ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադիր իշխանությունն ուղղակի հարձակում է գործել դատական իշխանության վրա․ Սեդրակ Ասատրյան 01/30/2020 14:06 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ակնհայտորեն անմեղության կանխավարկածի խախտում է՝ պետական մակարդակով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։
Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ միայն նախաքննական նյութերի վրա հիմնված, միակողմանի ռեպորտաժ։ Ավելի ուշ ռեպորտաժը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։
Ասատրյանն ընդգծեց, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում կա և գործադիր իշխանությունն ուղղակի հարձակում է գործել դատական իշխանության վրա։ «Ցավալին այն է, որ սովորաբար բնակչությանն, այսպես ասած հպարտ քաղաքացիներին, ներկայացնում են, որ եթե օրենսդիրն իշխանությանն է, ուրեմն բոլորը դրա տակ պետք է լինեն։ Դա, իհարկե, կարծում եմ, նախկին իշխանությունների մեղքն էլ է, որ այդպես էլ չկարողացան իրավական պետության սկզբունքներն իրազեկել հասարակությանը, սակայն հպարտ քաղաքացիներն, առավել ևս, իշխանությունների տարանջատումը չեն զանազանում իրարից»,-ասաց Ս.Ասատրյանը։
Նրա խոսքով, այս կերպ իրավական պետության հիմքերը խարխլվում են և այսպես շարունակվելու դեպքում իրավական պետությունից ոչինչ չի մնա։ «Ցանկացած գիտակից քաղաքացի, առավել ևս իրավաբան, շատ մտահոգված է այս հարցով, մի կողմ թողնենք այն անձերին կամ անձանց իրավունքները, բայց այստեղ պետության հիմքերն են խարխլվում»,-նշեց Ասատրյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ տեսանյութը սոցցանցում տարածելուն՝ գրասենյակի տնօրենն ասաց, որ այս կերպ Փաշինյանն ազդում է դատական համակարգի գործունեության վրա։ «Այստեղ խնդիրը միայն անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումը չէ։ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում դա գրելով անձամբ խախտում է ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը, որտեղ հստակ սահմանված է, որ դատավորների վերաբերյալ քրեական հետապնդման առկայության դեպքում, նախաքննական մարմինը, այսպես ասած պետությունը, պետք է ավելի զգույշ լինի»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ եթե վերցնենք ընդհանուր կանոնը, ըստ որի նախաքննական մարմինն իրավունք չունի հրապարակելու նախաքննական նյութեր, ապա այստեղ դատավորների հետ կապված սահմանել են, որ առավել զգույշ պետք է լինեն, որովհետև խոսքը դատավորների հեղինակության մասին է։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և շատ հավանական է, որ գործով կարող է լինել արդարացման դատավճիռ, այդ ընթացքում մարդու հեղինակությունը չպետք է խաթարվի․ «Այս իշխանությունների կողմից կոպիտ ձևով խախտվում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը»։
Ս.Ասատրյանի կարծիքով՝ այս իրավիճակում իրավապահներն օրենքի տառին համապատասխան իրենց գործը պետք է անեն, և ոչ թե այնպես շարժվեն, ինչպես իրենց կհրահանգեն։ «Իրավապահ մարմինների համար միշտ գերական պետք է լինի օրենսդրությունը, պիտի առաջնորդվեն օրենքով»,- ասաց Ասատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը