություններն են սրվում։
«Եթե մի երկրի հայտարարվում է ռազմավարական գործընկեր, պետք է ազնիվ լինել եւ զերծ մնալ կսմթոցներից եւ ներքին լսարանին ուղղված մեսիջներից, բայց կրկին շեշտեմ՝ այս ամենը սպասելի է, որովհետեւ չի կարելի կառավարությունից, որի քաղաքական թեւի գերակշիռ մասը հակառուսական տրամադրություններ ունի, պոզիտիվ կեցվածք ակնկալել»։
Ըստ Քոչարյանի, սա նաեւ Ռուսաստանում են հասկանում եւ այնտեղ լուրջ կասկածներ կան՝ նաեւ սորոսական թեւի առկայությանը հաշվի առնելով։
«Փաշինյանը պետք է հասկանա, թե արտաքին օրակարգում ինչ է ուզում եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ է ուզում։ Վերադառնալով Հակոբյանին, պետք է նշեմ, որ Ռուսաստանը շատ ցավոտ է արձագանքում այդպիսի բաներին եւ եթե շատ հարցերում այնտեղ աչք են փակում, չէի ցանկանա, որ այս հարցը խորանար այնքան, որ Ռուսաստանն սկսեր էլ ավելի ուշադիր լինել», «Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից