ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային հասցեի վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ Վանեցյանի փաստաբանի օգտահաշիվների վրա կիբերհարձակման մասին ահազանգն անտեսվել է 01/29/2020 15:38 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստ ներխուժելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ համակարգչային տեղեկատվությանն առանց թույլտվության պատճենահանելու կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ կեսգիշերին ինչ-որ մեկը մուտք է գործել իր պաշտոնական էլեկտրոնային հասցե և իր հասցեից Ջեյմս Մայեր ներկայացած մեկն էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։
Ինչ վերաբերում է Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և politic.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջերը կոտրելու մասին ահազանգերին, ապա ոստիկանությունից հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին գիշերը ժամը 4։30-ին, հարձակում է տեղի ունեցել Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջի վրա։ Վերջինս իր էջի վրա հարձակումը կապել էր լրատվամիջոցի հրապարակումների հետ։ Նույն օրը հարձակում էր տեղի ունեցել նաև politic.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջի վրա, ով կատարվածը գնահատել էր որպես իշխանությունների կողմից ճնշում ՝ կապված լրագրողական գործունեության հետ։
Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ կիբերհարձակում է տեղի ունեցել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի օգտահաշիվների նկատմամբ։
«Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:
Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:
Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը»,- հունվարի 24-ին տարածած հայտարարության մեջ ահազանգել էին փաստաբանները: Սակայն այս դեպքին դատախազությունը չի արձագանքել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, թե արդյոք քննության առարկա դարձվել է փաստաբանների նշված հայտարարությունը, սակայն դատախազությունից հայտնեցին, որ տվյալ հարցի վերաբերյալ նորություն չունեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից