ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն մերժել է Արման Բաբաջանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը 01/31/2020 17:23 | Քրեական խրոնիկոն
ՀՔԾ-ն մերժել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Մարինա Օհանջանյանը։
Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար սա սպասելի որոշում էր։
«Չէի կասկածում, որ նման որոշում պետք է ընդունվի, բայց այս պահին դեռևս չեմ ստացել մերժման որոշումը։ Երբ կստանանք այն, կքննարկենք խորհրդում և ըստ որոշման տեքստի, բովանդակության՝ անհրաժեշտ գործողություններ կիրականացնենք»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ ակնհայտ էր, որ իշխանությունն Արման Բաբաջանյանին պաշտպանելու է։
Նշենք, որ 2020թ-ի հունվարի 8-ին Դատախազությունն Արսեն Բաբայանի հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։
Հիշեցնենք, որ 2019թ-ի դեկտեմբերի 25-ին Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ դրանում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին․․ Հ․Գ․ Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը» ։ (նշված գրառումից երկու օր անց վիճահարույց օրինագիծը ստորագրվեց Նախագահի կողմից.-խմբ.)։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշված գրառմանը կից տեղադրել էր նաև «news.am» լրատվական կայքի՝ «Օր առաջ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել» վերտառությամբ հոդվածը, որը լրատվամիջոցում հրապարակվել է 24.12.2019թ., ժամը 17:31-ին (կցվում է)»:
«Լրատվամիջոցի հրապարակած այդ հոդվածի վերտառությունը և բովանդակությունը վկայում են այն փաստի մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննվել է կոնկրետ գործ, այսինքն՝ իրականացվել է արդարադատություն, այդ գործով ընդունվել է որոշում: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հրապարակային հայտարարության մեջ հղում կատարելով նշված որոշմանը (դատական ակտին), ինչպես նաև՝ «որոշում է կայացրել» և «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ…» արտահայտություններով հաստատելով, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործը դատարանում քննելուն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում որոշումներն ընդունվում են գործերի կամ նյութերի քննության արդյունքներով, ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրելով «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործողություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդված)»,- նշել էր Ա.Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից