ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրվել են խոստումներ, այդ խոստումներից մեկը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է. Թեւան Պողոսյան 01/30/2020 17:54 | Ղարաբաղյան հակամարտություն
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թեւան Պողոսյանը կարծում է, որ Ժնեւում ընթացող ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում ոչ բուն հակամարտության լուծման խնդիրն է, այլ այն խնդիրները, որոնք եղել են նախկինում եւ վերաբերում են բանակցային ձեւաչափին , բանակցային գործընթացի մթնոլորտին եւ հումանիտար շփումներին։
«Ենթադրում եմ, մասնավորապես ձեւաչափի հետ այն խնդիրն է դրված, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան ՝ հատկապես ընտրություններից հետո , երեւի հայկական կողմը կբարձրաձայնի այն խնդիրը, որ բանակցություններ կարող են լինել միայն վստահության մթնոլորտում եւ այն, թե ինչ պետք է անել դրա համար, առաջնագծում անվտանգության խնդիրների մասին, որը կանվանեի Վիեննա-Պետերբուրգ պայմանավորվածությունների բովանդակային մասին ուղղված տարբեր քննարկումներ, թե ինչ ծրագրեր կարող են հաջորդել լրագրողների փոխայցելություններին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել, որ կողմերը բուն հակամարտությանը վերաբերող հարցեր կքննարկեն այն պարագայում, երբ ընտրություններ են սպասվում թե Ադրբեջանում, թե Արցախում։
Հիշեցնենք, Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովը նախօրեին 7 ժամ հանդիպում են ունեցել, որն այսօր շարունակվել է համանախագահների մասնակցությամբ։
Թեւան Պողոսյանը արտգործնախարարների երկարատեւ հանդիպման փաստը տարօրինակ չի համարում։ Նրա խոսքով, կան նաեւ խնդիրներ, որոնք օրինակ, բարձրացնում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը, առաջ քաշելով հարցադրումը, թե ինչ է «անվտանգություն»-ը կամ «ստատուս քվո»-ն։ «Հայկական կողմը երեւի դրա բացատրություններն ունի, իրենք՝ իրենցը եւ պետք է հասկանան, քննարկեն։ Այս իմաստով շատ երկար խոսելու մեջ որեւէ պրոբլեմ չեմ տեսնում»,-կարծում է Թեւան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, Թեւան Պողոսյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոստումը. « Տրվել են խոստումներ, այդ խոստումներից մեկը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է, թող գնա, բանակցի, դրա համար ենք չէ՞ մենք քվե տվել , ասել են՝ որեւէ հարց չի լուծվելու առանց ձեր ցանկության»։
Դիտարկմանը, թե այդ հայտարարությանը հաջորդել էր վարչապետի՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը, Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Դե , թող գնան եւ համոզեն Ադրբեջանին եւ աշխարհին, որ իսկապես սա է իրականությունը եւ սրանով պետք է ապրել , եթե ոչ, մենք բոլորս ունենք այդ խնդիրը՝ ապացուցելու աշխարհին»։
Թեւան Պողոսյանն ընթացող բանակցությունները զուտ «կետային հանդիպում» է համարում՝ շեշտելով, որ Արցախյան հիմնահարց ասելով պետք է նկատի ունենանք 1918 թվականից ի վեր բոլոր գործընթացները։ «101 տարի է՝ գնում է, մենք պետք է հասկանանք, միգուցե եւս 101 կամ 201 տարի է պետք, պետք է մեր խնդիրները տանենք առաջ»։
«Փաստինֆո»-ի հարցին, արդյո՞ք Հայաստանի այսօրվա ներքին պառակտվածության մթնոլորտում հնարավոր է լինելու առաջ տանել այդ խնդիրը, Թեւան Պողոսյանն ասաց. «Դա բոլորովին այլ խնդիր է, երբ մենք սկսենք գիտակցել, որ կներեք, պետք չէ անպայման ֆորսմաժորային իրավիճակ լինի առաջնագծում, որ բոլորս միասնական լինենք, այդ խնդիրը կլուծվի։ Դա ինչի՞ հետեւանք է լինելու՝ Ադրբեջանի հաշվարկների, որ հայերի մեջ կա պառակտում, թուլություն եւ գուցե, փորձենք այսօր։ Ադրբեջանը իր քաղաքական որոշումը՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, կայացրել է, եւ լինի Ալիեւը, թե մեկ ուրիշը, դրանով է առաջնորդվելու ։ Մենք պետք է կարողանանք մեր խնդիրը լուծել եւ պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը չի կարող գնալ սրացումների՝ ամեն օր զգալով, որ հայկական կողմն իրենից ուժեղ է»։
Թեւան Պողոսյանն ասաց՝ ոազմական բալանսի տեսանկյունից խնդիրը լուծված է, բայց մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը սկսել է բանակցություններ նոր զինատեսակներ գնելու։ «Այս ժամանակահատվածը մենք պետք է կարողանանք օգտագործել՝ թույլ չտալու համար , որ նորից բալանս խախտվի , դրա համար մենք պետք է մեր տնային աշխատանքը անենք, որի մեջ մտնում է մեր տնտեսության, ռազմարդյունաբերության , գիտության զարգացումը, ժողովրդագրության բարելավումը։ Բոլոր այս խնդիրների համար շատ կարեւոր կոմպոնենտ է մեր միասնությունը»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից