Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան առճակատումը գնալով ավելի ու ավելի է խորանում. Գործի է դրվել ճնշումների ամբողջ զինանոցը 01/30/2020   20:19  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 28-ին Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցը՝ պետականամետ, լայնախոհ, օրենքի և իրավունքի պահապանի դիրքերից՝ կատարելապես  հոգեխանգարմունքի է մատնել Փաշինյանին:

Հակառակ կերպ դժվար է բացատրել Փաշինյանի կողմից  օրենքի այլևս տոտալ և վերջնական ոտնահարումը, որն արտահայտվեց հունվարի 29-ին՝ «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում:

Եթեր  հեռարձակվելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է, - փաստեցին պաշտպանները, իսկ Փաշինյանը փաստեց, որ  իշխանությունը պահելու հարցում պատրաստ է անգամ պետության և ժողովրդի շահերից չբխող  ամենաանկանխատեսելի քայլերի գնալ:

Իհարկե, գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության բարձրագույն մարմնի՝  ՍԴ նախագահի միջև մինչև Փաշինյանի կապանյան ասուլիսն էլ հարաբերությունները վարչապետ Փաշինյանի կամոք բարիդրացիական չէին, սակայն ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տեղեկատվական-զուսպ  հայտարարությանը՝  թե՝ «հրաժարական տալու վերաբերյալ զգուշացումներ է ստացել իշխանությունից» Փաշինյանն, իրեն հատուկ տոնայնությամբ՝ «ջախջախիչ» պատասխան տվեց, շեշտելով՝ « 2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ»,։

Ավելին, այսքանը բավարար չհամարելով, Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ,,Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր...»։

Փաշինյանի վերը նշված չփաստարկված հայտարարություններին արձագանքեց Հրայր Թովմասյանը: Այն է՝ «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին:

Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։

Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Կապան-Երևան՝ փաստարկների որոնման ճանապարհին

Մինչ ողջ հանրությունը լուրջ-լուրջ սպասում էր Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահին ջարդուփշուր անող փաստ-փաստարկներին, նրա խոսքերի ապացուցողական հիմնավորումներին, վերջինս թայմ-աութ վերցրեց՝ «գիշերը՝ Կապանում»՝ խորագրի ներքո՝ խորհելու և մի բաբաթ փիքր անելու համար, թե իր ասածների տակից ոնց է դուրս գալու: Մինչ այդ էլ՝ ժողովրդին պուլսի վրա պահելով, Փաշինյանը դեռ Կապանից անոնս արեց, որ «Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»՝ այդպիսով ավելի թեժացնելով թեման:

Արման Բաբաջանյանի քծնանքը անտեսվե՞ց

Հայտնի չէ՝ Փաշինյանի  հրամանով, թե՝ որպես վերջինիս հանդեպ  քծնանքի արտահայտություն,  Փաշինյանից առաջ ընկնելով ԱԺ մեկուսի պատգամավոր Արման Բաբաջանյանը մինչև Փաշինյանի Երևան ժամանելը իր ՖԲ էջում տեղադրեց մի սքրինշոթ  արված մի  լուսանկար,  դեռևս 2018 թվականի նկար` արված նախարարների երդման արարողության ժամանակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ևս մեկ անձի մասնակցությամբ, որը գլուխը խոնարհած սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։  Այդ անձին Բաբաջանյանը ներկայացրել է որպես ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, լուսանկարի տակ գրելով՝ Եվ սա կոչվում է ՍԴ նախագահ:

Իրականում, նկարի  ստոպ-կադրում կառավարության երդմնակալությունն է՝ նախագահի նստավայրում, որտեղ ոչ թե Հրայր Թովմասյանն է, այլ՝ նախարար Արծվիկ Մինասյանը, որն արդեն իսկ տվյալ մանիպուլյացիայի համար   դատի է տվել Արման Բաբաջանյանին:

Փաշինյանի փաստարկը՝ լայվով, առանց որակումների. Դատեցեք ինքներդ

Իր ՖԲ պաշտոնական էջում տեղադրելով  Korloff  ֆիրմայի արտադրանք սև գրիչը, բարձրաձայնում է.

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:

Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Հրայր Թովմասյանն իր հարցազրույցում՝ պայմանական ասած՝  «Մի գրիչի պատմություն» վերտառությամբ՝ Փաշինյանի վերը նշված «փաստարկներին,, հատ-հատ անդրադարձավ: Դարձյալ զերծ կմնանք բնորոշումներից, ուղղակի ցիտելով ՍԴ նախագահի պատասխանները՝ Փաշինյանի այսպես կոչված՝ «ապացույցներին»: Մինչ այդ, իհարկե, դրանք փաստող լուսանկարներն ու տեսանյութն արդեն հանրությունը նայել և համապատասխան եզրակացության հանգել էր, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանի ձեռքում հայտնված գրիչն ուղղակի իրավիճակային ընծա է եղել:  Այսինքն, եթե Փաշինյանն իր գրիչը վայր գցած չլիներ և նստած տեղը  շուռումուռ չգար՝ ջանքեր չգործադրեր այն գետնից վերցնելու համար, որն ակնհայտորեն, չէր վրիպել Հրայր Թովմասյանի աչքից, Փաշինյանն այդ գրիչն իր «զինանոցում» չէր ունենա:  Իհարկե, ոչ ոք մեղավոր չէ, որ նա նման անլուրջ իրավիճակում հայտնվեց:

 Հրայր Թովմասյանը՝ Փաշինյանին ,,նվեր տված,, գրիկչի, դրա գնի և այլնի մասին

Հետաքրքիր և մարդկային որակները բնորոշող նրբությունների հետ գործ ունենք: Ասենք, նույն հարցի, երևույթի վերաբերյալ ինչպիսին է Փաշինյանի արձագանքը և ինչպես է արձագանքում դրանց Հրայր Թովմասյանը:

Գրիչի մասին. Նվե՞ր, թե՞… քաղաքավարական ժեստ, քաղաքավարական ժեստ, թե՞ քծնանք…

«Հորդորում եմ այդ գրիչի պատմությանը վերջ տալ»։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի համար մեկ հարցը, ես ուղղակի ներողություն եմ խնդրում եւ չեմ ուզում դրա մասին խոսել։ Հորդորում եմ բոլոր մարդկանց, պետական այրերին ձեռնպահ մնալ այդ հարցի շուրջ քննարկումներից, որովհետեւ առաջին հերթին արժեզրկվում են այդ ինստիտուտները,,։

Նկատենք, որ այս թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բոլորովին այլ է: Նա կարծեք թե գերագույն հաճույք էր  ստանում՝ շարունակաբար լայվ էր մտնում, նոր մեկնաբանություններ տալիս՝  ուսումնասիրելով լայվերին ուղեկցող գրառումները, որտեղ մարդկանց ակնհայտ հիասթափությունն էր առկա նրա ներկայացրած «ապացույցների» ընդհանրապես, խնդիրների պրիմիտիվության վերաբերյալ:

Հրայր Թովմասյանն ի սկզբանե էր հայտարարել, որ իր և Փաշինյանի բոլոր հանդիպումները տեսագրվել են, այսինքն, հրապարակային են եղել:

«Ամեն ինչ եղել է տեսախցիկների առջեւ, հիշում եք՝ ես հայտարարել էի, որ տեսախցիկներից դուրս որեւէ հանդիպում չեմ ունեցել։ Եվ եթե կողքիդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորում է եւ դու իրեն ես փոխանցում քո գրիչը, կամ տեսնում ես, որ իր մոտ գրիչ չկա, քեզ մոտ  այլ գրիչներ կան, եթե սա պետք է դիտարկել որպես քծնանք, ապա համարեք, որ ես այս երկրի, այս աշխարհի վերջին քծնողն եմ։ Եթե դա կհամարեք քաղաքավարական ժեստ, ապա ես ընդունեմ, որ դա քաղաքավարական ժեստ է եւ շարունակեմ, բայց խնդրում եմ՝ այս դիսկուրսը փակեք։ Մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, տարածաշրջանային եւ այլ մարտահրավերները, շատ ավելի բարդ են, քան, որ երկրի ողջ քաղաքական, հասարակական շերտը նստի եւ քննարկի՝ ինչ եղավ, երբ մի գրիչը  ՍԴ նախագահը փոխանցեց վարչապետին»։

«Ի՞նչ արժեր գրիչը» հարցին՝ Թովմասյանը պատասխանել է, թե չի հիշում.

«Ես չեմ կարող դա հիշել, բայց երբ դրանից հետո եղան այդ հրապարակումները 10․000 դրամից մինչեւ մի քանի հարյուր դոլար, եվրո...  ես ամաչում եմ հիմա դրա մասին խոսել։ Ես նույնիսկ այդ օրը չգիտեմ՝ արարողակարգով ինչպես էի հայտնվել վարչապետի կողքին, թերեւս, որովհետեւ ես նաեւ Համահայկական հիմնադրամի փոխնախագահն եմ։ Ինձ համար ընդհանրապես զարմանալի էր, թե 1․5 տարի ինչու էր պահել այդ գրիչը։ Ես այդ գրիչի մասին, անկեղծ եմ ասում, չէի հիշում։ Հիշում եմ մի դեպք, երբ ես նախարար էի, Ազգային ժողովում պատգամավորներից մեկն ասաց՝ փողկապդ լավն է, փողկապը հանեցի եւ նրան նվիրեցի։ Աշխատասենյակումս շախմատի մի տախտակ կար, ընկերներիցս մեկն ասաց՝ լավ շախմատ է, ասացի դուրդ գալիս է՝ վերցրու տար։ Հետո սկսել եմ սրանք մտաբերել, սրանք սովորական քաղաքավարության կանոններ են ընդամենը․ դիմացինին մի պահ ինչ-որ հաճելի բան անելը, սիրում եմ նվերներ տալ։ Չեմ ժխտի՝ սիրում եմ  նաեւ նվերներ ստանալ։ 

Բայց ես նույնիսկ դա նվեր չեմ համարի։ Այդ պահին ասել եմ՝ թող մնա Ձեզ մոտ, որովհետեւ երկրի վարչապետն այդ պահին գրիչ չուներ»։

Իսկ Փաշինյանն ավելի վաղ այս հարցի վերաբերյալ նման լայվ-մոնոլոգ էր ունեցել, հավանավար, հանրային խորհրդի նորանշանակ նախագահ և իր պաշտոնական խորհրդատու Ստյոպա Սաֆարյանի սուտուսխալ խորհրդատվությունից հետո:

,,Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն, ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք։

ՍԴ նախագահի՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու, իշխանությանն ընդդիմադիր լինելու, այսպես կոչված՝ հիբրիդային  հեղափոխության  մասին

Նիկոլ Փաշինյան.

«Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել է կեղծիքով»,

«Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը օկուպացված է

,,ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ,,

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին որևէ փաստ չի հետևում, սրանք ըստ, էության դեկլարատիվ հայտարարություններ են, որոնք իրավաբանորեն փաստարկված չեն:

Վարչապետ Փաշինյանի  մեղադրանք-իմպերատիվ հայտարարություններին իր հարցազրույցի մեջ  ՍԴ նախագահը պատասխանել է.

Հրայր Թովմասյան.

«Դարձյալ ընկալման տարբերություն կա:  «Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանը ընդդիմություն լինել, որովհետև մեր անուններն ընդհանրապես չեն հատվում, մենք գործ չունենք, առնչություն չունենք: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Իմ հրապարակային խոսքում պարտավոր եմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերել: Ասեմ ավելին, վերջին պառլամենտական ընտրություններում, երբ ծնողներս հարցրին՝ ո՞ւմ ընտրենք, ասել եմ՝ ում ուզում եք, ընտրեք: Մինչև այդ միշտ հարցրել են, ասել եմ՝ սրան ընտրեք, ճիշտ կլինի, որ էսպես… Այսինքն՝ ես զսպվածություն նաև այդտեղ եմ դրսևորում: Ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը: Ես չեմ կարող ընդդիմություն լինել: Դուք նույնիսկ օրվա քաղաքական իշխանության՝ իրավական ոլորտին վերաբերող գնահատական ինձնից չեք լսել: Ես չեմ խոսում, որովհետև ինձ համար մեկընդմիշտ որոշված է՝ քաղաքականությունն իմ կյանքում ավարտված է, ինձ համար սկսված է  մեկ նոր փուլ, որը կոչվում է ՍԴ դատավորի աշխատանք:

Ընդհանրապես «հեղափոխություն» բառը, չասեմ՝ ինչ-որ տագնապ է ինձ մոտ առաջացնում, բայց պիտի հորդորեմ, չասեմ՝ խորհուրդ տամ, զգույշ լինել նման տերմիններ օգտագործելիս, որովհետև դա լսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Մի պահ իրավիճակը պատկերացրեք օտարերկրյա ներդրողի աչքով, ով պլանավորում է Հայաստանում ներդրումներ անել, և լսում է այս երկրում «հեղափոխություն», «հեղաշրջում», «հիբրիդային» բառերը։ Ես նաև լրատվական միջոցներին եմ հորդորում՝ զգույշ եղեք այդ բառերն օգտագործելիս։ Չի կարելի այդ բառերը չարաշահել, տեղի-անտեղի այդ բառերն օգտագործել։ Կան մարդիկ, ովքեր իրենց շրջապատում միշտ ինչ-որ դավադրություններ, թշնամիներ են փնտրում:

Կասկածամիտ մարդիկ են: Ես այդտեղ իրականում անելիք չունեմ, նույնիսկ ասելիք չունեմ։

Խոսքի ու մտածողության որակական տարբերությունը ակներեւ է, ինչն էլ թերեւս հունից հանում է Փաշինյանին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկրի գործադիր իշխանության կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ փաստաբանի հայտարարությունը ուսումնասիրության առարկա չի դառնա
11:52 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե մարդը անմեղսունակ է, չենք կարող դատե՞լ իրեն, ասենք՝ ում ինչքան կարում ես վնաս հասցրու՞. Փաշինյանը՝ Զարուհի Բաթոյանին
11:00 30/01/2020  |  ՄամուլԲրայզան հիասթափված է Փաշինյանից. «Ցյուրիխում Սարգսյանն ու Ալիեւը համաձայնեցին, որ այդ առաջարկներն արդար են» . «168 ժամ»
10:33 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն
10:15 30/01/2020  |  ՄամուլՓաշինյանը ԼՂ հակամարտության հարցում իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի. ռուս քաղաքագետ «168 ժամ»
10:08 30/01/2020  |  ՄամուլՊետության վախճանը. «168 ժամ»
09:49 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳործադիր իշխանության ղեկավարի գործողություններում առերեւույթ առկա է սահմանադրական կարգի տապալման հանցակազմ. հայտարարություն
09:21 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության. Աղասի Ենոքյան
09:12 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկրի վարչապետը ընդդեմ ՍԴ նախագահի. սոցցանցով պահանջել է ՍԴ նախագահի հրաժարականը
00:18 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել կանխակալ, ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը խախտող ռեպորտաժ

Արխիվ

[]