ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ԼՂ հակամարտության հարցում իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի. ռուս քաղաքագետ «168 ժամ» 01/30/2020 10:15 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ», – այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ սեփական հայտարարությունները, որ արել էր ընդդիմություն եղած ժամանակ, թե Ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում:
Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, թե արդյո՞ք ինքն այժմ համաձայն է 2016 թվականին արած այն հայտարարության հետ, որ ապրիլյան իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի գիտությամբ: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակվա հայտարարությունները հիմա էլ անխաթար իր ֆեյսբուքյան էջում են: Նրա խոսքով՝ ինքը ռուս գործընկերներ հետ քննարկել է հայ հանրությանը հուզող հարցերը:
«Եվ ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, գործընկերային, դաշնակցային մթնոլորտում մանրամասն քննարկել են, իրավիճակը վերլուծել և փոխադարձաբար պատասխաններ ստացել մեզ անհրաժեշտ հարցերին»,- հայտարարել է վարչապետը:
Հստակեցնող հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է այդպես մտածում, Փաշինյանը պատասխանել է. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:
Ի պատասխան այն հարցին՝ փաստեր ունեցե՞լ է, երբ այդպիսի հայտարարություն է արել, Փաշինյանը դրական ենթադրող պատասխան է տվել և կրկին հիշեցրել ռուսաստանցի գործընկերների հետ ձայնագրության և քննարկումների մասին: «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում առաջնորդվում եմ առավելագույն հստակ գործընկերային հարաբերությունների միջազգային սկզբունքով և շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին ու ԵՏՄ գործընկերներին, որ նրանց համար այդ մոտեցումն ընդունելի է»,- նշել է Փաշինյանը:
Տրոֆիմչուկն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կերպով ասում է այն մասին, որ ներկայումս ևս չի հրաժարվում սեփական հայտարարություններից, որոնք արել էր մինչ իշխանության գալը:
Փորձագետի կարծիքով՝ դա վերաբերում է Փաշինյանի բոլոր թեզերին, այլ ոչ միայն արտահայտություններին, որոնք վերաբերում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմին:
Տրոֆիմչուկի խոսքով՝ նա չի փոխել իր տեսակետները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, դա վատ չէ, բայց Մոսկվայի համար դժվար է համարել լավ:
«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ, որպեսզի թույլ տար նման, մեղմ ասած, իրադարձությունների տարօրինակ զարգացում: Բայց գլխավորն այն է, որ նաև ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն են դա մշտապես ընդգծում, որ ղարաբաղյան հակամարտությունը միմիայն երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ուստի, թե ով է այնտեղ առաջինը հարվածել հակառակորդին՝ թող որոշեն վերահսկող միջազգային կառույցները, որոնք մինչ այժմ որևէ լուրջ պատասխան չեն տվել այդ հարցին: Ու թող Նիկոլ Փաշինյանն էլ նրանց դիմի: Այլապես ուղիղ սադրանք է թվում հենց իր այդ հայտարարությունը, որը նա արեց Կապանում: Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Վերջինս ՀՀ վարչապետին նաև հիշեցրեց, որ հենց այն պահին, երբ Ղարաբաղում բռնկվեց «ապրիլը», Բաքվում էր մեծ և բավականին ներկայացուցչական ռուս հասարակական-քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակություն: «Ռուսաստանը պետք է խելագար լիներ, որպեսզի հենց այդ պահին «նախաձեռներ» մի բան, որից խոսում է Փաշինյանը՝ «քաշելով» և՛ նրանց, և՛ Ադրբեջանին, և՛ իրեն»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ բարձր ղեկավարության նման հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ավելին, ըստ Տրոֆիմչուկի, դրանք ազատում են այն արտաքին ու տարածաշրջանից հեռու գտնվող ուժերի «ձեռքերը», որոնք իսկապես կցանկանային այնտեղ սադրել նոր պատերազմ, ուղիղ կերպով բախման հասցնելով և՛ Մոսկվային, և՛ Երևանին, և՛ Բաքվին:
«Վստահ եմ, որ ինքը՝ Փաշինյանը, հիանալի կերպով հասկանում է, ամեն դեպքում նա անում է նմանատիպ հայտարարություն, որն ինքնին նշանակալի է: Նիկոլ Վովաևիչը մնում է նույն ընդդիմադիրը: Ընդդիմադիր՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, և դա ներկայումս կոչվում է, նույն Փաշինյանի խոսքերով, «առավելագույն պարզ գործընկերային հարաբերություններ»:
Փաշինյանն այդ մասին ասում է հենց ներկայումս, քանի որ նա ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ: Բայց որ Մոսկվայի հետ չէ՝ դա հաստատ է»,- ասաց Տրոֆիմչուկը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 30.01.20թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ