ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարտի 1»-ի գործի ամբողջ ծավալում գուցե կան նյութեր, որ կարող ենք օգտագործել, ինչը դատախազությունը չի ցանկանում. Խուդոյան 01/31/2020 11:55 | ԼՐԱՀՈՍ
Այս գործի նյութերը, երբ առանձնացվել և ուղարկվեն են մեզ, այդ նյութերում առկա է ամեն ինչ ամեն ինչի մասին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերի տրամադրմանը։
«Սկսած 2008 թվականի հարցաքննություններից մոտ 12-13 հատոր մահացած անձանց սպանության հանգամանքների վերաբերյալ կիսատ գործի նյութերն են, որոնք ոչ մի բացատրություն չենք ստացել, թե ինչ կապ ունի գործի հետ, բայց մեղադրական եզրակացության մեջ ընդհանրական ձևակերպումներ են տրված։ Ներկայացված են նյութեր Ազատության հրապարակի առավոտյան իրադարձությունների մասին, ներկայացված են նյութեր 2008-ի հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին, որը բացարձակ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այս գործով ամբաստանյալների հետ»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Վերջինիս խոսքով այդ ամեն ինչն առանձնացված է, բայց ընտրողաբար. «Օրինակ 2008 թվականից բերված է մի ոստիկանի ցուցմունք, բայց բերված չէ նույն բանի մասին երկրորդ ոստիկանի ցուցմունքը։ Մենք չենք կարող ուղղակի վստահել դատախազությանը՝ ասելով, որ անկեղծ են։ Այդ պարագայում ո՛չ դատարան գալու իմաստ կա, ո՛չ բողոքարկումների իմաստ կա»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա նշեց՝ միայն մեկ տրամաբանություն կարող է տեսնել գործն իրենց չտրամադրելու մեջ, որ այդ ամբողջ ծավալում կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել պաշտպանության կողմից և Հովհաննես Խուդոյանի կարծիքով նրանք չեն ցանկանում այդ նյութերով կիսվել։
«Այ եթե օրինակ մեզ տրամադրված լինեին գործի նյութերը սկսած վերաբացումից մինչև գործի առանձնացման պահը, այդ դեպքում գուցե խնդիր չտեսնեինք։ Բայց այդ գործի նյութերի մեջ մի մեծ զանգված նաև վերաբերում է նախկինում տեղի ունեցած իրադարձություններին»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։
Վերջինս ընդգծեց, որ Մարտի 1-ի մայր գործի հատորներում կան փաստաթղթեր, գրավոր ապացույցներ, անձանց ցուցմունքներ, որոնք չեն ներառվել այս ցանկի մեջ։ Դիտարկմանը, որ նախաքննությունից հետո դրանք հայտնի կդառնան, փաստաբանն ասաց, որ նախաքննությունը գուցե ևս 10 տարի տևի, իսկ իրենց վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից։
Հարցին՝ նախաքննության փուլում իրավունք ունեն պահանջել այդ նյութերը, Հովհաննես Խուդոյանը դրական պատասխան տվեց։ Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում նախաքննական գաղտնիքը բացահայտելու ծավալը և պետք է համեմատի դա ինչքանով է հավասարակշռվում անձի պաշտպանության իրավունքի հետ. «Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ պաշտպանության իրավունքն այս դեպքում գերակշռում է։ Բացի այդ առաջին ատյանի դատական ակտը շատ հետաքրքիր ձևակերպումներ ունի, նշում է, որ այդ տվյալները չեն կարող հրապարակային դառնալ։ Այսինքն մենք դրանց կարող ենք ծանոթանալ նույն պայմաններով, ինչ նախաքննության գաղտնիքին ծանոթանալու։ Երբ ծանոթանանք այդ նյութերին և տեսնենք, որ դրանց մեջ մեզ անհրաժեշտ նյութեր կան, օրինակ Աննա Դանիբեկյանին կմիջնորդենք այդ գործից այս նյութը կցել գործով և հրապարակել կա՛մ դռնփակ նիստում, կա՛մ դռնբաց նիստում։ Բայց մենք չենք կարող գալ օրինակ Աննա Դանիբեկյանի մոտ և ասենք՝ ամբողջ գործի նյութերը բերեք այստեղ, այս գործով քննենք, հասկանանք։ Նախ այդ դատավարությունը ևս 20 տարի կհետաձգվի, երկրորդ այնտեղ կա շատ ինֆորմացիա, որն ակնհայտ ավելորդ պետք է լինի»,-հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ