ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական աճի մեջ ինչ բաժին ունի հաշվարկային կամ վիճակագրական աճը 01/27/2020 15:19 | Տնտեսություն
Նախորդ տարվա գործունեության արդյունքներով տնտեսական աճը Հայաստանում կարող է հասնել ընդհուպ 7,5, գուցե նաև 8 տոկոսի։ Բայց դա կեղծ աճ է։
Ասվածը գուցե տարօրինակ թվա, սակայն իրականում այդպես է։ Այդ աճի մեջ բավական մեծ տեսակարար կշիռ ունի հաշավարկային կամ վիճակագրական աճը։
Դա այն է, երբ վիճակագրորեն տնտեսությունն աճում է, բայց դրանից հասարակությունը ոչինչ չի ստանում, որովհետև գործ ունենք նախկինում չհաշվառված տնտեսության հետ։ Տնտեսության այդ մասը մինչ այդ էլ եղել է, մարդիկ աշխատել, հավելյալ արդյունք են ստեղծել, եկամուտներ են ստացել։ Ուղղակի դա ոչ մի տեղի չի երևացել, չի հաշվառվել, մնացել է ստվերում։ Հիմա ստվերից դուրս է եկել ու մտել համախառն ներքին արդյունքի ցուցանիշների մեջ` մեծացնելով ՀՆԱ աճի տեմպը։
Այնպես, ինչպես ասենք` թաքնված աշխատատեղերը։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վերջին տվյալներով, աշխատատեղերը իշխանափոխությունից հետո ավելացել են շուրջ 84 հազարով։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դրանք նոր աշխատատեղեր չեն։ Դրանք գալիս են նախկինից։
Ու նաև այդ պատճառով է, որ աշխատատեղերն այդքանով ավելացել են, սակայն գործազրկության փաստացի իրավիճակը երկրում չի փոխվել։ Անցած տարվա երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում նույնիսկ խորացել է։ Գործազուրկների թիվը ավելացել է գրեթե 10 հազարով։
Այդպես է նաև տնտեսության մեջ. վիճակագրորեն տնտեսությունն աճել է, արտադրության ծավալներն ավելացել են, բայց դա շատ դեպքերում տնտեսության արտադրողականության հաշվին չէ, որ եղել է։
Թե անցած տարվա արդյունքներով որքա՞ն է հաշվարկին կամ վիճակագրական աճի բաժինը տնտեսական աճի մեջ, անշուշտ դժվար է ասել։ Թեև հնչում են տարբեր գնահատականներ, ընդհուպ, որ տնտեսական աճի առնվազն կեսը վիճակագրական աճ է։
Այդպե՞ս է, թե՞ ոչ, թող որոշեն պատկան մարմինները։ Բայց առանձին դեպքերում հաշվարկային աճերն ակնհայտ են։
Երբ կառավարությունը կամ պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է, թե առևտրի ծավալները Հայաստանում բարձր տեմպերով աճում են, հազիվ թե կարելի է կարծել, որ դա իրական սպառման արդյունք է։ Այդ են վկայում նաև վարչապետի ասած՝ ՀԴՄ ավել տպված կտրոններն ու դրանցով արձանագրված շրջանառությունները։ Դրանք այն շրջանառություններն են, որոնք հիմնականում դուրս են եղել հարկային դաշտից։
Այդ խնդիրը կա տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Ու այն դարձել է բարձր տնտեսական աճի ապահովման հիմքերից մեկը։ Իհարկե, դրա համար եղել են նաև այլ պատճառներ։ Մեկն էլ թերևս տրանսպորտային միջոցների ներկրումն էր, որը անցած տարի շուրջ 3 անգամ գերազանցեց նախորդ տարվա քանակները։
Ու այդ ամենի արդյունքում 2019թ. համար սպասվում է աճի բարձր ցուցանիշ։ Բայց դա ժամանակավոր արդյունք է։ Այդ գործոններն այս տարի կա՛մ չեն լինելու, կա՛մ դրանց ազդեցությունը էապես նվազելու է։
Դրա համար պետք է մտածել առաջին հերթին տնտեսության արտադրողականության բարձրացման հաշվին տնտեսական աճ ապահովելու մասին։ Թե չէ, հաշվարկային աճերը ապագա չեն։ Դրանք ընդամենը տնտեսական աճի իմիտացիա են ստեղծում։
Հաշվարկային աճերը գուցե լավ են բյուջեի համար, լրացուցիչ եկամուտներ են ապահովում պետության գանձարան, բայց դրա վրա հեռուն գնացող արդյունքներ անիմաստ է ակնկալել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից