ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
HSBC բանկը չի կարողանում մրցակցել Հայաստանի բանկերի հետ. տնտեսագետ 01/30/2020 20:29 | Տնտեսություն
Կարծում եմ՝ սա պատահական տեղեկատվական արտահոսք չէր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների ղեկավար Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով HSBC բանկի Հայաստանյան մասնաճյուղը փակելու լուրերին։ Սուրեն Պարսյանը դա տրամաբանական է, քանի որ վերջին տարիների ընթացքում HSBC բանկը տարածաշրջանից դուրս է գալիս
«Կարծում եմ՝ HSBC բանկը տարածաշրջանում լուրջ մրցակցային իրավիճակում է գտնվում։ Հայաստանի բանկային հատվածը բավականին զարգացած է, կարգավորված ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, ինչի մասին նաև HSBC-ի գլխամասային ղեկավարներն էին հայտնում։ Նրանք, սակայն, չեն կարողանում Հայաստանում մրցակցել տեղական բանկերի հետ։ Նրանց մոտ որոշումների կայացման գործընթացը բավականին ժամանակատար, ծախսատար պրոցես է»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Վերջինս հավելեց՝ HSBC բանկի կողմից վարկավորվում են հիմնականում խոշոր ներդրումային ծրագրեր։ Բանկի կողմից մատուցվող ծառայություններն էլ համեմատաբար Հայաստանի մյուս բանկերի բավականին թանկ են, ինչի արդյունքում էլ նրանց մոտ տնտեսագետի կարծիքով հոսքերը կրճատվել են։
«Բնական է՝ սա ազդել է նրանց շահութաբերության վրա։ Երբ նայում ենք բանկերի շահութաբերության ցուցանիշներին, տեսնում ենք՝ HSBC-ն լավագույն հնգյակի մեջ չկա։ Կարծում եմ՝ սա մտահոգություն է առաջացրել այս կազմակերպության բաժնետերերի մոտ, և նրանք որոշակի վերանայումներ կանեն։ Եթե ցանկանում են մնալ, ապա պետք է ապրանքային շուկայում վերանայեն իրենց գնային, վարկային քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը։
Այս պահի դրությամբ HSBC բանկի հիմնական մրցակցային առավելությունն ըստ Սուրեն Պարսյանի՝ իր համաշխարհային ցանցն է։ Հայաստանի տնտեսվարողները, ինչպես նաև ֆիզիկական անձինք նախընտրում են HSBC բանկը, քանի որ այն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ է։
Սուրեն Պարսյանի վստահեցմամբ HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի հնարավոր փակումը չի կարող մեծ բացասական ազդեցություն թողնել, ավելի շատ այն կթողնի իմիջային ազդեցություն. «Հայաստանում HSBC-ի նման կարևոր, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը խոսում է Հայաստանի տնտեսության հեղինակության մասին։ Նույն կերպ գերմանական ProCredit-ը դուրս եկավ։ Մենք պետք է պահենք նման բրենդները»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել նման բրենդներին պահելու համար, տնտեսագետը նկատեց՝ նախ կազմակերպության ղեկավարը պետք է նման ցանկություն ունենա, որպեսզի փոփոխեն իրենց ապրանքային, գնային քաղաքականությունը, ցանցն ընդլայնեն։ Դրանից ելնելով էլ պետք է շուկայում ակտիվանան. «Բացի այդ շատ կարևոր է, որ Կենտրոնական բանկն իրենց հետ առանձին քաղաքականություն վարի և փորձի նրանց պահել այստեղ՝ այս կամ այն գործիքակազմով խրախուսելով հայկական շուկայում նրանց մնալը»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ