ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արվեստով հագեցած օր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/30/2020 16:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ դեռևս անցած տարվանից մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվելիք մշակութային միջոցառումների շարք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Այդ ծրագրի շրջանակներում հունվարի 29-ին մշակութային մեծ միջոցառում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նկարիչների և ճարտարապետների միության անդամ, «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և միջոցառման կազմակերպիչ Աշոտ Թադևոսյանը, հիմնադրամի տնօրեն Նարե Թադևոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և բանաստեղծ Գոռ Հարությունյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը ողջույնի խոսքով հանդես եկան Աշոտ Թադևոսյանը և պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ օրվա գլխավոր նպատակը հոգևոր, մշակութային բավարարվածություն, ժպիտ նվիրելն է անազատության մեջ գտնվողներին՝ փոխելով նրանց կյանքի թեկուզ մեկ օրը: Ա. Թադևոսյանը հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով մրցույթի մասին, որն իրականացվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և լավագույն աշխատանքները ներկայացրած հեղինակներն արժանանալու են դրամական պարգևատրումների:
Բուն միջոցառումն սկսվեց Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանի բեմադրած «ԱԻՆ-911, լսում եմ ձեզ» մոնո-ներկայացմամբ՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի խաղով:
Այնուհետ բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրեց իր ստեղծագործություններից:
Միջոցառման ողջ ընթացքում արվեստագետ Աշոտ Թադևոսյանը նկարում էր դատապարտյալների ճեպանկարները և հանձնում նրանց որպես նվեր, իսկ դատապարտյալները մեծ խանդավառությամբ մասնակցելով մրցույթին՝ ամեն մեկը փորձում էր յուրովի թղթին հանձնել նկարչի դիմանկարն այնպես, ինչպես տեսնում և կարողանում էր: Հատկանշական է, որ մրցույթին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ: Լավագույն նկարների հեղինակներն անձամբ Ա. Թադևոսյանի կողմից ստացան նկարչական պարագաներ, իսկ պատգամավորները նրանց պարգևատրեցին մրցանակներով: Մասնակից դատապարտյալներից Արմենակ Դավթյանին էլ առանձին մրցանակ շնորհեցին նկարիչ Աշոտ Թադևոսյանի՝ տվյալ օրն արվեստով հագեցած դարձնելու մասին լավագույն լուսաբանման համար:
Միջոցառման ավարտին դատապարտյալները կազմակերպիչներին հանձնեցին իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքները՝ հայտնելով երախտիքի խոսքեր նման բացառիկ և գեղեցիկ օր նվիրելու համար:
Կազմակերպիչներին շնորհակալական խոսքեր հայտնեց նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանը՝ մասնավորապես նշելով, որ հատկապես արվեստի, մշակույթի միջոցով է հնարավոր լինում լրացնել անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր սնունդն ու առօրյան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ