ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրա արդյունքը վատ չի լինելու Փաշինյանի համար, սրա արդյունքը վատ է լինելու Հայաստանի համար. Լուսինե Սահակյան 01/27/2020 19:38 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բազմաթիվ ելույթներում հաստատել է, որ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին անձամբ է հետեւում , անձամբ տեղեկացված է այդ գործողություններից եւ նույնիսկ կարելի է եզրակացնել, որ իր կողմից է այդ ամբողջ գործընթացը հրահանգվում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արած հայտարարություններին:
Փաստաբանի խոսքով երկրի վարչապետն իրավական հարության մեջ ամեն ինչ խեղաթյուրել է այն աստիճան, որ արդեն նույնիսկ առաջադրված ապօրինի մեղադրանքներն է խեղաթյուրում դատավճիռներ է կայացնում:
«Իրենք էլ դեռ կողմնորոշված չեն, թե ինչ ուղիով են գնալու, ում ինչի մեջ են մեղադրելու, սա արդեն ակնհայտ էր հենց իր խոսքում, բայց փաստ է, որ վարչապետը արդեն նույնիսկ դատավճիռ կայացրեց անձանց նկատմամբ, նա որոշեց, որ կեղծիքներ են եղել, որ լիազորություններ են օկուպացվել»,-ասաց փաստաբանը՝ ահազանգելով, որ երկրի ղեկավարը իրավունք չունի նման խոսքով հանդես գալ:
«Մենք շատ , շատ լուրջ խնդիր ենք ունենալու անմեղության կանխավարկածի հետ կապված, մենք շատ լուրջ խնդիր ենք ունենալու նրա հետ կապված, որ ակնհայտ է լինելու, որ դատարանները ենթարկվում են գործադիր իշխանությանը, որ ինքը այնքան վստահ է, որ դատարանները կայացնելու են իր համար ցանկալի դատական ակտեր, որ հիմա արդեն դրա մասին հայտարարում է: Սա խայտառակություն է երկրի համար»:
Լուսինե Սահակյանի խոսքով, Հայաստանի միջազգային հեղինակության համար խիստ վտանգավոր են նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերաբերյալ արած հայտարարությունները:
«Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասին է խոսում, խոսում է շատ արհամարհական տոնով, դեռ ասում է, որ մենք պետք է դրանով զբաղվենք, նրանց մեղադրում է իշխանության բռնազավթման մեջ մասնակցություն ունենալու համար: Սրա արդյունքը վատ չի լինելու Փաշինյանի համար, սրա արդյունքը վատ է լինելու ՀՀ-ի համար եւ եթե ՀՀ քաղաքացիները այս ամենի լրջությունը չեն հասկանում, ես չգիտեմ այլեւս ինչ ասել այդ քաղաքացիներին, որոնք այդքանը չեն գիտակցում, իսկ որ երկրի վարչապետը դա չի գիտակցում, դա արդեն խայտառակություն է: Նա չի հասկանում, որ երկրի հեղինակության հետ է խաղում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին նման բանի մեջ մեղադրելով եւ առավել եւս մատ թափ տալով , թե դրանով զբաղվելու է»,-շետում է փաստաբանը:
Լուսինե Սահակյանը նաեւ անհասկանալի է համարում, թե վարչապետն այդ ինչ կերպ է պատրաստվում զբաղվել այդ կազմակերպություններով:
Փաստաբանն ասաց՝ իր մոտ տպավորությունն այնպիսին է թե, վարչապետը հընթացս է որոշում, թե ինչ հայտարարություններ պետք է անի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից