ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոլորտի ներկայացուցիչները հասկանում են խնդրի լրջությունը, բայց վախի մթնոլորտում չեն բարձրաձայնում. Գեւորգ Գրիգորյան 01/30/2020 17:15 | ԼՐԱՀՈՍ
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» -ի եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման գաղափարը ինձ համար մեղմ ասաց շատ կասկածելի է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Գրիգորյանը ՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկին, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է միավորել վերոնշյալ բուժհաստատությունները։
Մասնագետը բացատրում է՝ օպտիմալացում իրականացվում է այն դեպքում, երբ հիմնարկն անարդյունավետ է գործում, երբ բյուջեի միջոցները խիստ սահմանափակ են եւ ծառայությունների որակի ապահովման համար անհրաժեշտ է կենտրոնացնել բժշկական ծառայություններն ու անձնակազմը, բայց տվյալ պարագայում փաստացի, ունենք հակառակ պատկերը։
«Մենք ունենք «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն», որի գործունեության արդյունքում 2016 թվականին ԱՀԿ-ի կողմից Հայաստանին շնորհվեց «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր, սա նշանակում է, որ այդ կենտրոնը հիանալի գործում է։ Կենտրոնը նախորդ տարի նշեց իր 30-ամյակը, ընդ որում, թե նախարարության աշխատակիցները, թե առհասարակ, բժիշկները, դրական գնահատեցին այդ կենտրոնի գործունեությունը։ Բացի այս, հայտարարվում է, որ այս տարի պետբյուջեն աննախադեպ աճել է»,- «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարը՝ շեշտելով, որ իրերի նման դրության պայմաններում այդ քայլին գնալն ուղղակի իմաստավորված չէ։
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում քննարկել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ին միավորելու հարցը։ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ բուժհաստատությունների միավորման նպատակը ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումը, լաբորատոր ախտորոշիչ , ներառյալ` ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության բարձրացումն ու վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է: Նշվում է, նաեւ, որ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:
«Հերթական անգամ կառավարության փակ աշխատանքի արդյունքում մենք ունենում ենք հանրային քննարկում չանցած որոշում, որով հիվանդանոցներ են միավորվում։ Ես ՝ որպես առողջապահական, ոլորտային հասարակական գործիչ, տեղյակ չեմ եղել, որ նման բան է նախաձեռնվել։ Հայաստանի կառավարությունն այսօր տալիս է առողջապահության նախարարի ցանկացած որոշման կամ «կապրիզի» իրավական փաթեթավորումը եւ հասարակության այն հատվածին, որը առողջապահության ոլորտի կառավարման վերաբերյալ որեւէ պատկերացում չունի, համոզում, որ որոշումը ճիշտ է։ Մենք ունենք իրավիճակ, երբ ոլորտի ներկայացուցիչները հասկանում են խնդրի լրջությունը, հասկանում են, որ չի կարելի նման կերպ վարվել, բայց, ավաղ, ոլորտում տիրող վախի մթնոլորտում չեն բարձրաձայնում այդ խնդիրների մասին»,-ասում է Գեւորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով նախագծի այն հիմնավորմանը, թե ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ հասարակությունում առայժմ առկա խտրական վերաբերմունքին նպաստում է նաեւ այդ վարակի ախտորոշումը և բուժումը առանձին հաստատությունում կազմակերպելը, Գեւորգ Գրիգորյանը հարցնում է. «Իսկ բնակչությանը հարցրե՞լ են, արդյո՞ք նրանք պատրաստ են գնալ եւ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդու կողքին պառկել։ Ես կարծում եմ, որ այստեղ էլ խնդիր ենք ունենալու, այո, ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ չպետք է խտրական վերաբերմունք լինի, բայց դրան պետք է հասնել հանրությունը կրթելու միջոցով։ Աստված մի արասցե, եթե փոխանցման մի դեպք լինի, հասկանում եք, թե ինչ կարող է լինել, բնակչություն չի ասելու, որ Արսեն Թորոսյանի ապիկար ղեկավարման շնորհիվ է դա եղել, ասելու է, որ առողջապահության նախարարությունը լավ չի աշխատել, այսինքն, պետական ինստիտուտի վրա է ընկնելու ամբողջ պատասխանատվությունը։ Չի կարելի նման կերպ վարվել»։
Առհասարակ, անդրադառնալով առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությանը, նաեւ համայնքային ծննդատները փակելու որոշման ֆոնին, Գեւորգ Գրիգորյանն ասում է, որ այսօր առողջապահության նախարարությունը տեղերում բուժհաստատությունների հզորություններն ավելացնելու փոխարեն ընտրում է դրանք փակելու ճանապարհը։ «Եթե ծննդատունը, որտեղ աշխատում է , օրինակ 15 գինեկոլոգ, ընդունում է 300 ծնունդ, արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրը տալիս է այն որակը, որը ապահովում է համայնքային ծննդատան մասնագետը, որն ընդունում է 35 կամ 50 ծնունդ, այսինքն, այստեղ նաեւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիր ենք ունենալու, որը նաեւ որակի վրա կարող է ազդել, իսկ մարզային բուժաշխատողները մնալու են անգործ»։
Գրիգորյանի խոսքով, նախարարի առաջարկած չափորոշիչը, մասնավորապես, ծննդատների հետ կապված, «մատից ծծած» է։ «Եթե վերցնում ենք միջազգային չափանիշները, ապա եկեք բոլոր վիրահատություններին այդկերպ մոտենանք, վերցնենք, օրինակ, ընդհանուր վիրաբուժությունը, եթե ընդհանուր վիրաբույժը տարեկան 50 հատ լյարդի ռեզեկցիա չի անում, ուրեմն որակ չի կարող տալ։ Եկեք այդպես վերաբերվենք բոլոր ծառայություններին»,-նշում է Գեւորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ առողջապահության ոլորտում ստեղծված բոլոր խնդիրների համար նախարարն ու իր թիմն ապագայում պատասխան պետք է տան, ինչ վերաբերում է այդ խնդիրների լուծմանը, ըստ Գրիգորյանի, առնվազն 3 տարի է հարկավոր ոլորտը կրկին «վերակենդանացնելու» համար, որովհետեւ այսօր առողջապահությունը «սպանում» են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից