ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության երկակի ստանդարտը. ինչո՞ւ է Վանոյի Արտակի գրառմանը ընթացք տրվում, իսկ Քոչարյանի փաստաբանների կասկածը համարվում վերացական 01/31/2020 18:08 | ԼՐԱՀՈՍ
«Դատախազությունը ոչ միայն սահմանափակվեց այն մտքով, որ ընթացք տալու խնդիր չկա, այլեւ դատական նիստի ժամանակ դատախազ Պետրոսյանը հետեւյալ միտքը հայտնեց, որ պաշտպանական կողմի նման դիրքորոշումը կարող է բացասական տպավորություն առաջացնել, որ իբրեւ նեգատիվ կամ ոչ դրական երեւույթ է, երբ դատավորները միմյանց հետ քննարկում են։ Այսինքն, նույնիսկ հակառակը, դատախազությունը խրախուսական դիրքորոշում ունի, երբ դատավորները մինչեւ դատական ակտի կայացումը քննարկում են միմյանց հետ, դատախազը նույնիսկ ասաց, որ դա շատ բնականոն երեւույթ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով դատավոր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին իրենց միջնորդության վերաբերյալ դատախազության դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու գործով առաջին դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց իրենց կասկածների մասին, առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հետ: Կամ ինքը չի կայացրել դատական ակտն ընդհանրապես։
Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ փոխանցել էր. «Հայտարարության մեջ նշված հանգամանքները եղել է չափազանց վերացական, հիմնված, ըստ էության, ենթադրությունների վրա և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո հանցավոր արարքի հատկանիշների մասին բավարար տվյալներ չպարունակելու պայմաններում չկան քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգման առարկա դարձնելու բավարար հիմքեր»:
Գլխավոր դատախազության՝ նման արձագանքի պայմաններում ուշագրավ է , որ Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որի հիմքում նշվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ մայիսի 18-ի որոշումից հետո ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը /հայտնի է որպես Վանոյի Արտակ,-խմբ./, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դատախազության ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվել էր։
Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Արամ Վարդեւանյանը իրենց միջնորդության պարագայում դատախազության վերաբերմունքը երկակի ստանդարտների ահագնացող աստիճանի վկայություն է համարում։ «Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ մեկնաբանել։ Ինչպե՞ս կարող է նույն դատախազը անհանգստացած ներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը նման գրառում է արել։ Կարելի էր չէ՞ նույն հաջողությամբ դա դիտարկել, որ փաստացի ապացույց չի ներկայացվել, դա կարող էր լինել, օրինակ, որ դատավորները միմյանց հետ քննարկել են, քանի որ դատախազը գտնում է, որ քննարկելը լրիվ նորմալ երեւույթ է ։ Ինչո՞ւ այդ տեսանկյունից չեն նայում նաեւ այս դեպքում»,-հարցնում է փաստաբանը։
Արամ Վարդեւանյանը մի օրինակ էլ նշեց։ Նա ասաց, որ նույն Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին զրպարտելու հատկանիշներով։ «Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման զրպարտություններով քրեական գործեր են հարուցվում եւ ընթացքի տեսանկյունից ավելի երկար են քննվում, քան առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված քրեական գործերը, օրինակ սպանության ենթադրյալ դեպքերով նախաքննությունն ավարտվում է 10 ամսվա ընթացքում, բայց զրպարտելու հատկանիշով քրեական գործը դեռ քննության փուլում է», -նկատեց Վարդեւանյանը
Նշենք, որ Արտակ Գալստյանի գրառման հիման վրա դատավոր Մխիթար Պապոյանը իրեն զրպարտելու համար մամուլով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա էլ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ դատավորին զրպարտելու դեպքի առթիվ։
Պաշտպան Արամ Վարդեւանյանը չցանկացավ մեկնաբանել, արդյո՞ք առհասարակ ընդունելի է դատավորների՝ միմյանց հետ հնարավոր քննարկումների պրակտիկան եւ տվյալ գործի շրջանակում այն ինչ ռիսկեր կարող էր պարունակել։ «Ես այդ կարծիքը կհայտնեմ դատախազության այս դիրքորոշումների հակասականության ակունքները եւ պատճառները հասկանալուց հետո։ Դա երկակի ստանդարտների ակնհայտ դրսեւորում է, որի իրավաչափ նպատակը ես չեմ հասկանում, ինձ մոտ հաճախ տպավորություն է առաջանում, որ դատախազությունը, ըստ նպատակահարմարության, երբ պետք է առարկել ինչ-որ երեւույթի դեմ, պատրաստ է իր նախորդ դիրքորոշմանը լրիվ հակառակ դիրքորոշում հայտնել»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ կարծես թե դատախազությունը այստեղ որեւէ խնդիր չի տեսնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից