ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձեւն անթույլատրելի է. Սամվել Բաբայանն Արցախի խնդրում այլ լուծում է առաջարկում 01/30/2020 10:52 | ԼՐԱՀՈՍ
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծում:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը եւ որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում: (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ.)
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:
Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ եւ ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար:
Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների եւ կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.)
Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:
Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից եւ ոչ մեկը մինչեւ իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը եւ բացահայտել իրավիճակի լրջությունը: (Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին (2013 թվական), https://www.7or.am/am/news/view/103930/), (Բացառիկ հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն ռադիոկայան, 17.06.2016թ.)
Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:
Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների եւ ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջեւ եւ ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի եւ իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:
Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ եւ այլ մանրամասներ:
Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը եւ պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:
Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետեւանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:
Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ եւ բանակցել հավասարը հավասարի պես:
Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:
Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական եւ տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:
Հարգելի´ հայրենակիցներ,
իմ սիրելի´ արցախցիներ,
կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին եւ գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջեւ:
Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին եւ այս հողի համար նահատակվածներին կարող են վաճառել:
Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբեւէ արդիական է:
Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլեւս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ