ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինծառայողի ինքնասպանության վարկածին չեն հավատում. Գյուղապետը հայտնել է, որ մահացած զինվորն աղքատ ընտանիքից էր, նեղություն տեսած 01/31/2020 15:31 | ԼՐԱՀՈՍ
ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ՝ հունվարի 30-ին մահացած Վահրամ Ավագյանն արձակուրդից նոր էր վերադարձել զորամաս։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գյուղապետ Մերուժան Մուրադյանն ասաց, որ տղայի ընտանիքն իրենց համայնքի ամենախելոք, համեստ, աշխատասեր ընտանիքներից է. «Չորս եղբայր են, երեքը ծառայել էին, Վահրամ Ավագյանն էլ արդեն 6-7 ամիս էր, ինչ ծառայում էր։
Հունվարի 10-ին օտպուսկ էր եկել, նոր էր վերադարձել զորամաս»,-ասաց գյուղապետը՝ ընդգծելով, որ նրանք գյուղի ամենահանգիստ և համեստ երեխաներն են. «Որ գոռաս նրանց վրա, ձայն չեն հանի, այ տենց երեխաներ են։ Գյուղի համար շատ ցավալի է այս դեպքը, հատկապես, որ խեղճ ընտանիքից է։ Դաշտում են մեծացել, անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվել, լավ չեն հագնվել, ճնշված, աղքատ ընտանիք է»,-նշեց Մերուժան Մուրադյանը։
Գյուղապետի խոսքով Վահրամ Ավագյանը ծառայության ընթացքից որևէ բողոք չի ունեցել։ Մերուժան Մուրադյանը պատմում է՝ հայրը ցանկացել է գումար ուղարկել, բայց Վահրամ Ավագյանն ասել է, որ ամեն ինչ լավ է. «Ասել է էստեղ լավ կերակրում են, խորոված են տալիս, քյուֆթա են տալիս։ Ոչ մի տրտունջ, պրոբլեմ չի եղել»։
Անդրադառնալով միջադեպին՝ Մերուժան Մուրադյանը մանրամասներ չհայտնեց,սակայն ասաց՝ չի հավատում՝ տղան ինքնասպան եղած լինի. «Դժվար՝ ինքնասպան, չեմ հավատում։ Նա էն երեխան չէր, որովհետև տենց օր չէր ապրել, որ նեղությունից նեղվեր ինքը։ Հնարավոր չէ»։
Հայթաղի գյուղապետը նաև ասաց, որ ընթանում է դատաբժշկական փորձաքննությունը և սպասում են արդյունքներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 30-ին, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ