ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համապատասխան պետական կառույցները պետք է կանչեն վարչապետին եւ ասեն՝ այս ինչե՞ր ես ասում, դու սրա իրավունքը չունես. Արծրուն Պեպանյան 01/29/2020 18:32 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արծրուն Պեպանյանը։
-Պարոն Պեպանյան, խոսենք այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում ՍԴ շուրջ։Նախօրեին ՍԴ նախագահը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նա նախ շեշտեց՝ իշխանության մի թեւի ղեկավար էլ ինքն է եւ հակընդդեմ հարցադրում հնչեցրեց՝ իսկ ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում, որ ինքը պաշտոնավարի։ Ձեր կարծիքով ի՞նչ ուղերձ հղեց Հրայր Թովմասյանը գործադիր ու օրենսդիր իշխանություններին։
-Հրայր Թովմասյանն ընդամենը ասաց՝ Սահմանադրությունը եւ օրենքները կարդացեք եւ տեսեք՝ դուք ի՞նչ լիազորություններ ունեք եւ ինչ լիազորություններ չունեք։ Մարդը պարզ, հայերեն լեզվով բացատրեց, որ եթե ԱԺ-ն քեզ քվե է տվել, ոչ մի տեղ գրված չէ, որ դու պետք է գաս եւ ՍԴ-ն քո ուզած ձեւով կառուցես։
ՍԴ-ն օրենքով է սահմանվում, երկար ժամանակի համար է,որպեսզի ամեն իշխանություն չգա եւ իր քմահաճույքով փոփոխություններ անի եւ մարդիկ հիմար չեն, որ այդպես են նախատեսել։ Սա էր, եւ իսկապես, ի՞նչ է նշանակում՝ գործադիր իշխանության ղեկավարը իրեն դրել է դատարանի տեղ եւ արդեն դատավճիռներ է հրապարակում։ ՍԴ նախագահը, կարծում եմ, չուզեց շատ խորանալ՝ որպես մեկ այլ կառույցի, մեկ այլ իշխանության ղեկավար, բայց հարցը շատ ճիշտ հնչեց եւ դրան պետք է իրավական գնահատական տրվի, համապատասխան պետական կառույցները պետք է կանչեն վարչապետին եւ ասեն՝ այս ինչե՞ր ես ասում, դու սրա իրավունքը չունես, բայց խնդիրն այն է, որ մենք այդ պետական կառույցները չունենք, դրա համար էլ այս քաոսն է։
- Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում կարծես թե նման առճակատում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ մի կողմից եւ ի դեմս ՍԴ-ի՝ դատական իշխանության միջեւ մյուս կողմից, կարծես թե չի եղել։ Սա իսկապե՞ս այն ճանապարհն է, որով պետք է անցներ պետությունը՝ իսկապես իրավական դառնալու համար։
-Եթե մենք դա չանենք, կունենանք դիկտատուրա, միապետություն։ Մարդիկ, երբ իշխանությունների տարանջատման սկզբունքն են ներդրել, դա նաեւ համաշխարհային պատմական փորձից ելնելով է արվել, մարդիկ հասկացել են, որ ճիշտ կառավարելն այդ է, որ լինեն իրրարից անկախ իշխանության ճյուղեր եւ մեկը մյուսի առաջ չներխուժի, իսկ նախկինում չի եղել նման խնդիր, որովհետեւ բարձրագույն իշխանավորները կամ օրենքները իմացել են կամ իրավագիտությունից հասկացող խորհրդականներ են ունեցել եւ հրապարակային խոսքից առաջ հղկել են, թե ինչ կարելի է ասել, ինչ՝ չի կարելի։ Ցավոք, մենք հիմա՝այս հեղափոխություն կոչվածից հետո , դա չենք տեսնում, ով ինչ ուզում ՝ ասում է։ Կարող են հայտարարել, ո ՍԴ-ի որոշումն ապօրինի էր, դատարանի որոշումներն ապօրինի են եւ դա ասում են նրանք, ովքեր այդ իրավասությունը չունեն։ Հիմա կատարյալ իրավական քաոս է ստեղծվել։
-Պարոն Պեպանյան, իշխող խմբակցության անդամները արդեն գնահատականներ են հնչեցրել առ այն, որ ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչը, ըստ իշխանական պատգամավորների,արդեն իսկ անհամատեղելի է այդ պաշտոնի հետ։
-Հրայր Թովմասյանին մարդիկ պարզապես հարկադրել են, որ ինքը դուրս գա եւ որոշակի պարզաբանումներ ներկայացնի, նա ընդամենը պարզաբանումներ է արել, որ հարգելի գործադիր իշխանություն, դու ունես այս իրավունքը, չունես այն իրավունքը ։ Եթե դրանից մարդիկ ինչ-ինչ հետեւություններ են արել, դա արդեն իրենց գործն է։ Դուք տեսել եք, թե որքան զուսպ է եղել Հրայր Թովմասյանը եւ այս ընթացքում ընդամենը երկու անգամ է դուրս եկել ու էլի գնահատականներ չի տվել, թեեւ ես համոզված եմ, որպես քաղաքացի նա ուներ գնահատականներ։ Այսպես ասեմ, ինքը զուսպ կերպով պաշտպանել է իշխանության այդ հատվածի շահերը, հիմա մարդիկ դա ինչպե՞ս կգնահատեն, կգնահատեն, թե՞ ոչ, դա տվյալ մարդկանց խնդիրն է։ Ես չգիտեմ նա քաղաքական հայտ կունենա՞, թե ոչ, բայց պարզ ասաց, որ իր համար նախընտրելի աշխատանքը հենց այն աշխատանքն է, որը հիմա անում է՝ պետության համար կարեւոր ու իր նախասիրություններին համընկնող։
-Կանխատեսում ունե՞ք, իրերի ներկա դրությամբ, ի՞նչ կարող ենք ակնկալել իշխանությունից, որովհետեւ վարչապետը թե Կապանում, թե դրան հաջորդած ուղիղ եթերով հայտարարեց, որ ՍԴ նախագահը կեղծիքով է ընդգրկված, ՍԴ լիազորություններն օկուպացված են...Ապա նույնաբովանդակ հայտարարություններ արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այսինքն, իշխանությունը արդեն , փաստորեն չի խորշում բաց տեքստով սա հայտարարել, երբ անգամ տվյալ գործով մեղադրանքը հաստատված չէ։
-Գիտեք, եթե մենք լինեինք նորմալ պետություն եւ ունենայինք նորմալ դատաիրավական համակարգ, բավական թվով պետական բարձրագույն պաշտոնյաներ հնարավոր է՝ հիմա բանտում լինեին կամ նրանց դեմ քրեական գործ հարուցված լիներ։ Նորմալ պետություններում մինչեւ քննության ավարտը ոչ ոք ոչինչ չի ասում, երբ ապացուցվում է, որ մարդը կեղծիքներ է արել, պատասխանատվության է ենթարկվում, իսկ քանի որ մեզ մոտ չկա այդ պետական համակարգը, քաոս է՝ ով ինչ ուզում, ասում է եւ ով ինչ ուզի, կարող է նաեւ անել։ Այդ 37 թվականի հիմքերը մեր իրականության մեջ կան, որովհետեւ բացարձակ ոչ մի պետական ինստիտուտ մենք չենք ստեղծել, բախտի քմահաճույքին թողած վիճակ է։
-Այս պայմաններում, պարոն Պեպանյան, իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների ու թեեւ օրակարգը դեռ հայտնի չէ, բայց արդեն իսկ հնչել են հայտարարություններ, որ այդ փոփոխությունները ներառելու են նաեւ դատական ոլորտը։ Ի՞նչ կարող ենք սպասել այդ փոփոխություններից։
-Դա իր իրավունքների մեջ մտնում է, թող նախաձեռնի, եթե հայ ժողովուրդը կտա այդ համաձայնությունը, թող իր ասածը լինի, բայց ես հայ ժողովրդին երբեք չէի հարցնի պետության կառավարման գործերի մասին, որովհետեւ ժողովուրդը, ինչպես մենք տեսանք, քաղաքականությունից բացարձակապես գլուխ չի հանում։ Մեկ տարի առաջ 900 հազար քվե է տվել, հիմա այդ 900 հազարի կեսից ավելին, երևի, արդեն զղջում է։ Այստեղ միակ ելքն այն է, որ պետությունից հասկացող, մտահոգ մարդիկ՝ ազգի էլիտա ասեմ, հավաքվեն ու տեսնեն՝ ինչ են անում, առանց հարցնելու ժողովրդին՝ աջ ե՞ք ուզում, թե ՞՝ ձախ։
-Դուք խոսում եք այն մասին , որ ժողովուրդը պետության գործերից գլուխ չի հանում, ուշագրավ է, որ իշխանափոխությունից շատ չանցած,վարչապետը, որը նախկինում իր բոլոր քայլերը խոստանում էր համաձայնեցնել ժողովրդի կամքի հետ, հիմա, այդ նույն ժողովրդին հիշում է միայն, երբ անհրաժեշտ է հայտարարել, թե գործող ՍԴ-ն չի վայելում ժողովրդի վստահությունը, բայց մյուս հարցերում՝ սպանդանոցներից մինչեւ այլ, անգամ կառավարության շենքի մոտ հավաքված ժողովրդին լսող ու նրա հետ խոսող չի գտնվում ։ Սրա պատճառը ո՞րն է։
-Ի՞նչ ասեմ, նորմալ իշխանություն այդպես չէր անի, ցանկացած որոշում կայացնելուց առաջ ժողովրդի մեջ եղած շերտերի ներկայացուցիչներին կհրավիրեր, կասեր, այ այս խնդիրն ուզում եմ կարգի բերել, դուք ի՞նչ եք ասում, հարգելի մսավաճառներ , ո՞րն է ճիշտ։ Հաշվի կառներ, հետո որոշում կկայացներ եւ ցնցումներ չէին լինի, բայց իրենց կաբինետներում նստած ինչ-որ բաներ են գրում եւ անընդհատ նման էքսցեսների մեջ ընկնում։ Ինչ վերաբերում է ՍԴ-ն, այդ ինչպե՞ս պարզեցին, վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը, թե՞ չի վայելում։ Ինձ որեւէ մեկը չի հարցրել, Ձեզ հարցրե՞լ են, որեւէ մեկին չեն հարցրել եւ հայտարարել, թե ժողովուրդը չի ուզում, մանիպուլյացիա է։ Կամ ժողովուրդը ի՞նչ է հասկանում ՍԴ-ից, դա իրենց ասածներն առաջ տանելու հիմնավորում է, մանիպուլյացիա։ Ես դեմ չեմ նման բաներին, եթե ժողովուրդը շահում է, բայց ես չեմ տեսնում այդպիսի նպատակ։
-Իսկ նպատակն, ի վերջո, ո՞րն է։ Ինչո՞ւ են գործադիրն ու օրենսդիրն ամիսներ շարունակ ընկել ՍԴ-ի հետեւից
-Ինձ թվում է Հրայր Թովմասյանն իր հարցազրույցում այդ հարցին պատասխանեց՝ նշելով տարբերակներ. Որոշ կոնվենցիաների վավերացումը, Արցախի հարցում ինչ-որ խնդիրներ ... Իշխանությունը ինչ-որ ծրագրեր ունի եւ գիտի, որ այս ՍԴ-ն չի տա այդ դրական եզրակացությունը եւ ինքը չի կարողանա դա անել, իսկ թե ինչու է համառորեն ցնկանում դա անել, այլ հարց է՝ պետք է վերլուծել, փորձել հասկանալ։
Հեղինակ ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից