ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բավական չէ իր Ազգի զինվորը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել. Գարեգին Նժդեհ 01/28/2020 11:06 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդային Միության փլուզում, Արցախյան հերոսամարտ, սոցիալ-տնտեսական խավար, քաղաքական հեղհեղուկ մթնոլորտ ու գորշ, անորոշ, հայ ազգի համար ծանր շրջափուլում՝ 1992 թվականի հունվարի 28-ին, նշանակալից պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ ազդարարվեց ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ստեղծման մասին։
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ստեղծումը իրականացավ փուլերով. առաջինը՝ ազգային-ազատագրական շարժման մեկնարկն էր Լեռնային Արցախում։ Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին նվիրյալ կամավորական ջոկատները։ Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, ամենքը պատրաստ էին մահվան զոհասեղանին դնել գերագույնը՝ կյանքը հանուն պատմական Արցախի ազատագրման։ Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը։ Հաջորդեց երկրորդ փուլը՝ պատերազմական արյունալի բովի մեջ ստեղծվեց ազգային բանակը, վերջապես երրորդը՝ բանակաշինությունը։
Արյունալի մարտերի արդյունքում անձնազոհ հայորդիները ազատագրեցին Արցախը արյունակուլ ազերիներից։ Այս փառահեղ հաղթանակն է մեր նորօրյա պետության բանակի ակունքում, որի մասին դեռ հայրենասիրական էջեր կգրվեն, որից օրինակ կվերցնեն սերունդները։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում, նրանց ովքեր անտրտունջ պայքարեցին մինչև վերջ՝ կյանքը զոհելով կամ անհետ կորչելով։ Մեր բոլորիս պարտքն է՝ նրանց լուսավոր հիշատակը վառ պահել, մեր խորին խոնարհումը հայ քաջորդիներին։ Այսպես մենք հաղթեցինք ու պայքարին զուգահեռ ԲԱՆԱԿ ստեղծեցինք։
2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մեր առյուծասիրտ և քաջարի զինվորները իրենց անգին կյանքերի շնորհիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ դարձրեցին ավելի կարծր և ճկուն, ավելի սթափ և զգայուն:
Այսօր՝ հունվարի 28-ին, լրանում է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 28-ամյակը։ Այսօր էլ մեր երտասարդ ու արի բանակայինները անառիկ են պահում մեր սահմանները։ Սակայն մեծագույն ցավ է, երբ մերօրյա բանակում արձանագրվում են մահեր՝ ոչ ոսոխից, այլ ներքին խժդժություններից և անկարգություններից։ Բավ է, պետք է գիտակցել, որ ամեն զինվորի մահ մատնանշում է մեր ապիկարությունը։
Ցավալի է, երբ վտանգի ու մահվան դեմ կռիվ տվող զինվորը, զինվորականը հանուն հայրենիքի խաղաղության ու անվտանգության վաստակում է «մանրադրամներ», իսկ կառավարման վերնախավում նստած, բանակ չտեսած ամուլները՝ միլիոններ։
Հարգարժա՛ն պարոնայք, բանակն է մեր ու ձեր պաշտպանն ու պատվարը։
Զորացրե՛ք այն։
Կայացած ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ երկու անգամ որպես հաղթող կողմ թշնամուն պարտադրեց դադարեցնել լայնածավալ ռազմական գործողությունները` 1994 և 2016 թվականներին: Սակայն ապաշնորհ, ինչու չէ նաև դավաճան քաղաքական վերնախավի պատճառով կապիտուլացիայի փոխարեն հաստատվեց զինադադար:
Մենք համոզված ենք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ պատրաստ է պատերազմի և կրկին պարտադրելու է կապիտուլացիա:
Մենք վստահ ենք, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ նոր պատերազմում պաշտպանական բանակից վերածվելու է ազատագրական բանակի և այս անգամ չի լինելու զինադադար, այլ լինելու է արյունակուլ ազերիների անվերապահ կապիտուլացիա:
Հայ խրոխտ զինվորներ, այսօր ձեր տոնն է։ Շնորհավոր Ձեր տոնը՝ հայոց երկնքի քաջասիրտ արծիվներ։
Թող մեր նախնյաց նահապետ Հայկի նման ձեր նետը դիպուկ լինի, երբ անարգ հակառակորդը մեր հողը ոտնակոխ անի։ Ամուր կանգնե՛ք մեր սուրբ հողին, դուք եք երկրի կուռ դարպասները ու հայ ազգի անվերապահ պաշտպանները։
Փառք հայ զինվորին ու նրանց ծնած բոլոր մայրերին։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
28 հունվարի 2020թ.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան