ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ հետ երբևէ տարածքների հանձման վերաբերյալ խոսակցություն չի եղել. Սեյրան Օհանյան 01/29/2020 18:04 | ԼՐԱՀՈՍ
Իմ եզրահանգումները, իմ տպավորությունները չեն փոխվել, բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է և մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ Պաշտպանության նախարարության գործողությունները ԱՀ ՊՆ-ի հետ համագործակցության շրջանակներում մարտական գործողությունները կանգնեցրել ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում եկել է այն եզրակացության, որ ՀՀ և ԱՀ զինված ուժերի ղեկավարությունն ու բոլոր օղակները ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելուն։
«ԶՈՒ պատրաստությունների համար ուսումնանյութական բազան ապահովում է գործողություններ վարել ոչ միայն մարտավարական այլև այլ խողովակներում և դա երևացել է զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարական կազմի զինվորների գործողություններում, նրանց քաջագործություններում, հերոսություններում»,-ասաց Օհանյանն ու ավելացրեց, որ եթե պաշտպանության բանակը 2016թ-ին անձնուրաց կռվել է, ապա դա տարիների ընթացքում պատրաստված ուսուցման և դաստիարակության, ավանդույթների հիման վրա է ձևավորվել։
Նա ընդգծեց, որ, իհարկե, տարբեր բացթողումներ եղել են, սակայն բոլոր աշխատող մարդիկ էլ սխալներ թույլ են տալիս։
«ՊՆ-ում իմ երկարատև աշխատանքի ընթացքում ես միշտ ասել եմ, որ սխալ ունենալը և դրանք վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն»,-ասաց Օհանյանը։
Նա հայտնեց, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն անցել է շատ բաց, ջերմ, ընկերական մթնոլորտում և դրա արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի, որի մի մասը կլինի հասարակության համար, սակայն մի զգալի հատվածը գաղտնի է։
«Ժամանակին բացթողումների համար ԱՀ ղեկավարությունը և ԱՀ ՊԲ ղեկավարությունը որոշումներ ընդունել է և համապատասխան կարգապահական գորածառություններ է իրականացրել, պաշտոնանկություններ են եղել»,-ասաց նախկին ՊՆ-ն։
Նա շեշտեց, որ ԶՈՒ հրամանատարական կազմը պատերազմի ժամանակ իր պարտականություններն իմացել է և իր գործառույթների շրջանում իրականացրել է. «ԶՈՒ-երը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում, նկատի ունեմ տեխնիկական ապահովման, նյութական ապահովման, վառելիքաքսուկային նյութերի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել»։
Օհանյանն ասաց, որ եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, ապա դա պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից է գալիս։
«Եթե մեզանից յուրաքանչյուրը մարշալ էլ լինի, մենք գնահատական կարող ենք տալ այն ավագ լեյտենանտի, սերժանտի ու զինվորի տեսանկյունից, որն առաջին գծում մարտական գործողություններ է վարել՝ գտնվելով հակառակորդի կրակային ու հոգեբանական ճնշման տակ, բայց պատվով իր առջև դրված խնդիրը կատարել է»,-ասաց նա։
Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին, նա նշեց, որ այն որոշ չափով լրացրել է այն ամենն, ինչ եղել է այն ժամանակ. «Հիշում եք, չէ՞ որ թվին է եղել՝ 2016թ-ին, այսօր 2020թ-նն է և ես ամենօրյա ռեժիմով դրանով չեմ զբաղվել, որոշ բաներ իրենք հիշեցրին, որոշ բաներ փոխադարձ քննարկման ընթացքում փոխլրացրեցինք»։
Հարցին, թե քննադատաբար էիք արտահայտվել հանձնաժողովի հասցեին, ասելով, որ այս հարցերը հանձնաժողովը չէ, որ պետք է քննարկի, փոխե՞լ եք Ձեր դիրքորոշումը, Օհանյանը պատասխանեց. «Մենք զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի։ Ես, իհարկե, այդ հանձնաժողովը չէի կազմի կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին-առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ, բայց քանի որ ԱԺ-ում ստեղծվել է, հանձնաժողովը պետք է իր աշխատանքն ավարտի, և ես իմ կողմից աջակցելու եմ։
Լրագրողը դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է՝ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գիտությամբ, երբ Օհանյանը պատրաստվում էր պատասխանել, Անդրանիկ Քոչարյանը միջամտեց ու ասաց, որ հանձնաժողովը կուսումնաիրի ու կասի։ Սակայն լրագրողի պնդումից հետո, Օհանյանն ասաց. «Վարչապետից էլ կարող եք հարցնել և ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է։ Վերջակետ դրեք սրան»։
Խոսելով այն մասին, թե Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Օհանյանն ասաց. «Ես նախկինում եմ արտահայտվել և այսօր էլ արտահայտվում եմ, որ եթե Արցախի հետ մի բան պատահի , յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք։ Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։ Եթե խոսքն այդ փաստաթղթերի մասին է, ապա դրանք միայն ու միայն եղել են բանակցելու համար, իսկ տարածքների հանձման վերաբերյալ իմ հետ երբևէ ոչ ոք նման խոսակցություն չի ունեցել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից