ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի, Սիմոնյանի ելույթները հետագայում՝ մեր իրավական պետության, աբսուրդի թանգարանի նմուշներ են հանդիսանալու.Գոհար Մելոյան 01/29/2020 22:22 | Հարցազրույց
Հունվարի 28-ին՝ ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկվեցին միանգամից 6 ընդդիմադիր հասարակական գործիչներ, որոնցից երկուսը նաև լրագրողական գործունեություն են իրականացնում։ Ոստիկանական այս գործողություններին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին տարբեր հանցագործությունների կատարում վերագրելու վերաբերյալ։ Նշված հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։
-Տիկին Մելոյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ երեկ՝ մեկ օրվա ընթացքում բերման են ենթարկվել միանգամից 6 հասարակական-քաղաքական գործիչ, ընդ որում՝ նրանցից ոմանք նաև լրագրությամբ են զբաղվում։
-Բնականաբար երեկվա իրադարձությունները որևէ կերպ իրավական տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում։ Իրապես զարմացնող էր մեկը մյուսին հաջորդող տեղի ունեցած իրադարձությունները։ Առավոտյան ստացվեց տեղեկատվություն, որ բերման է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը և ներկայացվեց նաև տեսանյութը։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակավորված աշխատակիցները շատ բիրտ կերպով՝ հատուկ միջոցներ ձեռնարկելով, բերման են ենթարկում վերջինիս։ Այնուհետև՝ հաջորդեց հերթական անտրամաբանական շղթան։ Որոշ այլ հասարակական-քաղաքական գործիչներ տեղեկացրեցին ֆեյսբուքյան հարթակով՝ կենդանի կապի միջոցով, որ ուղևորվում են դեպի ոստիկանական բաժանմունք և ճանապարհին հաջորդաբար նրանք բերման ենթարկվեցին։ Մեկը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով հանդիսանում է բավականին հայտնի լրատվամիջոցի ղեկավար, այնուհետև՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը և անդամներ Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը։ Այս իրադարձությունների էպոպեան էր, որ մեկ այլ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանն, ով ևս հանդիսանում է լրատվական կայքի ղեկավար, այդ ամբողջ ընթացքում գտնվելով Ոստիկանության շենքի դիմաց, տուն վերադառնալիս բերման է ենթարկվում։ Այս իրադարձություններին, եթե հետևենք իրավական տեսանկյունից, նախ անհասկանալի է ոստիկանության տրամաբանական օբյեկտիվ նպատակը՝ ինչու են տղաները բերման ենթարկվում, եթե նախորդիվ կա փորձը՝ երբ նրանք ոստիկանության բաժանմունք են հրավիրվել եւ իրենց կամքով ներկայացել են։ Ինչպես հասկացանք հիմնականում բերման են ենթարկվել զենք-զինամթերք պահելու, թմրանյութեր օգտագործելու և տարածելու կասկածանքով։ Այստեղ շատ կարևոր է, որ այս 6 անձինք էլ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող են։ Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում 6 ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ Ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից, հատուկ միջոցառումների կիրառմամբ, բիրտ կերպով բերման են ենթարկվում։ Սա ոչ այլ ինչ է, քան՝ այլախոհության, այլակարծության ոտնահարում, մամուլի ազատության, տեղեկատվության սահմանափակում և սա պետք է համապատասխան գնահատական ստանա։ Այժմ մենք սպասում ենք ոստիկանության ղեկավարության և ոստիկանության աշխատանքները վերահսկող դատախազության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարության հայտարարություններին այս իրադարձությունների վերաբերյալ, որովհետև ի վերջո մարդկանց իրավունքների ոտնահարումը և մարդկանց իրավունքների սահմանափակումը չի կարող այսպիսի անարխիկ ամենաթողության միջավայր մեր երկրում ստեղծել և պետք է ինչ-որ մարդիկ պատասխանատվություն կրեն այս գործողությունների համար։ Օրինակ՝ հնարավոր է աշխատակիցների անփութություն է եղել, ինչ տեղեկատվության հիման վրա է ոչ աշխատանքային՝ տոն օրով, իրականացվում նմանաբնույթ գործողություններ այն դեպքում, երբ այս 6 անձինք, բոլորս էլ գիտենք, որ գտնվում են և՛ իրավապահ մարմինների, և՛ հանրության խոշորացույցի ներքո և բազմիցս հանդես են եկել տարաբնույթ ելույթներով, որ իրենք որևէ ապօրինի գործողություն չեն իրականացնում։ Անտրամաբանական էլ կլիներ, որ նրանցից որևէ մեկը կա՛մ ապօրինի զենք պահեր, կա՛մ թմրանյութ օգտագործեր այս իրավիճակում։
- Տեսանյութից պարզ է դառնում, որ, թեև նրանք չեն դիմադրել բերման ենթարկվելիս, բայց Ոստիկանությունը ուժ է կիրառել։ Արդյո՞ք այդ ուժի կիրառումը համաչափ էր, իրավական էր։ Ինչպիսին պետք է լինի հետագա քայլերը։
-Ընդհանրապես այս գործողությունները, ուժի կիրառումն ընդհանրապես իրավական համաչափության, իրավական տրամաբանության հետ կապ չունեն։ Կարելի է ասել ուժի ցուցադրման գործողություններ են, որի նպատակը կարող էր լինել ընդդիմախոսների, այլախոհների նկատմամբ սպառնալիքի տարածումը և նախազգուշական գործողություն որակելը, ինչը իրավական պետությանը հարիր չէ։ Այս ամենը բերում է իրավական անվտանգության։ Վերջին շրջանում բավականին հաճախ եմ անդրադառնում, որ որոշակի գործողություններ մեր պետական և արդեն իրավապահ մարմինների կողմից, որոնք իրականացվում են, ուղղակիորեն հանգեցնում են ներքին իրավական անվտանգության սպառնալիքի։ Այսինքն՝ օրը ցերեկով, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները նման բիրտ կերպով կարող են խախտվել և ի՞նչ, որևէ մեկը պատասխանատվություն չի՞ կրելու այդ գործողությունների համար։ Կարևոր հանգամանքներ կան։ Նախ՝ տվյալ անձինք երբևիցե չեն խուսափել ներկայանալու իրավապահ մարմիններին, այս դեպքում հարց՝ ինչու են նրանք բերման ենթարկվում, ինչու են նրանք բերման ենթարկվում նման բիրտ ձևով՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների միջոցով և վերջապես՝ որն էր տրամաբանական շղթան, եթե այդ անձանցից մեկը երկար ժամանակ ֆիզիկապես եղել է ոստիկանության դիմաց, ո՞րն է նպատակը նրան անմիջապես տուն վերադառնալուց հետո բերման ենթարկել և երեք ժամ անց կրկին ազատ արձակել։ Որևէ տրամաբանական շղթայական կապ այս գործողություններում չկա և արդյունքում ակնհայտ է, որ հիմնական նպատակը եղել է ընդամենը տվյալ անձանց միջոցով այլակարծություն դրսևորող անձանց միջև որոշակի վախի մթնոլորտ ձևավորել։
-Գնահատականներ են հնչում և Դուք նույնպես ասացիք, որ այդ քայլերն ուղղված են այլախոհական կարծիքը մեղմելու, վերացնելու համար։ Երբ բոլորն արդեն ազատ էին արձակվել, Նարեկ Սամսոնյանն ինքն ասել էր, որ իրեն ևս բերման են ենթարկելու։ Անկախ այդ քննադատական կարծիքներից, միևնույն է, նրան բերման ենթարկեցին։ Արդյո՞ք սա ուժի ցուցադրում չէ։
-Այո, կարելի է ասել, որ սրանք քայլեր են, որոնք մեր պետությունը վերածում են ոստիկանապետության։ Նմանաբնույթ իրավիճակի ստեղծումն անթույլատրելի է։ Սա որևէ կերպ արդարացնելու ենթակա չէ։ Ամեն դեպքում՝ որոշակի անձինք պարտավոր են պատասխանատվություն կրել, բերման ենթարկված քաղաքացիներից, կարծում եմ, պարտավոր են ներողություն խնդրել։ Ինչպես տեսանք նրանցից մեկին առողջական վնասվածքներ է պատճառվել՝ այդ բիրտ գործողությունների ընթացքում։ Մեր քրեական դատավարության օրենսգիրքը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Ոստիկանության ծառայության վերաբերյալ օրենսգիրքը մի շարք կարգավորումներ ունեն, թե որ դեպքերում, ինչն տրամաբանության դեպքերում են նման գործողություններ ծավալվում իրավապահ մարմնի կողմից։ Որևէ կերպ իրավակարգավորման շրջանակներում չէր տեղավորվում այն, ինչ երեկ տեղի ունեցավ։ Եթե անգամ առկա է պրակտիկայում խնդիր, այո, մենք՝ իրավական հանրության ներկայացուցիչներս, պետք է պատրաստակամություն հայտնենք համատեղ աշխատելու՝ ոստիկանության հետ, այլ պետական մարմինների հետ, մշակելու անհրաժեշտ բացերը լրացնելուն ուղղված որոշակի նախագծեր, բայց մինչ այդ՝ նմանաբնույթ մարդու հիմնարար սահմանադրական իրավունքների ոտնահարումը պետք է անպայման բարձրաձայնել և պետք է համապատասխան պատասխանատու մարմինը որոշակի հայտարարություններով առնվազն հանդես գա՝ բացատրելով, մեկնաբանելով երեկ տեղի ունեցածը։
-Մենք տեսնում ենք, որ երեկվա իրադարձություններին նախորդել էր մեկ այլ իրադարձություն։ Թե՛ վարչապետը, թե՛ Ալեն Սիմոնյանը հայտարարում էին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր պաշտոնը զբաղեցրել է կեղծիքներով, մինչդեռ՝ Հրայր Թովմասյանին նման մեղադրանք առաջադրված չէ և առավել ևս՝ գործը դատարանում չէ, սակայն վերջիններս հայտարարում էին,որ գործն արդեն դատարանում է։ Սա սոսկ քաղաքական հայտարարություն էր, թե ՍԴ նախագահին վարկաբեկելուն ուղղված քայլ էր։
-Արդեն ՍԴ շուրջ ձևավորված թնջուկը բավականին երկարատև պատմություն ունի։ Ուղղակիորեն գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Երկարատև ժամանակահատված է տարբեր պետական մարմինները, իշխանության տարբեր ճյուղերը տարաբնույթ ճնշումներով են հանդես գալիս՝ հայտարարությունների տեսքով, գործողությունների տեսքով, որոնք ուղեկցվում են մի շարք՝ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային իրավախախտումներով, ՍԴ-ի ի դեմս՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ, բայց պետք է առանձնացնել գործադիր իշխանության ղեկավարի և օրենսդիր իշխանություն ներկայացնող փոխխոսնակի ելույթները՝ կենդանի կապով և հարցազրույցի տեսքով։ Այդ ելույթները հետագայում մեր իրավական պետության աբսուրդի թանգարանի նմուշներ են հանդիսանալու, որովհետև միանգամից, րոպեների ընթացքում, երկու պաշտոնատար անձանց կողմից խախտվեցին և՛ անմեղության կանխավարկածը, և՛ արդար դատաքննության իրավունքը, և՛ իրավունքի գերակայությունն ընդհանրապես , և՛ իշխանությունների տարանջատման կարևորագույն սկզբունքը, մեր իրավական, որոնք իրավական պետությունների հիմք են հանդիսանում։ Երկրի վարչապետը և ԱԺ փոխխոսնակը պնդում են, որ «անհերքելի փաստ է», որ Հրայր Թովմասյանն ընտրվել է կեղծիքներով և որևէ հիմնավորում չեն ներկայացնում, թե որն է այդ անհերքելի փաստը։ Իրենց կարծի՞քն է դա։ Իրենց կարծիքն անհերքելի փա՞ստ է։ Ընդ որում՝ եթե կհիշեք, արդեն կար իշխանության յուրացման հետ կապված հարուցված այդ աբսուրդային քրեական գործը, որ միայն իրավապահ մարմնի ներկայացրած հաղորդագրությանը ծանոթանալուց հասկանալի է, թե ինչքան անհիմն կարող է այդ քրեական գործը հանդիսանալ։ Այս պարագայում ևս։ Դատախազությունը փաստերի անբավարարության հիմքով ետ էր վերադարձրել այդ քրեական գործը վարույթ իրականացնող մարմնին։ Ի՞նչ է ստացվում։ Այդ պայմաններում, երբ անգամ դատախազությունն ընթացք չի տալիս այդ գործերին, երկու պաշտոնատար անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալու վերջնական դատավճռով։ Դա հերթական անգամ ազդանշան կարող է հանդիսանալ և՛ վարույթն իրականացնող մարմիններին, և՛ հետագայում դատական իշխանության ներկայացուցիչներին՝ կանխակալ վերաբերմունք ունենալու այդ գործին։ Սա ևս անթույլատրելի վարքագիծ է։ Սա կարելի է որակել որպես իշխանությունների լիազորությունների չարաշահման փորձ։ Հերթական մանիպուլյատիվ հնարքը՝ հանրության վրա ազդեցություն ունենալու ՍԴ շուրջ լարված իրավիճակի համատեքստում։
- Վարչապետը հանգամանալից ձևով նկարագրել էր, թե երբ և ինչպես էր սկսվել Հրայր Թովմասյանի պաշտոնակության գործընթացը։ Նա հայտնել էր, որ ունեցել է նման տեղեկատվություն, սակայն ընթացք չի տրվել, այնուհետև ՝ որոշ ժամանակ անց ընթացք է տրվել։ Արման Բաբաջանյանը հաղորդում է ներկայացրել։ Ստացվում է, որ սա քաղաքական որոշում է։ Արդյո՞ք դա ինքնին հանցագործություն իր մեջ չի պարունակում և միջամտություն չէ դատավարական գործընթացներին։
-Ժամանակագրային առումով որոշակի անհամապատասխանություն կա վարչապետի ներկայացրած իրավիճակին։ Այս իրադարձությունների հիմնական զարկը տրվեց, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր՝ մի շարք իրավախախտումներով, որից անմիջապես հետո զարկ տրվեցին ամբողջ ուժերով Հրայր Թովմասյանին, ինչպես նաև այլ ոչ ենթարկվող, ոչ կառավարելի դատավորներին ՍԴ-ից մեկուսացնելու գործընթացը։ Սա ակնհայտ քաղաքական պրոցես է, որը դրսևորվել է մի շարք ելույթներով՝ քաղաքական նրբերանգներով, ինչը վերջին օրերին չեն թաքցնում պաշտոնատար անձինք և ուղղորդվել է մի շարք իրավախախտումներով։ Կա կոնկրետ դրված նպատակ՝ ազատվելու Հրայր Թովմասյանից։ Շատ ուշագրավ էր, որ վարչապետը նշեց, որ չի ուզում ունենալ խամաճիկ ՍԴ։ Եթե չի ուզում, ներկայիս պահին ունի այնպիսի հնարավորություն՝ չունենալու խամաճիկ ՍԴ, բայց իր գործողություններին, եթե հետևենք, կհասկանանք, որ այդպիսին չէ տրամաբանությունը։ Իշխող ուժի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ հերթականությամբ բոլոր սահմանադրական մարմինները կազմավորել և լցնել յուրայիններով։ Այսինքն՝ հերթականությամբ նման իրավիճակ ստեղծվեց գործադիրում, այնուհետև՝ օրենսդիրում, ԲԴԽ-ի շուրջ իրադարձություններ տեղի ունեցան և այն ևս համալրվեց իշխանության համար ցանկալի անդամներով։ Հիմա հերթը հասավ հերթական սահմանադրական մարմնին՝ Սահմանադրական դատարանին, որի շուրջ մի շարք բարդ իրավիճակներ են ստեղծում։ ՍԴ-ն և ՍԴ դատավորները երկար ժամանակ է գտնվում են ճնշումների ներքո, ինչն այդ մարդկանց դժվարին բարոյահոգեբանական դրության մեջ է դնում, բայց ի պատիվ իրենց՝ անգամ այդ պայմաններում կարողանում են բարձր պրոֆեսոնալիզմ դրսևորել և արժանապատվությամբ իրականացնել իրենց սահմանադրական պարտականությունները։ Հետաքրքրաշարժ էր, որ վարչապետը հղում էր անում Վահե Գրիգորյանի նամակին, մի անձի, որի գործունեությանը, եթե հետևում ենք, որպես անկախ դիտորդ, տեսնում ենք, որ այդ անձը հանդիսանում է ՍԴ դատավոր, օգտվում է բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից, բայց որևէ կերպ չի կատարում իր պարտականությունները և զերծ է մնում դրանց կատարումից, այսինքն՝ տվյալ անձը որպես մասնագետ վստահություն չի կարող առաջացնել։ Վարչապետը հիմնական հղումը կատարում էր տվյալ անձի նամակին և մի խումբ իրավաբանների կողմից բարձրաձայնած մտավախություններին։ Ես գիտեմ մի շարք այլ հարգարժան վաստակ ունեցող իրավաբաններին, որոնք ընդհանրապես այդ կարծիքը չեն կիսում։ Դա ինչ-որ մշակված դավադրության տեսություն է, որի միտումն է Հրայր Թովմասյանից ձերբազատումը, որի համար որևէ եղանակ և միջոց չի խնայվում։ Ներդրվում են բոլոր հնարավոր իրավական միջոցները, բառախաղերը, ներքաշվեցին իրավապահ մարմինները, Հրայր Թովմասյանը և իր մերձավոր շրջապատը տարաբնույթ ճնշումների են ենթարկվում։ Այս ամենը իրավական պետության համար նոնսենսային իրավիճակներ են և ցավն այն է, որ այս ամենը դեռևս այդ ամենը շարունակվում է և շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ Արդեն երկրի գործադիր իշխանության ղեկավարն իրեն թույլ է տալիս բացահայտ պնդումներ անել, որակումներ տալ, գնահատականներ տալ, ինչը հետագայում արձանագրվելու է և հետևանքներ է ունենալու։ Սա իշխանությունների տարանջատման սկզբունքի բիրտ ոտնահարում է։
-Տիկին Մելոյան, վարչապետը Հրայր Թովմասյանին նաև մեղադրեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ՝ մի փոքր այլ կոնտեքստում։ Արդյո՞ք ՍԴ նախագահը չպետք է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցի։ Արդյո՞ք սա նոր քրեական գործի հիմք չի կարող դառնալ։
-Ինչպես տեսնում ենք՝ տարաբնույթ անպատկերացնելի քրեական գործեր մեր երկրում կարող են արդեն իսկ ծագել, սակայն զավեշտալի իրավիճակ է ստեղծվում։ Այսինքն՝ բոլոր այն մարմինները, բոլոր անձինք՝ ընդհուպ մինչև միջազգային կառույցների ներկայացուցիչներն, ովքեր չեն կիսում օրվա իշխանության կարծիքը կամ հանդես են գալիս օրվա իշխանության գործողությունների քննադատությամբ, չեն համագործակցում, ստանում են որակումներ։ Արդեն հասանք միջազգային կառույցներին։ Եթե նրանք չեն կիսում օրվա իշխանության և չեն գնահատում օրվա իշխանությանը և անգամ իրենց թույլ են տալիս քննադատությամբ հանդես գալու, արդեն վերջ, իրենք ևս կոռումպացված են, իրենց ևս կարելի է որոշակի գնահատականներ տալ։ Սա ի վերջո պետություն է։ Պետք է մի պահ կանգնել։ Որոշակի կարմիր գծեր կան և չի կարելի անընդմեջ այդ կարմիր գծերը տրորել և դրանց վրայով անցնել։ Կան գործընկերային հարաբերություններ, կան իրավական կարգավորումներ, իրավական սկզբունքներ և չի կարելի դրանց վրայով անընդմեջ անցնել և բոլոր այլախոհ, այլակարծություն դրսևորող և մարդկանց, և՛ կառույցներին տալ վիրավորող գնահատականներ։ Դա ևս նոնսենսային էր, որ այս պարագայում բոլոր այն կառույցները, որոնք կսատարեն կամ կքննադատեն իշխանությունների գործողությունները՝ ՍԴ հետ հարաբերություններում, ուրեմն նշանակում է, որ իրենք ևս կոռումպացված են, իրենք ինչ-որ համագործակցության դրսևորում են ցուցաբերում։ Ոչ, ընդամենը պետք է արձանագրել, որ խախտվում են իրավանորմեր, միջազգային սկզբունքներ և այդ մարմինները նախապես ևս նախազգուշացնող եզրակացություններով են հանդես գալիս և արձանագրում են այն, ինչ տեղի է ունեցել։ Չի կարելի ցանկացած այլախոհություն կամ նախազգուշացում ներկայացնող մարմնի նման որակում տալ, դա անգամ դուրս է միջազգային համագործակցության էթիկայի կանոններից։
-Վարչապետը նաև շոշափել էր հիբրիդային հեղաշրջման վարկածը։ Ի՞նչ է իրենից առհասարակ ներկայացնում հիբրիդային հեղաշրջումը, քանի որ բավականին լուրջ մեղադրանք է։
-Անկեղծ ասած կխուսափեմ մասնագիտական տեսանկյունից այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնել, որովհետև միայն վարչապետը կարող է պատկերացնել, թե ինչ է նկատի ունեցել՝ հիբրիդային հեղաշրջում ասելով։ Նույն այդ հեղաշրջման վերաբերյալ տեսակետ առաջ քաշվեց, այնուհետև՝ մի շարք պաշտոնատար անձինք իրարամերժ ելույթներով հանդես եկան։ Դուք հասկանու՞մ եք, հեղաշրջումը ինչպիսի լուրջ, քրեական հոդվածով նախատեսված իրադարձություն է և չի կարելի հեղաշրջումը մատի փաթաթան սարքել և որպես մանիպուլյատիվ հնարք՝ հանրության նկատմամբ, տարաբնույթ պաշտոնատար անձանց շուրթերից արտաբերել ։ Եթե եղել է նմանաբնույթ փորձ, ապա հիբրիդայինը ո՞րն է հեղաշրջման։ Իրավական պետություն ենք և, եթե տեղի է ունեցել քրեական օրենսգրքով արգելված արարք կամ դրա փորձ, ո՞ւր է հարուցված քրեական գործը։ Եթե հանրությանը ուզում են ներկայացնել այդ մասին և ներգրավել այդ պրոցեսին, թող ներկայացվեն տվյալ քրեական գործը, ներգրավված անձինք և այլն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ