Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

«Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձեւն անթույլատրելի է. Սամվել Բաբայանն Արցախի խնդրում այլ լուծում է առաջարկում 01/30/2020   10:52  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծում:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը եւ որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում: (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ.)

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:

Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ եւ ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար:

Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների եւ կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.)

Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:

Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից եւ ոչ մեկը մինչեւ իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը եւ բացահայտել իրավիճակի լրջությունը: (Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին (2013 թվական), https://www.7or.am/am/news/view/103930/), (Բացառիկ հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն ռադիոկայան, 17.06.2016թ.)

Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:

Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների եւ ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջեւ եւ ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի եւ իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:

Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ եւ այլ մանրամասներ:

Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը եւ պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:

Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետեւանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:

Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ եւ բանակցել հավասարը հավասարի պես:

Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:

Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական եւ տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:

Հարգելի´ հայրենակիցներ,

իմ սիրելի´ արցախցիներ,

կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին եւ գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջեւ:

Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին եւ այս հողի համար նահատակվածներին կարող են վաճառել:

Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբեւէ արդիական է:

Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլեւս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել:


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:24 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍ. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող եւ ոչ մի քաղաքական ուժի հետ. Հայտարարություն
16:28 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի». Հայտարարություն
09:14 01/10/2019  |  ՄամուլՍամվել Բաբայանի կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում․ «Ժողովուրդ»
10:54 26/09/2019  |  ՄամուլԱռանց Բաբայանի, բայց Բաբայանի հետ. «Հրապարակ»
09:46 03/09/2019  |  ՄամուլՍամվել Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների թիվը պակասել է. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
16:54 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ. Սամվել Բաբայան
16:51 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության փոխնախարարն «Աբովյան» ՔԿՀ-ում ներկա է գտնվել մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին
16:30 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրահավաքները միշտ էլ ուժի մեջ են. Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել
09:29 20/08/2019  |  ՄամուլԿասկածելի ցուցմունք Օգանովսկու դեմ. Փնտրված վկան՝ Սամվել Բաբայանի համախո՞հ. «Հրապարակ»
16:39 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն առաջին ղեկավարն է, որ բացահայտ նման հայտարարություն է անում. Սամվել Բաբայան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]