ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ryanair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ժամանակ առաջացած խնդրի մեղավորը ավիաընկերությունն է. Գուրգեն Ղազարյան 01/29/2020 17:52 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 28-ին Միլան-Երևան չվերթի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները կապված են ոչ թե ուղևորների, այլ Ryanair ավիաընկերության գործելաոճի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Passenger.am հարթակի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը, ով նույնպես եղել է այդ չվերթի ուղևոր, ում, բարեբախտաբար, հաջողվել է մուտք գործել օդանավ։
«Միլանի օդանավակայանում Check in իրականացնում էր ընդամենը մեկ պատուհան։ Դա անկազմակերպ վիճակ էր, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավել ուղևորի։ 80 րոպեում 100-ից ավել ուղևոր սպասարկելն անհնար է։ Ես հասցրեցի մուտք գործել օդանավ, որտեղ տեղեկացա, որ մոտ 4 տասնյակ ուղևոր չի կարողացել օդանավ մուտք գործել»,-ասաց Գուրգեն Ղազարյանը՝ հավելելով, որ ուղևորների զգալի մասն արդեն իսկ դիմել է Passenger.am-ին և լիազորել՝ զբաղվեն այդ գործով, բանակցություններ վարեն Ryanair-ի հետ, որպեսզի ուղևորները փոխհատուցվեն.
«Խնդիրը եղել է ոչ թե ուղևորների, այլ Ryanair-ի գործելաոճի մեջ, որն անկազմակերպ է եղել։ Մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի բոլոր ուղևորները ստանան իրենց փոխհատուցումները»,-նշեց Գուրգեն Ղազարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խնդրի մեջ մեղավորը եղել է ավիաընկերությունը։
Գուրգեն Ղազարյանը նկատեց՝ այս խնդիրները պետք է ունենան ֆունդամենտալ լուծումներ։ Նրա խոսքով Երևան-Միլան չվերթի ժամանակ Զվարթնոց օդանավակայանում Check in կատարում էր 4 պատուհան, ամեն ինչ կազմակերպված էր, սակայն այստեղ էլ կային ուրիշ խնդիրներ. «Կային մարդիկ, որ ուղեբեռը գնել էին, բայց ծրագրով ցույց չէր տալիս։ Ասացին՝ խնդիրը նրանում է, որ Զվարթնոց օդանավակայանի ծրագիրը հին է։ Այլ չվերթների վերաբերյալ նույնպես ունենք նամակներ եղել են, ինչը նշանակում է՝ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն»,-ասաց Գուրգեն Ղազարյանը։
Վերջինս հավելեց՝ Քաղավիացիայի կոմիտեին առաջարկում են ստեղծել ուսումնասիրող հանձնաժողով, որի ներկայացուցիչները ներկա կլինեն Check in-ի գործընթացին, կարձանագրեն ու կուսումնասիրեն նմանատիպ խնդիրները. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուղևորը հասկանա՝ ինչպես է կատարվում այս գործընթացը։ Հակառակ պարագայում նմանատիպ խնդիրները մարդկանց մեջ կարող են վախ առաջացնել»,-հավելեց Գուրգեն Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 28-ին, Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորները մերժվել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Passanger.am-ը տեղեկացնում է, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքն/սննդի (եթե հետաձգումը տևում է ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։ Քիչ առաջ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ տեղյակ է առաջացած խնդրի մասին։ Նրանք խնդրի մասին տեղեկացրել են նաև Ryanair ավիաընկերության ղեկավարությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ