ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրում՝ ներքին թշնամի և հիբրիդային գործողություններ, դրսում՝ փափուկ-թավիշ 01/29/2020 22:16 | Վերլուծություններ
Հիբրիդ՝ բառի բառարանային նշանակությունն է՝ տարբեր տեսակների՝ ցեղերի և այլն պատկանող կենդանիների կամ բույսերի խաչավորումով ստացվող օրգանիզմ: Կենսաբանական նշանակության տրամաբանությանը համահունչ էլ բացատրվում է 20-ի դարավերջից տարածում ստացած հիբրիդային պատերազմների էությունը:
Այն, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իրականացրածն այսպես կոչված՝ հիբրիդային հեղափոխություն էր, որին ներհատուկ լոկալ կամ փոքրիկ պատերազմներն առայսօր նա շարունակում է իրականացնել, վիճարկման տեղ, ըստ ամենայնի չի թողնում:
Ընդ որում, ուշագրավ է այն, որ եթե դրսում օտար կամ թշնամի երկրներին են թիրախավորում, ապա Փաշինյանը այսօր լինելով մեր պետության թիվ 1 պաշտոնյան, հենց պետության ներսում է գործում հիբրիդային գործողությունների մոտիվներով: Միաժամանակ, Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե իր իսկ գործածը չփորձեր դիմացինին վերագրել՝ ով ավելի շուտ, կամ՝ ով առաջինը՝ նախահարձակ՝ տրամաբանության շրջանակում:
ՈՒղղակի Հայաստանում ավելի շատ գործ ունենք տեսարաններիի հետ, որոնք և՛ հղացողը, և՛ տարածողը Փաշինյանն է: Լինելով տեղեկատվության ոլորտի մարդ, նա հստակ պատկերացնում է հերթական հիբրիդային գործողության ազդեցության տիրույթները:
Վերջին մեկ շաբաթվա քրոնիկոնը փաստում է, որ, Փաշինյանը հասարակությանը շատ կարևոր իրադարձություններից շեղելու խնդիր է լուծում: Այս համատեքստում նա և՛ Էրեբունի պլազայում ահաբեկչության տեսարան խաղարկեց, և՛ Երևան-Կապան արտագնա ասուլիս տվեց, որի արդյունքում զարհուրելիորեն երկար ու համառ ընթացքով կանգ առավ իր իսկ հորինած՝ մի գրիչի բազմադրվագ պատմությանը՝ լայվ-ռեժիմով հրամցնելով այն հանրությանը, զուգահեռաբար էլ՝ փուռը տալով իր որոշ կուսակիցների:
Երեկ՝ ազգային բանակի տոնի խորհուրդն և կարևորությունը շեշտելու, օրվա հերոսներին մեծարելու, հայրենիք ազատագրողներին և սահման պահողներին դոմինանտ դարձնելու փոխարեն՝ նա կրկին դիմեց հիբրիդային գործողությունների՝ ողջ օրը՝ առավոտից երեկո տեղեկատվական հոսքերի դոմինանտը դարձնելով իր սիրած՝ ասֆալտին փռելու, ձեռքերը ոլորելու ժանրը:
Ի դեպ, Փաշինյանի համար այս սցենարն արդեն վաղուց խաղարկային է դարձել, սակայն քանի որ նրա ապոգեյը Հայկո-Մկոյից այն կողմ չի գնում, վերջինս պատճառահետևանքային լուրջ բացեր ուներ: Ասենք, սև-դիմակավորների թիրախում հայտնվածներին փողոցում բռնում և գետնին էին պառկեցնում, հետո՝ թևերը ոլորելով տանում ոստիկանության բաժին, թե բա՝ զենք-զինամթերք եք պահում և կամ թմրամիջոցներ: Հանրության շրջանում այս գործողության նպատակներից մեկն էլ դիտարկվում էր տվյալ անձանցից հերոսականորեն ընդդիմացող կերպարներ, ընդդիմադիրներ կերտելը: Թե որքանով է այս վարկածը իրական, ժամանակը ցույց կտա:
Բայց որ երկրի ներսում հիբրիդային պատերազմի լոկալ գործողություններ իրականացնելուց ընդդարմացած Փաշինյանը Բանակի օրվան հաջորդող առավոտյան պարկուճներից ու փամփուշտից յուրահատուկ զարդեր պատրաստող հայի մոտիվն էր շեշտել, արդեն իսկ խոսուն էր:
Ընդ որում, Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ:
Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ