ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ 01/31/2020 18:49 | Հարցազրույց
Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է բնական գազի սակագնի բարձրացումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նրա կարծիքով անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, ինչի ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները. «Այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է։ Պետք է ապահովվի նաև հրապարակայնությունը, իսկ քննարկումներին մասնակից պետք է դարձնեն ընդդիմությանը և հանրությանը»,-ասաց տնտեսագետը։
«Փաստինֆո»-ն գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հավանական հայտ ներկայացնելու թեմայի շուրջ խոսել է Սուրեն Պարսյանի հետ։
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գնի փոփոխություն չի լինի ամբողջ տարվա ընթացքում, գազի սակագնի փոփոխություն չի լինի նաև մինչև ապրիլի 1-ը։ Ի՞նչ եք կարծում ամեն դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն կներկայացնի՞ գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ, և եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կունենա։
- Հիշեցնեմ Մհեր Գրիգորյանին, երբ 2019 թվականի հունվարի 1-ին սահմանի վրա 15 դոլարով բարձրացավ գազի գինը, նույն կառավարությունը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի, հայտարարեց, որ մենք երկարաժամկետ բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ՝ սահմանի վրա ֆիքսված գին ունենալու համար։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընդամենը մեկ տարվա համար են բանակցություններն ավարտված և միայն 2020 թվականի համար ունենք նույն 165 ԱՄՆ դոլարը, մինչդեռ խոսում էինք երկարաժամկետ կտրվածքի մասին։
Միաժամանակ կառավարությունից հայտարարություններ ունենք, որ ազգաբնակչության համար գազի գինը կմնա նույնը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն միայն երեք ամսվա համար ունենք երաշխիք։ Ո՛չ ներդրողի համար, ո՛չ ազգաբնակչության համար սա կանխատեսելի երևույթ չէ։ Ավելին, սա բացասական երևույթ է, քանի որ նրանք պետք է գոնե նվազագույնը մեկ տարվա համար ունենան կանխատեսելի սակագին, որ բիզնեսն իր հաշվարկների ժամանակ կարողանա իմանալ ինչ թիվ է դնում իր հաշվարկների հիմքում՝ 139 դրամ, թե այլ գումար։ Այս կառավարությունը 2019 թվականի ընթացքում հայտարարեց, որ քայլեր են իրականացնելու, որպեսզի կորուստները կրճատվեն և ուռճացված հաստիքացուցակում այդ աշխատողներն աշխատանքից հեռացվեն։ Նշեմ, որ 2019 թվականն ավարտվեց, բայց այդ ուղղությամբ որևիցե քայլ չի արվել։ Ո՛չ հաստիքացուակն է կրճատվել, ո՛չ կորուստներն են կրճատվել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ 15 դոլարի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ կապիտալ ծախսերի և ընթացիկ ծախսերի։ Այլ խոսքով ասած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ուներ պարտավորվածություն, որ օրինակ որևէ խողովակ վերանորոգեր կամ փոխարիներ, դա չի արել և փոխարենը 15 դոլար է վճարել։ Հիմա հարց է առաջանում՝ ով շահեց սրանից գազամատակարարման համակա՞րգը, թե՞ սպառողը։ Նույն այդ ծախսը փոխանցվելու է 2020-2021 թվականների համար։ Այսինքն մեր ազգաբնակչությունը ստիպված է լինելու վճարել 2019 թվականի ընթացքում չկատարված այդ կապիտալ ծախսերի համար։ Հնարավոր է ավելի շատ, քանի որ խնդիրն ավելի է մեծացել։ Ենթադրենք խողովակը վնասված էր, ավելի է վնասվել։ Այսինքն մենք, ըստ էության, խնդիրը մեծացրեցինք՝ լուծում չտալով։ Հիմա դարձյալ նույն պրոցեսն է գնում։ Փորձ է արվում ամեն կերպ, քաղաքական որոշմամբ հետաձգել գազի սակագնի վերանայման քննարկումները։ Կուլիսային քննարկումներ լինում են, բայց պաշտոնական քննարկումներ չկան, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս երևույթը նոր չէ։ Այն եղել է նաև 2011, 2013թվականների ընթացքում, երբ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ սահմանի վրա գազի գինը բարձրացել է։ Հայկական կողմը՝ ի դեմս էներգետիկայի նախարարի, հայտարարում էր, որ դա որևիցե էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակագինը չի փոխվի, բայց տեղի ունեցավ 300 մլն դոլարի չափով պարտքի կուտակում, և մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնետոմսերը։ Հիմա այս պրոցեսը ևս գնում է և կառավարությունը հասկացել է, որ երկար չի կարողանալու ձգձգել վերանայման շուրջ բանակցությունները, և նրանք արդեն տեղեկատվական որոշակի արտահոսքեր արեցին այս ուղղությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, թե երբ և որքան գազի գինը կվերանայվի։ Դրված չէ պահպանելու հարցը։ Քանի որ սահմանին գազի գինը ֆիքսված է արդեն 165 դոլար և 2019 թվականի ընթացքում խնայողություններ էլ չկան։ Պետբյուջեով նաև չկա գումար՝ այս ուղղությամբ սուբսիդավորելու համար, որը թույլ կտար պահպանել այս գազի սակագինը։ Կարծում եմ՝ կառավարությունը փորձել է հնարավորինս ձգել այս շրջանը, բայց դա ավելի է խորացնելու խնդիրը, քանի որ պարտքերն ավելի են կուտակվելու, «Գազպրոմ Արմենիա»-ի դիրքերն ավելի են ուժեղանալու բանակցային սեղանի շուրջ։
Կառավարության համար շատ կարևոր է նաև, թե որքան կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 600-ով նախատեսվում է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների թվաքանակը։ Հիմա մոտ 6000 գրանցված աշխատող կա, որը նաև ընդգրկված է գազի սակագնի մեջ։ Այդ 600-ի կրճատումը գազի սակագնի վրա կթողնի ընդամենը մեկ դրամի էֆեկտ։ Երբ ըստ էության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք 30 դոլարի խնդիր ունենք։ Այսինքն 30 դոլար համակարգը մինուսով է, քանի որ 2017-ին ևս գազի գինն իջեցվել է։ 2017 թվականի հունվարի 1-ին Կարեն Կարապետյանի կոալիցիոն կառավարությունն իջեցրեց գազի գինը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի և հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է վերականգնել իր շահութաբերությունը։ Մհեր Գրիգորյանը, երբ հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է ներդրումներ իրականացնել, դա նաև հող է նախապատրաստում իրենց բացատրության համար, որ ասեն՝ ժողովուրդ մենք բարձրացնելու ենք գազի սակագինը, որ համակարգը լինի կայուն, անվտանգ և դրա համար ներդրումներ են պետք։ Մենք փող ենք բերելու Հայաստան, երբ գազի սակագինը բարձրացնենք։ Կարծում եմ՝ գազի սակագինը կավելանա 10-ից 15 դրամի չափով 1 խմ-ի հաշվով։
- Այդ թանկացումն էլ քաղաքացին կզգա
- Միանշանակ։ Քաղաքցու համար դա էական գումար է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա մեծ ողբերգություն պետք չէ դարձնել։ Եթե մարդկանց, մեր կենսաթոշակառուների եկամուտներն ավելանային 100-150 տոկոսի չափով, ինչպես իրենցն էր, դա մեծ ղբերգություն կարող է և չլինել։ Բայց երբ ունենք աշխատող աղքատներ, մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են, ունենք կենսաթոշակառուներ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր թոշակ են ստանում, սա մտահոգվելու լուրջ առիթ է։
Բիզնեսի համար նույնպես սա լուրջ մրցակցային խնդիր է։ ԵԱՏՄ երկրների շրջանակում մենք կունենանք թանկ բնական գազի գին, հետևաբար կստացվի, որ Հայաստանում արտադրված ապրանքը կամ ծառայությունն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, Բելառուսիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Մեր ապրանք արտադրողներն ուղղակի կարող են ԵԱՏՄ շուկայից դուրս գալ, էլ չեմ խոսում երրորդ երկրների դեպքում։
- Մեր շուկայում նույնպե՞ս խնդիրներ կունենանք։
- Միանշանակ։ Այսինքն մեր շուկայում մեզ կհաղթեն նույն այդ ապրանքները։ Սա էլ է լուրջ խնդիր։ Մենք օրինակ ԵԱՏՄ-ի հետ ունենք միասնական բնական գազի շուկա ունենալու համաձայնագիր կամ հայեցակարգ, որն ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան, նախապատրաստական միջոցառումներ չկան, որը Հայաստանին թույլ կտա արագ անցնլ այդ պրոցեսը, որ Հայաստանի բնական գազի գինը մրցակցային լինի Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի գազի գների հետ։ Հիմա մեր ապրանք արտադրողներն ուղղակի շուկայում չեն կարող մրցակցել նրանց հետ։ Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու բնական գազի սակագնի բարձրացումը։ Սա նաև իր շղթայական ազդեցությունը կունենա այլ ապրանքների գների վրա։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իշխանություններին խանգարում ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցել ավելի երկարաժամկետ կտրվածքով։
Կարծում եմ խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական կողմն ուզում է տեսնել՝ հայկական կողմը պատրաստակա՞մ է վերանայել ներքին շուկայում գազի սակագինը, քանի որ նույն այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթի, ծախսերի հետ խնդիրներ ունի։ Ուզում է հասկանալ՝ հայկական կողմը որքանով է պատրաստ այդ խնդիրները լուծել, և եթե տեսնի, որ այդ խնդիրները լուծվում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահերի տեսանկյունից միգուցե այս 165 դոլարի գինը սահմանի վրա պահպանվի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Եթե փոփոխություն տեղի չունենա, ապա կփորձի սահմանի վրա դարձյալ գինը բարձրացնել, որպեսզի աջակցի, սուբսիդավորի այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
Լուրջ խնդիր է, մենք ունենք կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ, և այս ուղղությամբ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք իրականացնել։ Մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, քաղաքական դիրքորոշումները, այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է և ամենակրոևրը հրապարակայնություն։ Այս քննարկումներին մասնակից պետք է դարձնեն նաև ընդդիմությանը և հանրությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից